Քաղաքական 19:43 21/05/2021 Հայաստան

«ՎԵՏՕ»-ն պահանջում է՝ Դանիել Իոաննիսյանի կողմից դիրքեր այցելելու մասով գործ հարուցել

«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժումը ՀՀգլխավոր դատախազ Ա. Դավթյանին հաղորդում է ներկայացրել՝ հանցագործության մասին։ Շարժման տարածած հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է․

«Սույն թվականի մայիսի 18-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում հանրությանը որպես «Սորոսի հիմնադրամի» կարկառուն շահառու հայտնի Դանիել Իոաննիսյանը տեղադրել է հետևյալ բովանդակությամբ գրառում.

«Վերադառնում եմ Վերին Շորժայի մարտական դիրքերից։ Հայաստանի Զինված ուժերը վերահսկում են իրավիճակը և էական առավելություն ունեն ՀՀ տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումների նկատմամբ:

Այցի հիմնական նպատակը դիրքերում զինվորներին բարոյապես աջակցելն ու կյանքը մի քիչ քաղցրացնող սնունդն տանելն էր:

Հորդորում եմ բոլորիդ վերականգնել այն աջակցությունը, որն ունեին մեր զորքերը պատերազմի ժամանակ:

Առաջնագծում կանգնած զինվորը պետք է իմանա, որ մենք իրեն սիրում ենք, որ մենք իր մասին հոգում ենք ու որ թիկունքը ամուր ենք պահում: Հենց այդ զինվորն է այժմ ապահովում մեր անվտանգությունը և ոչ ՀԱՊԿ-երը:

Հ.Գ. Ով այնտեղ հարազատ զինվոր ունի, թող իմանա, որ զորքի տրամադրությունը բարձր է»:
Այս գրառումից ուղղակի հետևում է կամ հիմնավոր կերպով ենթադրվում է, որ՝

• նա եղել է մարտական դիրքերում և հստակ ծանոթ է դրանց գտնվելու վայրին,
• մարտական դիրքեր մուտք է գործել դրա իրավունքը ակնհայտ չունեցող անձ,
• նա քաջածանոթ է մեր զորքերի սպառազինությանը, հնարավոր է՝ տեղեկացված է զինտեխնիկայի և ծանր սպառազինության ու դրանց տեղակայման մասին,
• նա կարող է ծանոթ լինել զորքերի թվաքանակին,
• նա գտնվել է այն վայրերում, որտեղ թշնամին մուտք է գործել ՀՀ սուվերեն տարածք,
• տիրապետում է ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունների:

Դանիել Իոաննիսյանը, հանդիսանալով «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի կամ «Սորոսի հիմնադրամի» շահառու, գործում է ի շահ այդ կազմակերպության և դրա նպատակների համար՝ վարձատրության դիմաց: Դանիել Իոաննիսյանը չի հանդիսանում ինքնուրույն, իր հաշվին և ազգային նպատակներով գործող անձ, հետևաբար, նրա այցելությունը ՀՀ Զինված ուժերի դիրքեր ունի այլ` քողարկվող նպատակներ:

Ակնհայտ է, որ թե այցելությունը, թե «զինվորի կյանքը քաղցրացնելու» գործողությունները կատարվել են «Սորոսի հիմնադրամի» հաշվին և դրա ծրագրերի համար, ուստի ունեն լրիվ այլ նպատակներ, քան հայ զինվորի կյանքն իրականում «քաղցրացնելը»:

Արցախյան վերջին աղետալի պատերազմի ընթացքում Դանիել Իոաննիսյանը, չհանդիսանալով զինծառայող, կամավոր կամ ռազմաճակատին որևէ կերպ պիտանի անձ, կրկին «Սորոսի հիմնադրամի» հաշվին, անընդհատ շրջել է Արցախում՝ մեր զորքերի դիրքերի մոտ, առանց որևէ տրամաբանական և ընկալելի նպատակի:

Հայտնի է նաև, որ Դանիել Իոաննիսյանի հարազատ քույրն այդ պատերազմի ընթացքում ունեցել է խնդիրներ՝ կապված Արցախի Հանրապետության իրավասու մարմինների կողմից նրան լրտեսության մեջ կասկածելու հետ: Ի դեպ, այդ պատմության իրական ավարտի և դրա իրական պատճառների մասին լայն հանրությանը տեղեկատվություն չի տրամադրվել:

Դանիել Իոաննիսյանը հանդիսանում է այնպիսի կազմակերպության շահառու, որի գործունեության մեջ շատ հաճախ տեղ են գտնում հակազգային, հակապետական գործունեության տարրերը, սուտ տեղեկատվության տարածումը, ազգակործան «արժեքների» քարոզը:

Հայտնի է, որ հիմնադրամի ստեղծող, հայտնի կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսը հանդիսանում է Թուրքիայի նախագահ Ռ. Էրդողանի մտերիմ ընկերը, ինչպես նաև՝ Ադրբեջանի բարեկամը:
Նման պայմաններում ունենք իրավունք՝ հիմնավոր կերպով կասկածելու, որ, մասնավորապես, 18.05.2021թ. Դանիել Իոաննիսյանը գտնվել է ադրբեջանական զորքերի՝ ՀՀ տարածք ներթափանցման վայրերում՝ ՀՀ Զինված ուժերի դիրքերում, իրականում լրտեսության նպատակով, իսկ, քանի որ նա ՀՀ քաղաքացի է, ուրեմն՝ պետական դավաճանության համար:

Նա ազատ է եղել՝ հավաքելու ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ և որևէ կերպ բացառված չէ, որ այդ տեղեկատվությունը փոխանցվել է թշնամուն:

Վերոգրյալի հիման վրա պահանջում ենք՝ Դանիել Իոաննիսյանի կողմից ՀՀ Զինված ուժերի դիրքեր այցելելու և ռազմական գաղտնիք հանդիսացող տեղեկությունները հավաքագրելու/տիրանալու փաստի առթիվ հարուցել քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 299 հոդվածի հատկանիշներով (պետական դավաճանություն) և պատասխանատվության կանչել մեղավոր անձանց»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:32
Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը, թող կառավարության, ԱԺ շենքերը բերեն, դնեն թուրքի բերանը, տեսնենք՝ իրենց դո՞ւր է գալիս, թե՞ ոչ. Կիրանցի
«Էդ ո՞վ ա էդ Արմեն Գրիգորյանը։ Թող գա, տեսնենք՝  ով է։ Երևանում նստած ամեն ինչ այնտեղից կառավարում են։ Թող գան, այս ժողովրդի վիճակը...
Աղբյուր` Panorama.am
11:28
Կառավարությունը վերանայեց ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը
«Որոշման նախագծով վերանայում ենք ԲՈՒՀ-երի ընդունելության գործող կարգը որը պայմանավորված է ընդունելության սկզբունքների վերանայման, նոր...
Աղբյուր` Panorama.am
11:14
Ստացվում է՝ իրենց ներկայացրած տարածքից ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին. կիրանցի
«Այն վիճակը, որի մեջ հայտնվել է մեր Կիրանցը... Դարերի պատմություն ունի, իր գոյության ընթացքում միշտ  պայքարի մեջ է եղել, բայց հիմա...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սուրենյանց. Երեկվա միջադեպի պատասխանատուն Փաշինյանն է
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Երեկ միտումնավոր չեմ անդրադարձել Աննա Հակոբյանի և նրա դստեր հետ կապված միջադեպին՝ ավելորդ կրքեր...
Աղբյուր` Panorama.am
11:04
Ադրբեջանցիներն Արցախի կառավարության շենքի վրայից հեռացնում են Արցախի զինանշանը
Սոիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են տեխնիկայի օգնությամբ Արցախն օկուպացրած ադրբեջանցիներւ  կառավարության...
Աղբյուր` Panorama.am
10:55
Կառավարությունն այսօրվա նիստում մոտ 730 մլն դրամ կհատկացնի ջրային պարեկային ծառայությանը
 Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի թվում կընդունի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին»...
Աղբյուր` Panorama.am
10:45
Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում
Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում՝  հանուն իրենց հայրենիքի ու հանուն հայրենի հողի։ Այս մասին տեղեկանում ենք...
Աղբյուր` Panorama.am
10:40
Հմի էլ Գյումրին պտի հանձնե՞ն.Գյումրեցիներն արձագանքում են Աննա Հակոբյանի այցին
Գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ասում են թշվառի կինը գնացքով Գյումրի է գալիս, ժամը 11։00 կլինի...
Աղբյուր` Panorama.am
10:18
Ալեն Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ Կարասինը նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին
Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Գրիգորի Կարասինը նամակ է հղել ՀՀ Ազգային ժողովին՝ առաջարկելով հստակեցնել...
Աղբյուր` Panorama.am
10:08
Ապրիլի 28-ին Երևանի կենտրոնում փակ փողոցներ կլինեն
«Արմ մարաթոն» մարզակրթական հիմնադրամը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ 2024 թվականի ապրիլ 28-ին Երևանում նախատեսում է կազմակերպել...
Աղբյուր` Panorama.am
09:52
Ջունգլիների օրենքներին արագ են ընտելանում բոլորը. Արձագանքներ՝ Աննա Հակոբյանի ներկայաությամբ «Նիկոլ դավաճան» վանկարկումներին
Հայտնի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, արձագանքելով Ցեղասպանության  զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանի ու...
Աղբյուր` Panorama.am
09:49
Կիրանցը և «ապագան»
Լրագրող Դավիթ Գալստյանը քարտեզ է հրապարակել ու գրել. «Կիրանցը և «ապագան» 1․ Կարմիր հատվածը Գուգլով (Խորհդային)...
Աղբյուր` Panorama.am
09:40
Աննա Հակոբյանի հետ միջադեպը ցույց տվեց, որ երկրում պայթյունավտանգ վիճակ է, Նիկոլը փակուղիում է. Լևոն Զուրաբյան
Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի հետ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ հավաքվածները վանկարկում էին...
Աղբյուր` Panorama.am
09:37
Ադրբեջանն արդեն հիշեցնում է մյուս ակնկալիքների մասին. Աբրահամյան
«Պետք է հերթով, անուն-ազգանունով, պաշտոնով ֆիքսել, թե ով է սրա դեմ պայքարում, ով է լռում և ով է նպաստում Հայաստանի կազմալուծման գործընթացին»
Աղբյուր` Panorama.am
09:36
«Ժողովուրդ». Ինչ ցանել են, այն էլ հնձում են
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ինչ ցանել ես, այն էլ կհնձես»… ժողովրդական այս ասացվածքն այսօր, ավելի քան...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Հրապարակ». «Մենք էդքան ճնշվողի նմա՞ն ենք». ԵԿՄ Վանաձորի կառույցի ղեկավար
«Հրապարակ» թերթը գրում է. «ԵԿՄ Վանաձորի կառույցը նախօրեին հայտարարություն էր տարածել Հայաստանի օկուպացված տարածքներից...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Փաստ». Հասկացա՞ք՝ «հայրենազրկումը դատավճիռ չէ». Փաշինյանի ուղերձի հետքերով
«Փաստ» թերթը գրում է. «Անկեղծ լինենք, մտքներովս չէր անցնի, որ Նիկոլ Փաշինյանի՝ Ապրիլի 24-ի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Սամանթա Փաուեր. Սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ և պարտավորվում ենք պատմելու նրանց պատմությունները
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը ապրիլի 24-ին  X-ի իր էջում հրապարակել է նախորդ տարի Հայաստան...
Աղբյուր` Panorama.am
09:26
«Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանի աստեղային ժամը, այնուամենայնիվ, նախկինների ժամանակ էր
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ուսումնասիրելով Գուրգեն Արսենյանի «Միավորված աշխատանքային կուսակցության» 2023թ....
Աղբյուր` Panorama.am
09:25
«Հրապարակ». Ջահերով երթը այս տարի զիջում էր նախորդ տարիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմադիր շրջանակները հիասթափություն են ապրել ապրիլքսաներեքյան ավանդական ջահերով երթին...
Աղբյուր` Panorama.am
09:22
«Փաստ». Իսկ գուցե պետք է, ի վերջո, եզրակացություն անե՞լ. Փաշինյանը ինքն է իր ընտանիքը դարձնում թիրախ
«Փաստ» թերթը գրում է. «Ուշադիր ընթերցողը նկատած կլինի. երբեք, որևէ պարագայում որևէ պաշտոնյայի ընտանիք չենք...
Աղբյուր` Panorama.am
09:21
«Ժողովուրդ». ԱՄՆ պետքարտուղարությունը ևս դատապարտել է դատական համակարգում ճնշումները և թափանցիկության պակասը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը ևս հրապարակել է մի զեկույց, որում, ինչպես Freedom...
Աղբյուր` Panorama.am
09:20
Ապրիլի 25-ին փոխանակման կետերում դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները նվազել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 25-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:20
«Հրապարակ». «Քարֆուր» ցանցի ֆրանսիացի տերերը որոշել են հեռանալ Հայաստանից. Ով է գնորդը
«Հրապարակ» թերթը գրում է. «Ժամանակին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» և տնտեսական թեմաներով լրագրող Հայկ...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Փաստ». Արևմուտքն է՞լ է արդեն ձեռքերը լվացել Նիկոլ Փաշինյանից
«Փաստ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանությունը դեռ չէին մարսել Freedom House-ի զեկույցն այն մասին, որ...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». Քաղաքացիները դատի են տալիս պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանին անձամբ, և հաղթում են դատարանում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն, որ պարեկային ծառայության կողմից տուգանված քաղաքացիները դիմում են դատարան ու անհիմն...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Ոչինչ չանելը միայն վնասում է գործին
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին Ռուբեն Վարդանյանի և Բաքվի բանտում մոտ 7 ամիս պահվող հայ գերիների ազատության համար...
Աղբյուր` Panorama.am
09:11
Կիրանցի կին. Մենք թուրքի վրա հող ծախելու ոչ մի պայմանին համաձայն չենք
«Եթե այդ քարտեզն իրականություն դառնա, ապա մեր տունը սահմանից լինելու է 20-30 մետր հեռավորության վրա, իսկ մեր կես հա այգին լրիվ մնում է...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ապրիլի 25-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 25-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:47
Ուժային կառույցի առանձին ստորաբաժանումներ դուրս են եկել իրավական վերահսկողության տիրույթից. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է. «ԶԼՄ-ների տարածած կադրերից պարզ երևում է, որ այսօր «ԱԺԲ»-ի կողմից իրականացվող խաղաղ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան
18:05 24/04/2024

Արդյո՞ք սա սահմանազատում է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան տալ. Սերժ Սարգսյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}