Քաղաքական 13:51 23/05/2021 Հայաստան

23.05.2021, «Հենակետ». Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունները՝ մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և համացանցում տեղեկություններ էին տարածվում, որ Սյունիքում ու Գեղարքունիքում վերջին իրադարձությունների ֆոնին զուգահեռ, հակառակորդը փորձել է առաջխաղացում ունենալ նաև Արցախի վերահսկողության տակ գտնվող հատվածներում՝ մասնավորապես Քարվաճառի և Մարտակերտի ուղղություններում։  Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն տարածվող լուրերի վերաբերյալ  հայտարարել  է, որ իր տեղեկություններով՝ թշնամին առաջ է բերում իր դիրքերը տարբեր ուղղություններով:
Շրջանառվող տեղեկությունները հերքել է ԱՀ ԱԱԽ գրասենյակը։

Փորձագետների գնահատմամբ, եթե ադրբեջանական կողմը հնարավորություն է ունեցել ՀՀ պետական սահմանը խախտել և առաջ գալ, ապա առաջին իսկ հարմար առիթի դեպքում Ադրբեջանը փորձելու է դիրքերը բարելավել նաև արցախյան հատվածում։Նշենք, որ նախկինում նման միջադեպեր գրանցվել էին, սակայն ՌԴ խաղաղապահների միջամտությունից հետո իրավիճակը հարթվել է։

Մայիսի 18-ին  Կարմիր շուկայի բնակիչները դուրս են եկել գլխավոր ճանապարհ, որտեղով անցնում է թշնամու մեքենաների շարասյունը և փորձել են կանգնեցնել ադրբեջանցիների շարասյունը, քանի որ ավելի վաղ թշնամու զինծառայողներից մի քանիսը կրակ էին բացել Թաղավարդի ուղղությամբ:
ԱՀ  ԱԺ «Արդարություն», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցությունները  պահանջել  են Արցախի նախագահ Ա․ Հարությունյանի հրաժարականը։  Ըստ համատեղ տարածած հայտարարության, խմբակցությունները համոզվել են, որ Արցախի նախագահն առաջնորդվում է ՀՀ հեղինակազրկված իշխանությունների ցանկությունները բավարարելու մտադրությամբ: 

Հիշեցնենք, որ Ա․Հարությունյանը 44 օրյա պատերազմից հետո հայտարարել էր, որ առաջին իսկ ստեղծված հնարավորության դեպքում հրաժարական կտա։

Մայիսի 20-ին Ստեփանակերտում մի խումբ երիտասարդների կողմից կազմակերպվել է բողոքի ակցիա, ընդդեմ ՀՀ վարչապետի կողմից  ստորագրվելիք աղմկահարույց փաստաթղթի։  Ակցիայի մասնակիցները պահանջում էին, որպեսզի նման փաստաթուղթ չստորագրվի, քանի որ այն չի բխում Հայաստանի և Արցախի շահերից։

Կովկասյան ժառանգության դիտորդական խումբը (CHW) ահազանգել  է, որ Շուշիի հյուսիսում գտնվող դարերի պատմություն ունեցող գերեզմանատունը մասնակիորեն ոչնչացվել է:  Քաղաք տանող ճանապարհի արևմտյան կողմի տարածքների մի մասը հարթեցվել է՝ շենքային համալիրի կառուցման նպատակով:

Մայիսի17-ին  ադրբեջանցիները թիրախային կրակ են արձակել Շոշ գյուղի մոտերքում հայկական դիրքերի թիկունքում էքսկվատորով ինժեներական աշխատանքներ իրականացնող Սոս գյուղի բնակչի վրա։ Վնասվել է գյուղի բնակչի տեխնիկան։  Միջադեպի վերաբերյալ արձագանքել է ԱՀ ՄԻՊ-ը։

Իվանյանի համայնքի ղեկավար Բորիս Ղահրամանյանը հայտարարել է , որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ՝  Ասկերանի շրջանի Իվանյան համայնքում սկսվել են նոր թաղամասի կառուցման աշխատանքները։Նրա խոսքով՝ կառուցվող 9 բազմաբնակարան շենքերում նախատեսվում է ունենալ 180 բնակարան՝ երկու, երեք և չորս սենյականոց:

ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը տեղեկացնում է, որ Արցախի տեղահանված շրջանների բնակչությունն օգտվում է մոտ 20 սոցիալական աջակցության ծրագրերից, որոնց մեծ մասը գտնվում է ավարտման փուլում։ Ծրագրերից օգտվել է արցախցիների շուրջ 97 %֊ը։

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ը հաղորդել է, որ խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորների խմբի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր էին եկել Ստեփանակերտ քաղաքից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից:

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով մեկնել է Շուշիի շրջանի Եղծահող, Մեծ Շեն, Հին Շեն և Լիսագոր համայնքներ և հանդիպումներ ունեցել բնակիչների հետ։ 

ԱՀ  նախագահը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել:
ԱՀ  նախագահ Ա․ Հարությունյանն ընդունել է «Արցախի պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպության վարչության անդամներին։ Քննարկվել են զորացրված և պահեստազոր անցած սպաների սոցիալական խնդիրները։

Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել ԵԽ կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևի վերաբերյալ, որում ԵԽ-ն Ադրբեջանից պահանջել է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել 44-օրյա պատերազմում և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ ողջունելով ընդունված բանաձևը:

ԱՀ  ՆԳ նախարարության ԱԻ պետծառայությունից հայտնել են, որ վերջին շաբաթվա ընթացքում  վնասազերծվել է 320 պայթուցիչ և 388 թնդանոթի  արկ:

ԼՂ հակամարտության մասին

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն հայտարարել է, որ ՌԴ-ն մշտական կապի մեջ է Ադրբեջանի և ՀՀ հետ ԼՂ իրավիճակի կարգավորման հարցում։ Նրա խոսքերով՝ Պուտինը համոզված է, որ ԼՂ վերաբերյալ եռակողմ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի, ու այժմ ջանքեր են գործադրվում՝ լարվածությունը թուլացնելու և սահմանին իրավիճակը շտկելու համար։

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի հանման ու ԼՂ-ում մշակութային ժառանգության պահպանման մասին հարցին, ասել է , որ ԼՂ-ում և հարակից շրջաններում պատմամշակութային ժառանգության պահպանման թեման կանոնավոր քննարկվում է ինչպես պաշտոնական Բաքվի, այնպես էլ պաշտոնական Երևանի հետ շփումների ժամանակ։

ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը հեռախոսազույց են ունեցել, որի ընթացքում անդրադարձել են նաև ԼՂ հակամարտությանը։
Մայիսի 16-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ,։ Զրուցի ընթացքում անդրադարձ է կատարվել  ԼՂ հակամարտությանը և այս ուղղությամբ կարևորվել  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ակտիվ դերակատարությունը:

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ ՀՀ և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանների սահմանագծման և հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի և Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո:

Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: ԱԳ նախարարները կարծիքներ են փոխանակել ԼՂ  վերջին զարգացումների շուրջ:

ԵՄ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Հարավային Կովկասում կայունությունն ամրապնդելու և խաղաղություն հաստատելու համար Եվրահանձնաժողովը լրացուցիչ 10 մլն եվրո մարդասիրական օգնություն կհատկացնի` աջակցելու ԼՂ-ում և դրա շուրջ հակամարտության հետևանքով տուժած քաղաքացիներին:

Կանադայի ԱԳ նախարար Մարկ Գարնոն հայտարարել է , որ Կանադայի իշխանությունները 1 միլիոն կանադական դոլար (830 հազար ԱՄՆ դոլար) են հատկացրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին (ԿԽՄԿ) ՝ ԼՂ հակամարտությունից տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:35
Միրաք գյուղի տներից մեկի բակում այրվել է խոտի դեզ
Այսօր ժամը 10:23-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Միրաք գյուղի 3-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում...
Աղբյուր` Panorama.am
17:28
ՀՅԴ Հունաստանի կոմիտե. Ժողովրդավարության բնօրրան եկած ՀՀ ԱԺ պատվիրակության կազմը հակասում է ժողովրդավարության սկզբունքներին
Շռայլորեն կազմված՝ 13 անդամներից պատվիրակությունը միակուսակցական է, որը հակասում է արդարությանը և ծառայում է մսխումին:
Աղբյուր` Panorama.am
17:19
«Ծիծեռնակ» միության և Դանիել Թեմրեզյանի նախաձեռնությունները՝ Իտալիայում
Իտալիայի հյուսիսարևելյան Ֆրիուլի Վենետիկ Ջուլիա մարզի կենտրոնական մասում գտնող Ուդինե քաղաքում գործում է հայկական «Ծիծեռնակ»...
Աղբյուր` Panorama.am
17:10
Մարդը վեց ամիս ապրել է բջջային հեռախոսն օրգանիզմում
Եգիպտոսի բնակիչն անհապաղ վիրահատության է ենթարկվել. բժիշկները նրա աղիներից հեռացրել են բջջային հեռախոսը, որը նա կուլ էր տվել վեց ամիս առաջ: Այս...
Աղբյուր` Panorama.am
17:02
Արթուր Ղազինյան. Ճշմարտությունը սերունդների համար պետք է բացահատվի
«Յուրօրինակ մեղքի զգացում ունենք, որ մենք ողջ ենք, իրենք մեզ հետ չեն։ Բայց մի կարևոր հանգամանք կա, որ մենք բոլորս պետք է ֆիքսենք,...
Աղբյուր` Panorama.am
16:54
Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում
Հոկտեմբերի 21-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը պահպանել է իր դիրքերը...
Աղբյուր` Panorama.am
16:46
Զոհվածի հայր. էդ Արայիկ Հարությունյանը չէ՞ր, որ հայտարարում էր Արցախի օդը փակ է
Ղարաբաղյան երրորդ պատերազմում զոհված Գոռի հայրը՝ Վարդան Երմալովյանը վստահ է, որ պատերազմ հրահրողները եղել են Նիկոլ Փաշինյանն ու նրա կինը։...
Աղբյուր` Panorama.am
16:38
Մարդիկ, որոնք ամեն ինչ մերժելով եկել են, հիմա էլ մերժում են իրենց անցյալը. Սևակ Հակոբյան
«Ես չեմ կարծում, որ ինչ-որ բան պետք է ասեմ ու այն հասնի, օրինակ՝ Վահագն Հովակիմյանի լսողական օրգաններին»,- «Զանգվածային...
Աղբյուր` Panorama.am
16:30
Հայ բռնցքամարտիկները կմասնակցեն Բելգրադում կայանալիք աշխարհի առաջնությանը
Հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 6-ը Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալու է բռնցքամարտի աշխարհի առաջնությունը: ՀԱՕԿ-ից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տիգրան Աբրահամյանի ահազանգը. Պատերազմի հետ առնչվող մեծ թվով հանգամանքներ ուղղակի ոչնչացվելու են
Պատերազմի պատճառների, դրան պատշաճ չարձագանքելու, պատերազմը ժամանակին չկանգնեցնելու, հետպատերազմյան ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ որևէ քայլ...
Աղբյուր` Panorama.am
16:13
Իրակլի Ղարիբաշվիլի. Միակ հաստատությունը, ուր կտեղափոխեն Սաակաշվիլին՝ կլինի բանտային հիվանդանոցը
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, արդարադատության նախարարը երեկ պարզաբանել է, որ անհրաժեշտության դեպքում բժիշկների հանձնարարականով...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նախագիծն էապես խոչընդոտում է տեղեկության արդարացի հասանելիությունը. Լիլիթ Գալստյան
«Գործ ունենք մի օրենսդրական նախաձեռնության հետ, որը խոսքի ազատության հետ կապված լուրջ փոփոխություններ է նախատեսում և մեր առաջին...
Աղբյուր` Panorama.am
16:00
Խավիեր Կոլոմինա․ Հայաստանը համարվում է Հյուսիսատլանտյան դաշինքի վստահելի գործընկերը
Հոկտեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ...
Աղբյուր` Panorama.am
15:51
Սեյրան Օհանյան. Սպառնալիքները շատ են, մինչդեռ դրանց կանխարգելման համար հնարավորություններն այնքան էլ բարձր չեն
«Որքան էլ արձանագրել ենք պարտություն, բայց Արցախի 283 կմ սահմանագծից շուրջ 265 կմ հատվածում մենք կարողացել ենք մեր շփման գիծը պահպանել...
Աղբյուր` Panorama.am
15:44
Արենի բնակավայրում շչակ է գործարկվելու
Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից Արենի բնակավայրում...
Աղբյուր` Panorama.am
15:38
Հոկտեմբերի 21-ի և 22-ի գիշերն Արարատյան դաշտում կանխատեսվում է մինչև -4 աստիճան ցուրտ
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -3, հողի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Իզմիրում ձերբակալվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության երկու անդամներ
Թուրքիայի Իզմիր քաղաքում ոստիկանությունը ձերբակալել է 17 անձի։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։ Ձերբակալվածներից 15-ը մեղադրվում են...
Աղբյուր` Panorama.am
15:00
Տիգրան Աթանեսյան. Ջորջ Սորոսի աշխատող Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Կոռումպացված օլիգարխ Ջորջ Սորոսի աշխատող Դանիել Իոաննիսյանի գույքի նկատմամբ հայտարարվել է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Արամ Վարդևանյան. Ֆեյքնյուզի դեմ պայքարելու համար իշխանությունը չպետք է հանդուրժեր արծրունհովաննիսյանական ճշմարտությունը
«Հայաստանում բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, սա պետք է հաճախ ասենք։ Իսկ Սահմանադրությունը երաշխավորում է խոսքի ազատություն,...
Աղբյուր` Panorama.am
14:33
Այս պահին նման հարց օրակարգում չկա.Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին
«Այս պահին նման հարց օրակարգում չկա, բայց մենք, այո, հետաքրքրված ենք, օտար, լեզուների պոպուլյարիզացիայով, կարծում եմ, որ մենք ինչքան շատ...
Աղբյուր` Panorama.am
14:22
Երկրաշարժ Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք
Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 13:17-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 09:17-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական...
Աղբյուր` Panorama.am
14:12
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 411 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում, գրում է վրացական Առաջին...
Աղբյուր` Panorama.am
14:04
Մոսկվայում լոքդաուն է հայտարարվում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը
Մոսկվայում, COVID-19-ի տարածման պատճառով, ոչ աշխատանքային օրեր են սահմանվում հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 7-ը՝ համաձայն Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ...
Աղբյուր` Panorama.am
13:56
Նրանք, ովքեր համարում են, որ Արցախի անվտանգությունը կարելի է ապահովել միայն ռուս խաղաղապահների միջոցով, սխալվում են կամ մոլորեցնում մեզ. Աբրահամյան
«Պատերազմական  գործողությունների հետ կապված շատ դրվագներ այսօր հայտնի չեն, դժվար թե  այս իշխանության պայմաններում  մենք...
Աղբյուր` Panorama.am
13:53
Վարդան Բալյան. Ազատ անկման վիճակում ենք, իսկ մեր կառավարությունը որոշել է թուլանալ և հաճույք ստանալ:
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը գրում է. «Դժվարանում եմ բառեր գտնել, համարյա ազատ անկման վիճակում ենք հայտնվել, իսկ մեր...
Աղբյուր` Panorama.am
13:50
Էմին Երիցյան. Համայնքները ցայտնոտային իրավիճակում են հայտնվելու
Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը գրում է. «Դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո նոր համայնքների նոր ավագանիներն...
Աղբյուր` Panorama.am
13:44
10-ամյա տղան Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթի ժամանակ փորձել է հանել նրա սպիտակ թասակը
10-ամյա հիվանդ տղան Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթի ժամանակ բարձրացել է բեմ ու փորձել վերցնել Պապի սպիտակ թասակը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:32
Արդյո՞ք տեղյակ են, թե պատերազմական օրերին Շուշիի պաշտպանության պատասխանատուն ով է եղել. Արեգնազ Մանուկյան
ՀՀ ԱԺ-ում մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ...
Աղբյուր` Panorama.am
13:28
Գնաճը, կարելի է ասել, խժռում է մեր արած աշխատանքի մեծ մասը. Վահան Քերոբյան
«Ընդհանուր գնաճը 8.9%-է, բայց սննդամթերքինը, իհարկե, ավելի բարձր է»,-կառավարությունում կազմակերպած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
13:22
Ժիրինովսկին խնդրել է երրորդ աշխարհամարտը չսկսել մինչև իր 80-ամյակը
ՆԱՏՕ-ի և Ուկրաինայի երկրների համատեղ զորավարժությունները ոչ այլ ինչ են, քան իսկական պատերազմի նախապատրաստություն, «Ռոսիա 1»...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}