ՊԵԿ-ը հայտնաբերել է «α-PVP» տեսակի թմրամիջոցի բյուրեղանման զանգված
Ուկրաինայից Հայաստան ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները և արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները հայտնաբերել են 280 գրամ ընդհանուր քաշով «α-PVP» տեսակի թմրամիջոցի կապտավուն բյուրեղանման զանգված:
ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այն թաքցված է եղել առաքանու իրերի մեջ:
«ՀայՓոստ»-ի սպասարկման կենտրոնից «α-PVP» տեսակի թմրամիջոցի պարունակությամբ առաքանին ստանալուց հետո հայտնաբերվել և բերման են ենթարկվել առաքանին ստացող ՀՀ քաղաքացիներ Հ.Բ-ն և Ա.Վ-ն: Նրանք ՊԵԿ Քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումների համաձայն մայրաքաղաքում գտնվող մի շարք հասցեներում իրականացվել են խուզարկություններ: Արդյունքում հայտնաբերված առարկաները տրամադրվել են ՊԵԿ Քննչական վարչությանը` հարուցված քրեական գործի լրիվությունը, բազմակողմանիությունն ու օբյեկտիվությունն ապահովելու նպատակով:
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում