Իրավունք 12:05 26/05/2021 Հայաստան

ԵԽ նոր զեկույց․ Բանտարկյալների միջև բռնություններ, ոչ ֆորմալ հիերարխիա, որոշների համար շքեղ պայմաններ

Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն (ԽԿԿ- CPT) այսօր հրապարակել է իր զեկույցը՝ 2019 թվականի դեկտեմբերին Հայաստան կատարված պարբերական այցի մասին, որը ներառում է ոստիկանության, քրեակատարողական, հոգեբուժական և սոցիալական խնամքի հաստատությունները, ինչպես նաև զեկույցին Հայաստանի կառավարության պատասխանը:

Նոր զեկույցում Կոմիտեն ողջունում է քրեակատարողական համակարգի որոշ դրական զարգացումներ (գերբնակեցվածության լուծման ուղղությամբ առաջընթաց, արտաքին աշխարհի հետ շփումների զգալի դյուրացում, անձնակազմի կողմից վատ վերաբերմունքի մեղադրանքների վերացում):

Այնուամենայնիվ, այն լուրջ մտահոգությամբ է նշում, որ իր երկարամյա առաջարկությունները, որոնք վերաբերում են ոստիկանության պահման տակ գտնվող անձանց իրավական երաշխիքներին, բանտերում նյութական պայմաններին, ռեժիմին և առողջապահությանը, ինչպես նաև հոգեբուժական հաստատություններում աշխատակազմի մակարդակներին և իրավական երաշխիքներին, դեռևս պետք է իրականացվեն։

Զեկույցն անդրադառնում է ոստիկանության հիմնարկներում, քրեակատարողական հիմնարկներում, հոգեբուժական հաստատություններում, ինչպես նաև Ձորակ սոցիալական Հոգեբուժական խանգարումներ ունեցող անձանց խնամքի կենտրոնում պայմաններին:

Նշվում է, որ ոստիկանության հաստատություններում Կոմիտեն գործնականում ոչ մի բողոք չի ստացել ոստիկանության կալանքի տակ պահվողների նկատմամբ բռնության վերաբերյալ:

«Այնուամենայնիվ, «ոչ ֆորմալ զրույցները», այսինքն՝ անձանց ոստիկանություն հրավիրելը նախքան պաշտոնապես կասկածյալ հայտարարվելը և կալանքի մասին արձանագրություն կազմելը, և հաճախակի դե ֆակտո այնտեղ նրանց պահելը ժամեր ու անգամ օրեր, կարծես չգրանցված բանտարկություն է, որը բազմիցս քննադատվել է Կոմիտեի կողմից, լիովին չի վերացել, հատկապես Երևանից դուրս։  Կոմիտեն հերթական անգամ կոչ է անում Հայաստանի իշխանություններին՝ դադարեցնել այս պրակտիկան»,-ասվում է զեկույցում։

2015 թվականից ի վեր իրավիճակը վատ վերաբերմունքի դեմ իրավական երաշխիքների հետ կապված (մասնավորապես, բանտարկության ծանուցում, փաստաբանին հասանելիություն և իրավունքների մասին տեղեկատվություն) մնացել է անփոփոխ։

Ասվում է, որ այս երաշխիքները գործնականում բավարար կերպով գործում էին, բայց միայն այն պահից, երբ ոստիկանությունում անձի պահումը պաշտոնապես ձևակերպվում և պատշաճ կերպով արձանագրվում է: Ուստի «ոչ ֆորմալ զրույցների» հրավիրվածները չէին կարող օգտվել այդ իրավունքներից: Ոստիկանական հաստատությունների խցերում նյութական պայմանները շարունակում էին ընդհանուր առմամբ բավարարել:

Ինչ վերաբերում է բանտերին, ապա 2019-ին Կոմիտեի ներկայացուցիչների կողմից այցելած բանտերից ոչ մեկը գերբնակեցված չի եղել, ինչը շատ դրական և ողջունելի զարգացում է:

Կոմիտեն հավասարապես ողջունում է Հայաստանի իշխանությունների ծրագրերը` 2022 թվականի վերջին փակել իրենց այցելած մի քանի հին բանտերը (Գորիս, Հրազդան, Նուբարաշեն, Երևան-Կենտրոն և Կենտրոնական բանտային հիվանդանոց), որտեղ նյութական պայմանները շատ վատ են, և դրանք փոխարինելու նոր բանտերով կամ ստորաբաժանումներով:

«Չնայած չեն ստացվել անձնակազմի կողմից ֆիզիկական վատ վերաբերմունքի վերաբերյալ արժանահավատ մեղադրանքներ, բանտարկյալների միջև բռնությունը, ահաբեկումը և շորթումը մնացել է խնդիր հաստատությունների մեծ մասում, մեծ մասում և այն ակնհայտորեն կապված էր բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի կայուն ազդեցության հետ:

Այս երևույթը  ցույց է տրվում  շարունակաբար գոյություն ունեցող զարմանալիորեն ավելի լավ, բանտարկյալների «շքեղ» կացարաններով և բանտերում մեծ քանակությամբ արգելված իրերի (ներառյալ բջջային հեռախոս և թմրանյութեր) առկայությամբ, որոնք կապված են հանցագործ «շեֆերի» կազմակերպած և վերահսկվող թրաֆիքինգի և շորթումների հետ»,-ասվում է զեկույցում։

Ասվում է, որ Կենտրոնական բանտի հիվանդանոցում նույնպես պատվիրակությունը զարմացրել է այն, որ հիվանդ բանտարկյալներից շատերը, եթե ոչ մեծ մասը, ստիպված էին ապրել վատ պայմաններում՝ առողջապահական հաստատությանը չհամապատասխանող, որոշ բանտարկյալներ, որոնք հիմնականում ընդհանրապես հիվանդ չէին, հաստատությունում մնում են շատ երկար (մինչև 6 տարի)՝  ակնհայտորեն վայելով շատ հարմարավետ պայմաններ:

Պատվիրակության հստակ տպավորությունն այն էր, որ այդ բանտարկյալների համար (որոնք հստակորեն պատկանում էին բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի բարձրագույն օղակներին), Կենտրոնական բանտային հիվանդանոցն իրականում նման էր «շքեղ հյուրանոցի», այլ ոչ թե մի վայրի, որտեղ նրանք բուժվելու էին որևէ հիվանդության համար:

Կոմիտեն խնդրել է ՀՀ իշխանություններին՝ ներկայացնել իրենց բացատրությունները, թե ինչպես է թույլ տրվել այս ցնցող իրավիճակը զարգանալ և պահպանվել բանտի կենտրոնական հիվանդանոցում: Ընդհանուր առմամբ, այն կոչ է անում ՀՀ իշխանություններին վճռական քայլեր ձեռնարկել՝ վերջ տալու բանտարկյալների ոչ ֆորմալ հիերարխիայի գոյությանը և ակտիվացնելու նրանց ջանքերը՝ բանտարկյալների միջև բռնության դեմ պայքարում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու ոտնլվայի ժամանակ լվացել կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}