«Կինո Հայրենիք»-ի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա տուժած
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն անցած կեսգիշերին մոտ ահազանգ է ստացվել, որ Երևանի «Կինո Հայրենիքի» խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան շրջվել է։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Mercedes E550» (վարորդ՝ Ա. Պ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Ս. Հ., ծնված 1989 թ.) մակնիշի ավտոմեքենաները. «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժած Ս. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս է գրվել:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին