Ռուսաստանը չի համաձայնվել փոխել Բելառուսը շրջանցող թռիչքների երթուղին
Ավստրիական ավիաուղիները և «Air France»ը չեղյալ են հայտարարել դեպի Մոսկվա չվերթները, քանի որ ռուսական կողմը չի համաձայնվել փոխել Բելառուսը շրջանցող թռիչքների երթուղին: Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»
Ավելի վաղ ֆրանսիական ավիափոխադրողի ներկայացուցիչը ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ AF1154 չվերթը, որը հինգշաբթի պետք է թռչեր Փարիզից Մոսկվա, հետաձգվել է: Նույնը տեղի է ունեցել Ավստրիական ավիաուղիների՝ Վիեննա-Մոսկվա չվերթի պարագայում:
«Թռիչքի երթուղու փոփոխությունը պետք է հաստատվի իշխանությունների կողմից: Ռուսաստանի իշխանությունները մեզ այդ թույլտվությունը չեն տվել»,- ասվում է ավստրիական ավիափոխադրողի մամուլի հաղորդագրության մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ