Փաշինյանի ցուցակից Պապոյանն առաջարկում է՝ ասֆալտ գյուղով ընտրելու դեպքում
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ընտրական ցուցակի 29-րդ հորիզոնականում հանգրված Գևորգ Պապոյանի առաջարկածը գյուղով իրենց քվե տալու դիմաց։
«Տեսեք, թե ինչ է անում կապիտուլյանտների ցուցակի 29 համար, հանրապետականին իր նախկին անդամակցությունը «ֆիկտիվ» հռչակած սույն …. անձնավորությունը։
Մարդիկ խնդիր են բարձրացնում, սա էլ կոնկրետ պայման է դնում - ԳՅՈՒՂՈՎ ընտրեք մեզ, և մենք խնդիրը կլուծենք։ Այսինքն՝ որ չընտրեն ԳՅՈՒՂՈՎ, չեն լուծի։
Արդյո՞ք սա ընտրակաշառք չէ։ Սա շա՛տ ավելի վատ բան է, քան ընտրակաշառքը։
ՀԳ. Քաղաքացու արձագանքը տեղադրում եմ մեկնաբանությունում»։