Հայաստանի կանանց նախաձեռնությունը մեկնարկել է համազգային ստորագրահավաք
Հայաստանի կանանց նախաձեռնությունը մեկնարկել է համազգային ստորագրահավաք՝ դիմելու ՄԱԿ-ի ԱԽ-ին։
Նախաձեռնության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է դիմումի տեքստը.
«Դիմում Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության Խորհրդին՝ քննել Հայաստանի Հանրապետության սահմաններին սպառնացող ադրբեջանական ագրեսիայի դեպքերը և նպաստել իրավիճակի խաղաղ լուծմանը
Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը՝ որպես Միավորված Ազգերի Կազմակերպության անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական իրավատեր,
Հավատարիմ մնալով ՄԱԿ կանոնակարգով հռչակված նպատակներին՝ փրկել գալիք սերունդներին պատերազմի արհավիրքից, և վերահաստատել հավատը մարդու հիմնական իրավունքների հանդեպ,
Հաշվի առնելով
.2020թ․ աշնանը մեկնարկած թուրք-ադրբեջանական դավադիր հարձակումը Արցախի վրա,
.Արցախի բռնի տրոհման նախադեպը և այդ սցենարի կրկնության սպառնալիքը ՀՀ-ում,
.Որպես վերոնշյալ ագրեսիայի շարունակություն՝ 2021թ․ մայիսի 12-ին ադրբեջանական զիված ուժերի ներխուժումը Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածք, ինչի արդյունքում հրահրվել են բախումներ ՀՀ զինված ուժերի հետ՝ մայիսի 25-ին հանգեցնելով զոհերի,.. .Ադրբեջանի կողմից լարվածության սրումը՝ հակառակ ՀՀ իշխանությունների գործադրած ջանքերի՝ հնարավոր ռազմական էսկալացիան կանխել ՄԱԿ կանոնակարգի 33-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված խաղաղ ճանապարհով,. ՄԱԿ կանոնակարգի 35-րդ և 51-րդ հոդվածներով սահմանվող իրավասությամբ սույնով դիմում ենք Միավորված Ազգերի
Կամակերպության Անվտանգության Խորհրդրին՝
քննելու ադրբեջանական ռազմական ագրեսիայի դրսևորման դեպքերը ՀՀ սուվերեն տարածքում, ապահովելու ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ժողովրդի անվտանգությունը և կանխելու թուրք-ադրբեջանական ագրեսիայի շարունակականությունը՝ համապատասխան պատժամիջոցների կիրառմամբ»։
Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է լրացնել տվյալները հետևյալ հղումով՝
https://forms.gle/UEwNJZqx6oP6MGsb6։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ ԱԽ-ում նախագահող Չինաստանին ու խորհրդի անդամներին է ներկայացվել Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի նպատակների և սկզբունքների կոպիտ խախտումները
- Փաշինյանի աշխատակազմը թաքցրել է Մակրոնի՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի միջոցով հարցը լուծելու ցանկությունը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին