Արթուր Դանիելյան. Սա է այն մաթեմատիկան, որ կանխորոշելու է Հայաստանի շուրջ բոլոր պրոցեսները
«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը գրում է.
«ԱՄՆ մաքսային տվյալների համաձայն այս տարվա մարտ ամսի ընթացքում պատմության մեջ առաջին անգամ Իրանից նավթ է ներմուծվել, այն էլ 1մլն բարել: Միլիոնավոր բարելներ էլ կուտակված են Իրանի նավահանգիստներում, որպեսզի հեղեղեն շուկան: Բանը հասել է նրան, որ ՕՊԵԿ-ը միջնորդներ է ուղարկում Իրան, որ մի փոքր զսպի նոր գլոբալ խաղացողի ախորժակը: Ընդ որում այս ամենը տեղի էր ունեցել դեռ մինչ Չինաստան-Իրան դաշինքի կնքումը և միջուկային ծրագրի հիմնասյունների ընդունումը:
Սրան զուգահեռ և ոչ պակաս կարևոր վիճտվյալ է հրապարակել ԵԱՏՄ-ը ըստ որի միության բոլոր երկրների արտաքին առևտրի երկրորդ խոշորագույն գործընկերն է Չինաստանը: Առաջինը դեռ ևս Ռուսաստանն է, բայց տենդենցը այդ երկրի համար վատատեսական է: Օրինակ Ղազաղստանում արտաքին առևտուրը աճել է միայն Չինաստանի հետ:
Սա է այն մաթեմատիկան, որ կանխորոշելու է Հայաստանի շուրջ բոլոր պրոցեսները անկախ նրանից թե ներսի բառիգները ինչ կքարոզեն: Մենք կամ էս գնացքին կնստենք կամ կմնանք բորտին»։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Դանիելյան. Մեր նկատմամբ թշնամանք տածող թուրքական աշխարհը զիջեց դիրքերը մեզ բարիդրացիական հայացքով նայող Իրանին
- Արթուր Դանիելյան. Ամուր դաշինք կազմած Սաուդյան Արաբիա-Թուրքիա զույգը բաժանվում է իրարից
- Արթուր Դանիելյան. Պրակտիկան հուշում է՝ օրերս Հայաստանում պետք է կտրուկ վատթարանա կրիմինոգեն իրավիճակը