Բայդենի որդին հայտարարել է, որ թմրանյութեր է օգտագործել Վաշինգտոնի նախկին քաղաքապետի հետ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդին՝ Հանթեր Բայդենը, ընկերոջ հետ հեռախոսով խոսելիս, խոստովանել է, որ թմրանյութեր է օգտագործռլ Վաշինգտոնի նախկին քաղաքապետ Մարիոն Բարիի հետ: «Գազետա ռու»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդել է Daily Mail-ը:
«Գիտես, ես Մարիոն Բարրիի հետ թմրանյութ եմ ծխել»,-ասել է անհայտ մի տղամարդ, որի ձայնը հրապարակված աուդիո ձայնագրության մեջ նման է Հանթեր Բայդենի ձայնին:
Հետո նա ասել է, որ երբ օգտագործել է այդ դեղը, այն ժամանակ սովորում էր Ջորջթաունի համալսարանում:
«Կարծեմ՝ երկրորդ կուրսում էի»,-ասում է տղամարդը:
Նշվում է, որ 2019-ի աուդիո ձայնագրությունը ձեռք է բերվել Բայդեն կրտսերի նոութբուքից: Դրանում ասվում է նաև, որ այս զրույցից ստացված տեղեկատվությունը հակասում է 51-ամյա Բայդեն կրտսերի խոսքերին այն մասին, որ պատանեկան տարիքում կոկաին պահելու համար ձերբակալությունը նրան հեռու է պահել թմրանյութերից, մինչև ուսման ավարտը ավարտը: Այս մասին ԱՄՆ նախագահի որդին գրել էր այս տարվա ապրիլին լույս տեսած իր գրքում: