Դավթաշենում հանրային տարածքը զավթելու փորձ է արվել
Այսօր վաղ առավոտյան որոշ անձանց կողմից Դավթաշեն վարչական շրջանի 3-րդ թաղամասի Տ․ Պետրոսյան փողոցի հարակից կանաչ գոտում փորձ էր արվել զավթել համայնքային տարածք և տեղադրվել էր մետաղական կրպակ։
Դավթաշեն վարչական շրջանի ֆեյսբուքյան էջի փոխանցմամբ, այն աշխատակիցների արագ արձագանքման արդյունքում ապամոնտաժվել է։
«Նշենք, որ մետաղական կրպակը տեղադրելու համար հատվել էին երկու նոր տնկված ծառեր։ Կոչ ենք անում բնակիչներին զերծ մնալ ապօրինի գործողություններից։ Դավթաշեն վարչական շրջանում ապօրինի շինարարությունները կոշտ արձագանք են ստանալու»,-ասված է տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին