Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Գվոզդը խեղդվել է Եգիպտոսում
Ուկրաինայի Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ Արտաքին հետախուզության ծառայության նախկին ղեկավար Վիկտոր Գվոզդը խեղդվել է Եգիպտոսում՝ դայվինգի ժամանակ: Ըստ «Գազետա ռու»-ի, այդ մասին հայտնել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»:
«Ըստ առկա տեղեկատվության, մայիսի 28-ին, Եգիպտոսի Դահաբ հանգստավայրում սուզվելու ժամանակ, Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության նախկին ղեկավար Վիկտոր Գվոզդը իրեն վատ էր զգացել»,-ասաել են ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տղամարդը դայվինգով էր զբաղվել մի քանի տասնյակ մետր խորության վրա, որից հետո նա շատ արագ բարձրացել է ջրի մակերես:
Փրկարարները Արտաքին հետախուզության ծառայության նախկին պետի մարմինը ջրից հանել են առանց կյանքի նշանների: Ափին, նախքան շտապօգնության ժամանումը, նա ենթարկվել է սրտանոթային վերակենդանացման, բայց չնայած շտապ հոսպիտալացման ընթացքում իրականացված վերակենդանացման այլ միջոցառումներին, բժիշկները հայտարարել են, որ նա մահացել է:
Նախարարությունը պարզաբանել է, որ Եգիպտոսում Ուկրաինայի դեսպանատունը փոխգործակցում է եգիպտական կողմի հետ`պարզելու մահվան ճշգրիտ պատճառը, ինչպես նաև կապ է պահպանում նրա հարազատների հետ:
Վիկտոր Գվոզդը խորհրդային և ուկրաինական անվտանգության և հետախուզական կառույցների ղեկավար է, զինվորական, դիվանագետ և գիտնական: Ուկրաինայի արտաքին հետախուզական ծառայության ղեկավար (2014 թ. փետրվարի 27-2016 թ. ապրիլի 29-ը):
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ