Քաղաքական 14:51 30/05/2021 Հայաստան

30.05.2021. «Հենակետ». Ինչ է կատարվել Արցախում և Արցախի շուրջ՝ մեկ շաբաթում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում Արցախում և Արցախի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ.

«Ընդհանուր բնույթի տեղեկություններ

Շաբաթվա ընթացքում մամուլում և սոցցանցերի արցախյան տիրույթում  քննարկման առարկա  էր դարձել բանալու տեսք ունեցող արձանի թեման, որը տեղադրվել էր Սեփանակերտում՝ «Մենք ենք մեր սարերը»  հուշակոթողի տարածքում։   Քաղաքացիների ու մասնագետների կարծիքով՝ արձանը ավելի շատ թուրքական և ջհուդական երագներ է իր մեջ պարունակում և հայկական մշակութային պատմության հետ որևիցե կապ չունի՝ ավելին, շատերը այն համարում էին հակահայկական: Նրանց մեծ մասը պահանջում էին, որպեսզի արձանը օր առաջ ապամոնտաժվի և հանվի։

Թեմային անդրադարձել է ԱՀ ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանն և նշել, որ արձանը պետք է ապամոնտաժվի, քանի որ բացարձակապես չի համապատասխանում հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:

Մայիսի 24-ի երեկոյան, արցախցի մի երիտասարդ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել է արձանը։

Մամուլում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ ԱՀ  ԱԱԽ նախկին ղեկավար  Սամվել Բաբայանի խոսնակ՝ Անուշ Դոլուխանյանը  նշանակվել է փոխարտգործնախարար։

Թեման քննադատության է արժանացել այն կոնտեքստում, որ նշանակումը նախագահ Արայիկ Հարությունյանը կատարում է քաղաքական նպատակահարմարություններից ելնելով, քանի որ Դոլուխանյանը չունի դիվանագիտական կրթություն և դժվար է պատկրեացնել ինչպե՞ս է այդ պաշտոնում աշխատելու։  Լրագրողների հետ զրույցում Դոլուխանյանը հաստատել է այդ պաշտոնում իր նշանակման մասին տեղեկատվությունը ։

Շաբաթվա վերջում Արցախի հանրային հեռուստաընկերության «Օր» լրատվականը նկարահանել էր մի ռեպորտաժ, որտեղ պատերազմի մասնակից և ներկայիս մի շարք պաշտոնյաներ պատմում են, թե ինչպե՞ս է հակառակորդին հաջողվել Հադրութից հասնել Շուշի։

44-օրյա պատերազմից հետո հանրության շրջանում  տարածված այն տեղեկությունները, որ թշնամին Հադրութից Շուշի էր հասել անտառային ճանապարհով,  նկարահանված ռեպորտաժի զրուցակիցները փորձում են հերքել։

Մասնավորապես Արցախի հերոս Արարատ Մելքումյանը հայտարարում է, որ հակառակորդը դեպի Շուշի հասել է  ոչ թե նախորոք մշակված պլանի համաձայն, այլ այն հատվածներում, որտեղ հաջողվել է ճեղքել պաշտպանությունը։ Ըստ նրա, հակառակորդը կողմնորոշվել է ըստ ստեղծված իրավիճակի, այլ ոչ թե առաջնոդվել է նախապես մշակված պլանով։

Թեմային վերաբերյալ մի շարք օգտատերեր, մասնագետներ հարցեր են  բարձրացրել, թե որտեղի՞ց գիտեն, որ թշնամին ի՞նչ պլանով է առաջնոդվել,և հիմնականում Արցախի իշխանություններին մեղադրում էին այսպես ասած՝  իրենց մեղքի բաժնից խուսափելու հերթական քարոզչական փորձի մեջ։

Արցախի տեղեկատվական շտաբը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ Արցախի կառավարությունը սկսում է տեղահանված ընտանիքներին բնակելի տներով ապահովելու ծրագրի առաջին փուլը։

Բնակելի տները տրամադրվելու են Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում։ Տները կլինեն վերանորոգված և կահավորված։ Նախատեսվում է ապահովել նաև գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն և միջոցներ՝ ըստ ընտանիքի նախապատվության։ Բնակելի տների տրամադրումը կիրականացվի առաջիկա ամիսների ընթացքում:

ՌԴ խաղաղապահների մասին

ՌԴ ՊՆ-ից տեղեկանում ենք, որ  Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի զինծառայողներն ապահովել են 80 ուխտավորի անվտանգ այցելությունը Ամարասի քրիստոնեական վանական համալիր: Վանական համալիր էին գնացել  Ստեփանակերտից, այլ քաղաքներից ու գյուղերից։

ՌԴ ՊՆ տարածած մեկ այլ հաղորդագրությունից էլ տեղեկանում ենք, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել Արցախում հրադադարի և ռազմական գործողությունների վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի դիտարկման խնդիրները։

Պաշտոնական լրահոս

ԱՀ  նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 28-ին, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ, հարգանքի տուրք է մատուցել Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում և Շուշիի տանկ-հուշարձանին:

ԱՀ  նախագահը մայիսի 24-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում մասնակցել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած՝ ՊԲ N զորամասի մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանի հուղարկավորության արարողությանը և հանգուցյալի հարազատներին հանձնել «Ոսկե արծիվ» շքանշանը:

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքների արդյունքում, ՆԳ նախարարության ԱԻ պետծառայության փրկարար ջոկատներն Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել և տարհանել են ևս 4 աճյուն: Զինադադարից հետո փրկարար ջոկատների կողմից իրականացված որոնողական աշխատանքերի արդյունքում հայտնաբերված կամ ադրբեջանական կողմից հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1557 է:

ԱՀ  պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը հայտարարել է,  որ հրաժարական է տալիս և սույն թվականի հունիսի 1-ից վայր է դնում պետնախարարի իր լիրազորությունները։ Մարտիրոսյանը ընդգծել է, որ շարունակելու է ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իր գործունեության ոլորտից:

ԱՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Սարդարապատ հերոսամարտի տարեդարձի առիթով:
Մայիսի 23-28-ը ԱՀ  ԱԳՆ ղեկավար  Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտվում էր ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Այցի ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը  հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Արցախի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ժողովրդագրության և միգրացիայի վարչության պետ Արարատ Բախտամյանը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի ընթացքում տեղահանված արդեն 1700 ընտանիք օգտվել է Արցախում վերաբնակեցման ծրագրից։

Ծրագրի դիմումատուները Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում գտնվող գյուղական համայքներում ապահովվում են վերանորոգված ու կահավորված բնակարանով։
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները Շուշիի մերձակա դիրքերից կրակահերթեր են արձակել դեպի օդ,  իրակականությանը չեն համապատասխանում, այս մասին տեղեկացրել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:

ԼՂ հակամարտության մասին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռագիր է ուղարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ պատրաստակամություն հայտնելով մասնակցել ԼՂ խնդրի հանգուցալուծմանը:  Բայդենը նշել է, որ Ադրբեջանի անկախության 30 տարիներին երկու պետությունները համատեղ աշխատել են անվտանգության, էներգետիկայի և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել է, որ Ջո Բայդենի վարչակազմը Հայաստանին հետպատերազմյան աջակցության փաթեթ է առաջարկում, որը կազմում է 24  մլն դոլար: Հայտարարությունում մասնավորապես նշվում է, որ ԱՄՆ վարչակազմի՝ Հայաստանի համար նախատեսված բյուջեն, Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Հայաստանում և Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի պայմաններում, շատ քիչ է այն հիմնական կարիքների համար, որոնց բախվում են Բաքվի իրականացրած էթնիկ զտման հետևանքով տեղահանված տասնյակ հազարավոր հայեր:

ՌԴ ԱԳՆ ղեկավար  Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ընդհանուր առմամբ, հաջողությամբ իրականացվում են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնագրերը, որոնք արձանագրված են 2020 թ. նոյեմբերի 9-ի, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններում: Ըստ Լավրովի, կարևոր է նաև հասկանալ, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները չեն սահմանափակվում միայն ԼՂ  խնդրով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}