Թբիլիսիում նշվել է Սայաթ-Նովային նվիրված տոնը
Ավանդույթի համաձայն` մայիս ամսվա վերջին կիրակի օրը Թբիլիսիում նշվում է աշուղ Սայաթ-Նովային նվիրված տոնը` Վարդատոնը։
Վիրահայերը, 107 տարի առաջ հիմնած կարգի համաձայն, Հովհաննես Թումանյանի տնից երթով իջել են աշուղի հուշակոթողի մոտ, վարդեր խոնարհել, ապա շարժվել Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցի ու հարգանքի տուրք մատուցել մեծն աշուղի հիշատակին։
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ այս տարի, համավարակով պայմանավորված, ավանդական համերգ տեղի չի ունեցել։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում