Քաղաքական 12:39 02/06/2021 Հայաստան

Արավուսում զինված ադրբեջանցիները հարվածել և ձիուց վայր են գցել հովիվին, հափշտակել նրա բջջային հեռախոսը. ՄԻՊ

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդես է եկել հայտարարությամբ՝  Սյունիքի ՀՀ սահմանային բնակիչների նկատամբ ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքների վերաբերյալ.

«Այս հայտարարությունը վերաբերում է Սյունիքի մարզի Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերից Մարդու իրավունքների պաշտպանին  ուղղվող ահազանգերին այն մասին, որ ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայության պատճառով սահմանային բնակիչների կոպտորեն ոտնահարված կամ լրջորեն վտանգված են իրենց իրավունքները:

Մասնավորապես, ըստ 2021թ. մայիսի 23-ին Արավուսից ստացած ահազանգի՝ ադրբեջանական զինվորականները ՀՀ տարածքից տարել են գյուղի հովիվների 42 խոշոր եղջերավոր կենդանի: Այնուհետև, նրանց հետ ՀՀ ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարի, ՌԴ զինվորականների և Տեղ համայնքի ղեկավարի, Արավուս գյուղի վարչական ղեկավարի մասնակցությամբ բանակցությունների արդյունքում վերադարձվել են կենդանիներից 37-ը: Այս մասին եղել է նաև հրապարակում լրատվամիջոցներում:

Դեպքի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանը պարզել է, որ ՀՀ տարածքում՝ Տեղ համայնքի Արավուս գյուղի արոտավայրում իրենց խոշոր եղջերավոր կենդանիներն արածեցնող գյուղի 2 հովիվներին մայիսի 23-ին՝ ժամը առավոտյան 10-11-ի սահմաններում մոտեցել  են ադրբեջանական զինված մի քանի ծառայող:

Սկզբում ձեռքով հարվածել և ձիուց վայր են գցել հովիվներից մեկին, որի մոտից հափշտակել են նրա բջջային հեռախոսը:

Այնուհետև, մյուս՝ 65-ամյա հովիվի հասցեին հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ, պահանջել են, որ այլևս այդ արոտավայրում կենդանիներ չարածեցնեն: Հովիվը պնդել է, որ այդ արոտավայրերն Արավուս գյուղինն են, գտնվում են ՀՀ տարածում և իրենք շարունակելու են այդ վայրերում արածեցնել իրենց կենդանիներին:

Ի պատասխան՝ ադրբեջանական զինծառայողները զենքի ցուցադրումով հովիվներին տվել են կյանքի դեմ ուղղված սպառնալիքներ, նրանցից մեկը բռնել է Արավուսի 65-ամյա բնակիչ հովիվին ականջներից և փորձել է գլխով հարվածել նրան: Դրանից հետո, իրենց հետ տարել են 42 խոշոր եղջերավոր կենդանիներին, 2 ձին, հովիվներից մեկի բջջային հեռախոսն ու հեռացել:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է, որ ինչպես վերը նշվեց, 42-ից վերադարձվել է 37-ը, 2 ձին և հեռախոսը և չեն վերադարձրել 5 ցուլ: Դրանից հետո 2 ցուլը փախել-վերադարձել են՝ չնայած ադրբեջանական զինծառայողները փորձել են թույլ չտալ, իսկ 3 ցուլն այդպես էլ չեն վերադարձվել:

Նշված դեպքից բացի, մայիսի  30-ին՝ ժամը 15-ի սահմաններում ադրբեջանական զինվորները քարեր են նետել Արավուս գյուղի հովիվի և գյուղին պատկանող արոտավայրում արածող իր կենդանիների ուղղությամբ, ինչպես նաև զենքի ցուցադրումով բարձր գոռգոռալով սպառնացել են Արավուսի հովիվին: Սպառնալիքները տվել են նաև գյուղի այլ բնակիչների՝ խոսելով ադրբեջաներեն ու ռուսերեն լեզուներով:

Նշված տեղեկությունները ստուգվել են և հաստատվել են Արավուսի բնակիչների հետ առանձնազրույցներով, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից:
Արավուսի հետ կապված՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարզել է նաև, որ ադրբեջանական զինված ուժերն ապօրինաբար զբաղեցրել են 64 հա ՀՀ մաս կազմող արոտավայրի ու խոտհարքի տարածք: Այս պատճառով է, որ կոպիտ կերպով խախտվել են ՀՀ սահմանային բնակիչների՝ արավուսցիների իրավունքները, քանի որ նրանք չեն կարողանում այլևս օգտագործել այդ արոտավայրերն ու խոտհարքները: Գյուղի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքները օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով:

Մայիսի 30-ին Մարդու իրավունքների պաշտպանին ահազանգ է ստացվել այն մասին, որ Տեղ համայնքի Խնածախ գյուղի հովիվը, երբ իր խոշոր ու մանր եղջերավոր կենդանիներն է արածեցրել գյուղին պատկանող արոտանավայրում, իրենից մոտ 50 մետր հեռավորության վրա գտնվող ադրբեջանական զինծառայողները գոռգոռոցներով ու զենքի ցուցադրումով սպառնալիքներ են տվել, պահանջել են կենդանիներին չարածեցնել այդ արոտավայրում:

Դրանից բացի, ևս մեկ ահազանգ է ստացվել այն մասին, որ Խնածախում մայիսի 29-ին 5 ձի անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածք, սակայն ադրբեջանական զինվորները վերադարձրել են միայն 3-ը:

Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունը վեր են հանել, որ Սյունիքի մարզի նշված բոլոր՝ Խնածախ, Խոզնավար, Արավուս, Վերիշեն, Ակներ գյուղերում էլ բնակիչների իրավունքները շարունակում են կոպիտ խախտված լինել, քանի որ արոտավայարերը, խոտհարքները, մյուս նշանակության հողատարածքներն օգտագործելու հնարավոր չէ առնվազն երկու պատճառով`

1) այդ տարածքներում ապօրինաբար ներկա են ադրբեջանական զինված ուժերի ծառայողներ.
2) այդ տարածքները գտնվում են ադրբեջանական զինված ուժերի ծառայողների ուղիղ նշանառության տակ:

Պաշտպանի աշխատակազմի, այդ թվում` Սյունիքի մարզային ստորաբաժանման ուսումնասիրությունները հաստատում են, որ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Վերիշեն և Ակներ գյուղերի բնակիչների իրավունքների խախտումները և լարվածությունը հատկապես սրվել են 2021թ. մայիսի 12-ից ադրբեջանական զինված ծառայողների` ՀՀ Սև լճի տարածք կեղծ քարտեզների վկայակոչմամբ ապօրինի ներխուժելուց հետո:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքները շարունակաբար հաստատում են, որ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքների միջև ճանապարհներին ադրբեջանական զինված ծառայողների ակնհայտ ապօրինի ներկայությունը, նրանց բացահայտ հանցավոր արարքները լրջորեն վտանգել են ՀՀ սահմանային գյուղերի բնակիչների կյանքն ու առողջությունը, ամբողջությամբ խաթարել է նրանց բնականոն կյանքն ու հոգեկան անձեռնմխելիությունը:

Հարցն այն է, որ գյուղերի բնակիչների համար ներկայում առավել ևս հրատապ է այս հողատարածքները օգտագործելու անհրաժեշտությունը՝ պայմանավորված սեզոնային պահանջներով: Հակառակ դեպքում` այս վիճակը միայն խորանալու է սոցիալական խնդիրները:
ՀՀ սահմանային բնակիչների նշված իրավունքները երաշխավորված են ՀՀ սահմանադրությամբ ու միջազգային պահանջներով:

Չի կարող պետության սահմաններին վերաբերող որևէ գործընթաց համարվել ընունելի, եթե դրա արդյունքում խաթարվել են սահմանային բնակիչների բնականոն կյանքը, կոպտորեն խախտվել ու շարունակում են խախտված կամ լրջորեն վտանգված մնալ նրանց իրավունքները:
Սրանք միջազգային բացարձակ բացարձակ պահանջներ են, որոնք ամրագրված են ԵԱՀԿ, ՄԱԿ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերում (ուղեցույցեր, պայմանագրեր և այլն):

Ադրբեջանական զինվորականներ, դրոշներ ու ցուցանակներ ՀՀ գյուղերի անմիջական հարևանությամբ ու համայնքներն իրար միավորող ճանապարհենրին լինել չեն կարող: Միջագային որևէ գործընթացի տեսանկյունից նկարագրված վիճակն ընդունելի չէ և չի էլ կարող լինել:

Անվտանգության գոտու ստեղծումը բացարձակ անհրաժեշտություն է` մարդկանց խախտված իրավունքների վերականգնման ու խախտումների վտանգներից երաշխավորման նպատակով»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:06
Պետրակով. Մեծ խնդրանք ունեմ՝ միայն շատ մի գովեք Ռանոսին
«Անկեղծ ասաց, շատ էի ցանկանում հաղթել։ Ցավոք, չստացվեց»։
Աղբյուր` Panorama.am
21:12
Վարդան Ոսկանյան. Պատրանքային երկընտրանք չկա՝ կա՛մ մենք, կա՛մ նրանք
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Ի՞նչ է այսօր փաստացիորեն բարբաջել Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը։ Այն, որ նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
21:04
Ավինյանի վարքագիծը Հոկտանյանը կառավարման և էթիկայի տեսակետից կոռեկտ չի համարում
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանի հետ զրուցել է «Փաստինֆո»-ն։
Աղբյուր` Panorama.am
20:59
Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
 Երևանի Հանրապետական մարզադաշտում կայացավ Հայաստան -Կիպրոս ընկերական խաղը։ Առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ՝ 0-1...
Աղբյուր` Panorama.am
20:39
ՌԴ ՊՆ․ ԼՂ-ում մեկ օրվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագիրը՝  Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռուսական խաղաղապահ...
Աղբյուր` Panorama.am
20:27
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ: «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:16
Հայաստան-Կիպրոս հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է մրցակցի առավելությամբ
Հայաստանի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընկերական հանդիպում է անցկացնում Կիպրոսի ընտրանու...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արտակ Զաքարյան․ Փակուղի
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանն իր էջում գրում է. «Արցախի հիմնահարցն աննկարագրելի կորուստների ու անթույլատրելի զոհերի...
Աղբյուր` Panorama.am
19:56
ԱՀ ՄՒՊ-ը Ուրուգվայում խոսել է Արցախի ժողովրդի նկատմամբ վարվող էթնիկ ատելության քաղաքականության մասին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն այցելել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության խորհրդարան և հանդիպել Սենատի...
Աղբյուր` Panorama.am
19:45
Հանգուցյալին հուղարկավորելու համար անվճար հիմունքներով տրամադրվում է մեկ գերեզմանատեղի․ Երևանի քաղաքապետարան
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը հանգուցյալին հուղարկավորելու համար, դիմողի...
Աղբյուր` Panorama.am
19:34
ԲԴԽ-ն Վճռաբեկ դատարանի դատավորների 3 թափուր տեղերի համար առաջադրել է 3-ական թեկնածու
Վճռաբեկ դատարանի դատավորների թափուր տեղերի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է․...
Աղբյուր` Panorama.am
19:22
Հայաստանի իշխանությունների այս որոշումը ծայրահեղ քաղաքական կուրություն է և հղի է անկախատեսելի հետևանքներով․ ՀՀԿ
ՀՀԿ Գործադիր մարմինը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ս. թ. մարտի 24-ին ՀՀ Սահմանադրական դատարանը կառավարության դիմումի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Եվրամիության երկրներից ապաստան հայցած քաղաքացիների թիվն աճել է 64%-ով, Թուրքիան 4-րդ տեղում է
Եվրոպայից  ապաստան հայցողների թիվը գնալով աճում է։ 2022 Թուրքիայի 49.720  քաղաքացի առաջին անգամ ապաստան է հայցել Եվրոպայից։...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերյոժա Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։ «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
18:49
«Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների ընթացքում․ Քրիստինե Վարդանյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․ «Ի՞նչ են բանակցել Հայաստանի հայ ղեկավարները 30 տարիների...
Աղբյուր` Panorama.am
18:37
Բաթումիի քաղաքային դատարանի ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլ» են նետել
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել Բաթումիի քաղաքային դատարանի շենքի մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:26
ԱԽ քարտուղարը Էստոնիայում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ հավանական էսկալացիան
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն Էստոնիայի Հանրապետությունում հանդիպումներ է ունեցել Էստոնիայի վաչապետի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդատու...
Աղբյուր` Panorama.am
18:16
235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան․ Բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:09
5 ջրամբարներից որևէ մեկը նույնիսկ կիսով չափ լցված չէ
Ջրամբարների լցվածությունը մարտի 28-ի դրությամբ
Աղբյուր` Panorama.am
18:00
Սեքսոպաթոլոգ. Ինչպես վերականգնել տեստոստերոնը
Սեքսոպաթոլոգ Սևադա Հակոբյանը գրում է. «Ցածր տեստոստերոնի ախտանիշներն են՝ սեռական մղման նվազում, մկանների զանգվածի կորուստ, թուլություն...
Աղբյուր` Panorama.am
17:52
Կիպրոսի հետ հանդիպման մեկնարկային կազմը հայտնի է
ՀՖՖ-ն հրապարակեց Կիպրոսի ընտրանու հետ հանդիպման մեկնարկային կազմը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Կիպրոս ընկերական հանդիպումը տեղի կունենա այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:48
Իսպանիայում անտառային խոշոր հրդեհներ են
Պատճառը՝ կլիմայի փոփոխությո՞ւնն է
Աղբյուր` Panorama.am
17:40
Արարատ Միրզոյան. Ադրբեջանի նման գործելակերպը չի նպաստում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերին
ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս...
Աղբյուր` Panorama.am
17:33
Լիսաբոնում տղամարդը շիա կրոնական կենտրոնում դանակահարելով սպանել է երկու կնոջ
Լիսաբոնի Իսմայիլի կենտրոնի վրա հարձակման հետևանքով անհայտ անձը դանակահարելով սպանել է առնվազն երկու մարդու և վիրավորել ևս մի քանիսին: Այդ մասին...
Աղբյուր` Panorama.am
17:24
The Economist․ «Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի»
Բրիտանական «The Economist» հայտնի պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...
Աղբյուր` Panorama.am
17:13
ԿԸՀ-ն նախապատվության քվեակարգով համալրեց թիվ 9 ԸԸՀ-ի թափուր տեղը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մարտի 28-ի արտահերթ նիստում փոփոխություն կատարեց ԿԸՀ 2022 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ 89-Ա որոշման մեջ։...
Աղբյուր` Panorama.am
17:09
ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների  պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
17:05
Հրեական կազմակերպությունները չեն ընդունել Քանյե Ուեսթի ներողությունը
Հրեական StopAntisemitism և American Jewish Committee կազմակերպությունները պատասխանել են ռեփեր Քանյե Ուեսթի՝ հակասեմական արտահայտությունների...
Աղբյուր` Panorama.am
16:47
Երկրաշարժ Ճապոնիայում. սեյսմիկ տեսանկյունից այն գնահատվում է որպես «ավերիչ»
6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խաղաղ օվկիանոսում՝ Հոկայդո կղզու (Ճապոնիա) հարավային ափին՝ Հակոդատե քաղաքից 197 կմ հարավ-արևելք։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}