Ռուդոլֆ Սարգսյանն իրեն ՀՔԾ կանչելը որակում է քաղաքական ճնշում Ռոբերտ Քոչարյանի թիմակիցների նկատմամբ
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել նախկինում Սյունիքի մարզպետարանանի աշխատակազմի ղեկավար, այժմ «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի մարզային աշխատանքների համարկարգող Ռուդոլֆ Սարգսյանը:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի փոխանցմամբ, վերջինս հարցաքննության է հրավիրվել մի քրեական գործով, որը հարուցվել է դեռևս 2020 թվականի մարտ ամսին և վերաբերում է 2017 թվականին Սյունիքի նախկին մարզպետ, այժմ «Հայաստան»դաշինքի առաջնորդներից Վահե Հակոբյանի պաշտոնավարման ժամամակահատվածում ի պաշտոնե իրականացրած գործառույթներին։
«Ռուդոլֆ Սարգսյանը հրաժարվել է ցուցմունք տալ և պատասխանել որևէ հարցի, որն իրեն է վերաբերում որակելով հատուկ քննչական ծառայության գործելաոճը՝ հերթական քաղաքական ճնշում ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի թիմակիցների նկատմամբ։
Ռուդոլֆ Սարգսյանին իրավաբանական ծառայություն է մատուցել Aleksanyan Gharagyozyan Partners փաստաբան Ժիրայր Ղարագյոզյանը»,- նշում է փաստաբանը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները