Քաղաքական 16:22 04/06/2021 Հայաստան

«Հայաստան» դաշինքի ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված. Արմեն Գևորգյան

«Բոլոր  հանգամանքները, առանձնահատկությունները հաշվի ենք առնելու: Եթե տեսնենք, որ օբյեկտիվորեն անհրաժեշտությունը չկա կամ մենք ունենալու ենք խնդիրներ, մեր ծրագրերն ըստ այդմ  կվերափոխենք»,- ասուլիսում ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով հարցին, թե Խծաբերդում գերեվարված տղաների ծնողները հայտարարել են, որ Շիրակի մարզում չլինի ընտրարշավ, ինչպե՞ս եք պատկերացնում նման պայմաններում այնտեղ քարոզարշավը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ իրենք պլանավորում են հանդիպել Շիրակի մարզի ընտրողների հետ՝  ներկայացնելու խնդիրները, պատասխանելու հարցերին:

«Եթե լինեն այլ մոտեցումներ, մենք արդեն կքննարկենք»,- ասաց Ա. Գևորգյանը:

Նրա ներկայացմամբ, տարբեր վայրերում նախատեսում են և դահլիճային, և բացօթյա հանդիպումներ:

«Հանդիպել եմ մեր մարզային ակտիվների հետ, մեր գործընկերները, տարօրինակ է, բայց նախընտրում են դահլիճային հանդիպումներ, այդպես հնարվոր է լինում հարց ու պատասխանի ձևաչափով անմիջական շփում ունենալ դաշինքի ներկայացուցիչների, ղեկավարների հետ»,- ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարը:

Նա նշեց, որ այս պահի դրությամբ չի կարող ասել՝ արդյոք դաշինքի  բոլոր երեք առաջնորդներն էլ միաժամանակ լինելու են մի տեղում, թե առանձին-առանձին են անելու քարոզչությունը, բայց նախընտրում են, որպեսզի միաժամանակ մի քանի տեղում դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ իրականացնեն:

Խոսելով դաշինքի ծրագրի մասին, որը մանրամասն ներկայացվել է մայիսի 29-ին, Արմեն Գևորգյանն ասաց, որ, իր պատկերացմամբ, ամբողջ ծրագրի գաղափարախոսությունը երեք հիմնական մարտահրավերների է ուղղված՝ խաղաղություն, կրթություն, արդարություն:

«Այս երեք բանաձևերի շուրջ  ուժեղ Հայաստան ունենալն է»,- ընդգծեց նա:

Արմեն Գևորգյանը միաժամանկ նշեց, որ ուզում է մի շոկով կիսվել, որն առավոտյան է ապրել. «Սոցիալական ցանցերում սկսել է շրջանառվել գործող  վարչապետի պաշտոնակատարի գրքից որոշ հատվածներ, եթե այդ հատվածներով պետք է այսօրվա աճող սերունդին մեծացնենք, այդ մոտեցումները սերմանենք իրենց, դա կոչվում է այլասերություն, ուրիշ ոչ մի ձև դա չի կոչվում»:

Լրագրողի հարցին՝ արդյոք, կոնկրետ լրատվամիջոցների դեպքում, գրաքննություն է գործելու, եթե  Ռոբերտ Քոչարյանը գա իշխանության, կարծեք նման ակնարկներ կան, Արմեն Գևորգյանը պատասխանեց. «Գրաքննության առումով այսօրվանից վատ հաստատ չի լինելու»:

Պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս եք պատկերացնում ՀՀ տարածքում գտնող 1000 ադրբեջանցների դուրս բերումը, «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավարն ասաց, որ իշխանություններն են համարկեպվել նրանց՝ երկրի տարածքում գտնվելու փաստին:

«Աշխարհում նմանտիպ հարցերը լուծվում են խելամիտ բանակցություններով, ուրիշ տարբերակ չկա, հակառակն ավելի վտանգավոր տարբերակներ են:

Մարդիկ պետք է բանակցեն, բանակցողներն էլ պետք է գիտակցեն, թե ինչի, ինչ նպատակի շուրջ են բանակցում: Համոզված եմ, որ մեր բանակցողները ոչ այն ունեն, ոչ էլ կարողություններ»,- ասաց նա:

Միաժամանակ ընդգծեց՝ պետք է հասկանալ, թե ինչպես ստացվեց, որ այս հանգրվանում հայտնվեցինք:

«6-7 ամիս ժամանակ ենք ունեցել, ոչ մեկին հիմա դա չի անհանգստացնում: Հիմա քննարկում են՝ իսկ ի՞նչ պետք է անի ընդդիմությունը, որպեսզի հնարավորության դեպքում այս հարցը լուծի: Բա այսօրվա իշխանություններն ի՞նչ են անում, որ այս հարցը չլիներ, հիմա էլ այս վիճակում չհայտնվեինք ու լուծումների մասին չմտածեինք: Բոլոր նմանտիպ հարցերի լուծումները բացառապես պետք է լինեն խելամիտ, ռացիոնալ, պետության շահերից բխող բանակցություններով»,- ասաց «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:34
ԱՀ ԱԺ «Միասնական հայրենիք» խմբակցության անդամները հանդիպել են ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի հետ
Սեպտեմբերի 21-ին ԱՀ խորհրդարանի «Միասնական հայրենիք» խմբակցության անձնակազմը Ազգային ժողովում հանդիպում է ունեցել արտաքին գործերի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Իշխանությունների գունագեղ միջոցառումը Հանրապետության հրապարակում մեկնարկել է
Չնայած հանրության ընդվզմանն ու դեմ լինելուն՝Հանրապետության հրապարակում մեկնարկել է Անկախության օրվա «գունագեղ» միջոցառումը։...
Աղբյուր` Panorama.am
20:17
«Տաշիր»-ը առաջիկայում պատրաստվում է մեծածավալ ծրագրեր իրականացնել` ուղղված Արցախի վերազարթոնքին․ Սամվել Կարապետյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 21-ին Երևանում հանդիպել է «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և...
Աղբյուր` Panorama.am
20:14
«Երևան իմ սեր» հիմնադրամի աշխատակցի պայմանագիրը խզել են ՊՆ-ի կողմից զորահավաքի հայտարարման ընթացքում․ Բաց նամակ՝ Արմեն Սարգսյանին
Հատուկ մանկավարժ Դավիթ Հարությունյանը, որը մոտ 4 տարի աշխատել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի «Երևան իմ սեր» հիմնադրամում, բաց նամակ է...
Աղբյուր` Panorama.am
20:04
Շնորհավորում եմ Ձեզ Անկախության օրվա տարեդարձի կապակցությամբ և հավաստիացնում, որ մեր բարեկամություն հարատև է․ Ռումինիայի Սենատի նախագահ
Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ, որում ասվում է. «Սիրելի...
Աղբյուր` Panorama.am
19:57
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Եռաբլուր
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգեւոր դասի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում են Մայր...
Աղբյուր` Panorama.am
19:49
Միայն Ամիրյան փողոցում ոստիկանները տեղադրել են երեք կետ, մետաղորսիչ սարքերով ստուգում են քաղաքացիներին
Yerevan.Today-ը գրում է․ «Հանրապետության Հրապարակում նախատեսված համերգից առաջ ոստիկանությունը ուժեր է կենտրոնացրել հրապարակին հարակից...
Աղբյուր` Panorama.am
19:40
Ինքն իրավունք չուներ այս սրբավայրը գալու, ինքը մեղսագործ է․ Զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանի մասին
«Սարի նման տղա եմ կորցրել, տանս երկու սյունը չկա, իմ ապրելն անիմաստ է»,- Եռաբլուրում ասաց զոհված զինծառայողի մայրը ՝ անդրադառնալով...
Աղբյուր` Panorama.am
19:25
21․09․2021․Մատաղիսում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն
Մատաղիսից հայտնաբերվել է ևս  մեկ աճյուն։ Այս մասին հայտնում է Արցախի ԱԻՊԾ-ն։ «Զոհված զինծառայողների աճյունների որոնողական...
Աղբյուր` Panorama.am
19:24
Իրենք զոհվել են, որ մյուսներն ապրեն․ Հովիկ Աղազարյան
«Ես չեմ կարծում, որ անկախության միջոցառումները քննադատելն արդարացի է»։ Այս մասին Երասխ համայնքում «Հրապարակ»-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
19:19
«Ցանկանում ենք երդվել մեր զավակներին, որ շարունակելու ենք իրենց պայքարը»․ Մոմերով երթ՝ դեպի Եռաբլուր
Ազատության հրապարակից 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողները, հարազատները մոմերով երթ իրականացրին դեպի Եռաբլուրի՝ ՀՀ Անկախության...
Աղբյուր` Panorama.am
18:34
Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպելու առաջարկ է փոխանցել․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով հանդիպման առաջարկ է փոխանցել...
Աղբյուր` Panorama.am
18:26
Արարատը հաղթեց ԲԿՄԱ-ին
VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում այսօր ԲԿՄԱ-ն սեփական հարկի տակ ընդունել էր «Արարատին», հայտնում է armsport-ը։ Հյուրերը հաղթել են...
Աղբյուր` Panorama.am
18:14
Մոսկվայում բացվել է «Երկու ժողովուրդների մարշալ» Հովհաննես Բաղրամյանի հուշարձանը
Մոսկվայում Հայաստանի անկախության 30-րդ տարեդարձի տոնակատարության շրջանակներում տեղի է ունեցել «Երկու ժողովուրդների Մարշալ...
Աղբյուր` Panorama.am
17:54
«Արևիկ» ազգային պարկում հրդեհի՝ ցեմենտով մարման տարբերակն անդառնալի վիճակ կարող է ստեղծի. Բնապահպան
Հինգ օրից ավելի է  «Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում։ Արտակարգ իրավիճակների նախարարությունից...
Աղբյուր` Panorama.am
17:49
ՌԴ-ում ձերբակալել են նռնակով զինված տղամարդու
ՌԴ կազմում ընդգրկված Թաթարստանի Հանրապետության Ալմետևսկ քաղաքում արտակարգ ծառայությունների աշխատակիցները կանչով մեկնել են տներից մեկը, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
17:28
Հայկական դրոշ Տեղում՝ ադրբեջանականից բարձր
ՀՀ Անկախության 30-ամյակը Սյունիքի մարզի Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը նշել է առաջնագծում։ Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում...
Աղբյուր` Panorama.am
17:18
Մարդիկ կան 3, 4 մինչև անգամ 5 կով են մորթել ու ծախել. Կութ գյուղի վարչական ղեկավար Սիմա Չիտչյան
«Երբ տանն ենք լինում կրակոցները չեն էլ լսվում, իսկ երբ մարդիկ դրսում են լինում, կամ սարերում՝ կրակոցների ձայները լսվում...
Աղբյուր` Panorama.am
17:12
Ի՞նչ անկախության մասին ենք խոսում, երբ բավականին տարածքներ անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ. Ալբերտ Հովհաննիսյանի հայր
«Պանթեոններում ննջող տղաների կյանքի շնորհիվ ենք մենք այսօր ապրում։ Մենք հավերժ պարտք ենք էդ տղերքին»,-  «Եռաբլուր»...
Աղբյուր` Panorama.am
16:45
Պուտին. Այսօր Հայաստանը ստիպված է բախվել լուրջ մարտահրավերների
Վլադիմիր Պուտինը Անկախության 30-ամյակի առթիվ  շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին «Այսօր Հայաստանը ստիպված է բախվել...
Աղբյուր` Panorama.am
16:26
Արթուր Թովմասյան. Պաշտպանենք ու զորացնենք մեր Հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը
Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ  Արթուր Թովմասյանը ՀՀ հռչակման 30-ամյա տարեդարձի առթիվ ուղերձ է հղել։ ԱՀ ԱԺ լրատվության և հանրության...
Աղբյուր` Panorama.am
16:18
Լևոն Տեր-Պետրոսյանի հետ քննարկվել են միջազգային կարգավիճակի հստակեցմանն հասնելու հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ՀՀ Անկախության 30-րդ տարեդարձի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին Երևանում այցելել է ՀՀ առաջին...
Աղբյուր` Panorama.am
16:13
ՌԴ-ն ցավում է Ղրիմում ընտրություններում Թուրքիայի դիրքորոշման համար
Կրեմլն ափսոսանք է հայտնել՝ կապված Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքերը չընդունելու մասին Թուրքիայի հայտարարության առնչությամբ և հույս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Վալերի Բուայե․ Այսօր, ինչպես և երեկ, Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի
«Հայաստանի անկախության այս օրը չմոռանանք այն կապերը, որոնք միավորում են մեր երկու երկրներին։ Հայաստան՝ ավելի քան 2000 տարվա մշակույթով...
Աղբյուր` Panorama.am
16:04
Սմբատ Գրիգորյանը՝ գեներալ-մայոր
Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Սմբատ Գրիգորյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին։ ՀՀ նախագահի պաշտոնական էջում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Եթե նրանք չեն հոգնել Մոսկվայից լսել համապատասխան կշտամբանքները, հիշեցումները և շշպռումները, ապա նրանք համբերատար են. Մարիա Զախարովան՝ Թուրքիայի մասին
«Մոսկվան եզրակացություններ կանի Ղրիմում ընտրությունները չճանաչելու մասին Թուրքիայի ԱԳՆ հայտարարություններից հետո»,-«ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
15:36
Ովքե՞ր արժանացան պատվավոր կոչումների
Արմեն Սարգսյանի հրամանագրով անկախության տոնի առթիվ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացման գործում ունեցած վաստակի համար Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
15:27
Իրանի նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին ընդգծել է իր վարչակազմի պատրաստակամությունը զարգացնելու հարաբերությունները Հայաստանի հետ տարբեր ոլորտներում՝...
Աղբյուր` Panorama.am
15:13
Պետական պարգևներ հետմահու՝ զինծառայողներին ու կամավորականներին
Արմեն Սարգսյանի հրամանագրով հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում...
Աղբյուր` Panorama.am
15:05
Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կորոնավիրուսով. hraparak.am
«Մենք կապ հաստատեցինք նախարար Անահիտ Ավանեսյանի հետ, ով անակնկալի եկավ»։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}