Քաղաքական 15:05 04/06/2021 Հայաստան

Էլինար Վարդանյան. Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշոնակատար գնդապետ Միքայել Համբարձումյանի հարցազրույցը խախտեց նախընտրական ստանդարտ մթնոլորտը։ Ներկայացվեցին նոր փաստեր, նոր բացահայտումներ։ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ կողմից արվեցին ձևակերպումներ, որոնց վստահաբար իրավական գնահատականներ պետք է տրվեն։

Սրանք փաստացի մեղադրանքներ են, որ հնչում են վարչապետի հասցեին, որոնց համար նա վստահաբար պատասխան է տալու։ Պատասխան են տալու նաև իրավապահները, ովքեր այս յոթ ամսվա ընթացքում մատը մատին չեն տվել պատերազմի և պարտության և մեր երեխաներին զոհելու հանգամանքները պարզելու ուղղությամբ։

1. Վարչապետն իրավիճակի վերաբերյալ ինֆորմացիայի պակաս չի ունեցել։ Մինչև հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստը, ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն արդեն իսկ տեղյակ է եղել, որ ամեն ինչ անհեռանկար է և մենք շանս չունենք։ Նրա եզրակացությունները հիմնվել են նաև Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի կարծիքի վրա, ում հետ ուղղակի և միջնորդավորված խոսել է այդ մասին։ Այդ ամենի մասին ԱԱԾ-ն զեկուցել է վարչապետին։ Զեկուցել են ներքաղաքական իրավիճակի մասին, հետախուզությունից ստացված տվյալների մասին, թե ինչպիսի իրավիճակ է արտաքին աշխարհում, ումից կարող ենք քաղաքական, ռազմական աջակցության ակնկալիք ունենալ։ Եվ հետևությունը եղել է մեկը՝ մենք ունեցել ենք զրո աջակցության շանս։ Միակ պաշտոնատար անձը, որ ունակ էր և իրավասու էր գործողությունները կանգնեցնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր, և նա դա չարեց։

2. ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ն հիմքեր չի տեսնում չհավատալու Օնիկ Գասպարյանի հայատարարությանը, որ վերջինս պատերազմի հենց սկզբից զգուշացրել է պատերազմն անհապաղ կանգնեցնելու անհրաժեշտության մասին։ Սեպտեմբերի 30-ի Անվտանգության խորհրդի նիստից հետո է, որ Քյարամյանը և տեղակալներից մեկը մեկնել են Արցախ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու համար։ Դա վկայում էր, որ գործերը լավ չեն և աշխատանքները պետք է ակտիվացնել։ Հետևաբար Օնիկ Գասպարյանի հայտարարությանը, որ ԱԽ նիստին զգուշացրել է իրավիճակը վատ է, օրհասկան է և պետք է կանգնեցնել պատերազմը, չհավատալու հիմքեր չկան։ Վաղը քննչական խումբը, որ ձևավորվելու է այդ հարցին հստակ պատասխաններ տալու է։

3. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, ով համարվում է երկրի առանցքային պաշտոնյաներից մեկը, պատերազմի ժամանակ տեղյակ չի եղել Ռուսաստանի առաջարկների մասին։ Հոկտեմբերի 19-ի Անվտանգության խորհրդի նիստին Օնիկ Գասպարյանը մանրամասն զեկույց է ներկայացրել, որտեղից պարզ էր, որ մենք պատվում ենք, կամ գնում ենք պարտության։ Նույն փաստը հաստատել է նախարար Դավիթ Տոնոյանը։ Բազմաթիվ հարցեր է բարձրացրել Վեհափառը։ Ի պատասխան դրան ոչինչ չի ասվել։ Չի ասվել, որ մենք շանս ունենք։ Այդ ժամանակ Շուշին, Հադրութի զգալի մասը մեր իրավասության տակ էին։ Մենք չունեինք 5000 զոհ։ Վարչապետը ոչինչ չի ասել, որ Ռուսաստանը Ադրբեջանի հետ համաձայնություն է ձեռք բերել, որ պատերազմական գործողությունները դադարեցվեն, զորքերը կանգ առնեն այն դիրքերում, որտեղ այդ պահին գտնվում են, և ռուսական խաղաղապահ զորքեր մտնեն Արցախի տարածք, որոնք կերաշխավորեն Արցախի բնակչության անվտանգությունը։ Եթե վարչապետն այդ պահին այդ մասին հայտներ Անվտանգության խորհրդին, իրավիճակն այլ կլիներ։ Հոկտեմբերի 19-ին ոչ ոք չգիտեր, որ Ռուսաստանն այդպիսի առաջարկ էր արել։

4. Ըստ ԱԱԾ տնօրենի նախկին ժ/պ-ի հոկտեմբերի 19-ից հետո յուրաքանչյուր օր մենք ունեցել ենք առնվազն 100 զոհ կամ մի փոքր ավել։ 18-20 օրվա ընթացքում, եթե վարչապետը ճիշտ ժամանակին պատերազմը կանգնեցնելու որոշում կայացներ մենք կխուսափեինք շուրջ 2000 կորուստից։ Չէինք ունենա հազարավոր հաշմանդամներ։ Չէինք կորցնի Շուշին, Հադրութի զգալի մասը։

5. Ի վերջո երկրի առանցքային պաշտոնայաներից մեկը նոյեմբերի 7-ին իր ռուս գործընկերներից է տեղեկանում, որ Ռուսաստանի կողմից ներկայացվել են պատերազմը կանգնեցնելու առաջարկներ, սակայն վարչապետն այն գաղտնի է պահում, չի դարձնում հանրային քննարկման առարկա։ Հոկտեմբերի 19-ից նոյեմբերի 7-ը Ռուսաստանի առաջարկները մնացել էին անպատասխան։ Ռուսական կողմի առաջարկների մասին չգիտեին նաև իմքայլական պատգամավորները։ Նրանց ինչպես միշտ վերաբերել էին որպես ուսապարկերի։

Եվ վերջում անխուսափելի մի հարց. Եթե պետական բարձրաստիճան պաշտոնյաները, ԱԱԾ-ը տնօրենի նախկին ժ/պ-ն, Գլխավոր շտաբի պետը, Պաշտպանության նախարարը, Նախագահն ու Վեհափառը տեսնում էին վարչապետի անհավասարակշիռ վարքագիծը, տեսնում էին, որ երկիրը տանում է անվերապահ պարտության, հազարավոր զոհերի, ինչու չէին բռնում այդ խելագար ձեռքը։ Նրանք դա կարող էին անել, մենք՝ ոչ։ Մեզ ռազմական դրության պայամաններում զրկել էին ճշմարտությունն իմանալու հնարավորությունից, մեզ խաբում էին, իսկ դուք գիտեիք դեպի ինչ աղետի է տանում երկիրը վարչպետը։ Ինչու չոլորեցիք ձեռքը և չմեկուսացրեցիք նման խայտառակ որոշումներ կայացելու հնարավորությունից։ Այս հարցերից հնարավոր չի լինելու խուսափել, այս հարցերի պատասխանը մի օր նաև դուք եք տալու»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}