Շուռնուխի ղեկավարի եղբորը ՔԿ-ում ծնկաչոք քարշ տալու դեպքով քրգործ է հարուցվել
Փաստաբան Գայանե Պապոյանը գրում է.
«Հրավիրվել էի որպես վկա հարցաքննության ՀՔԾ՝ Շուռնուխի վարչական ղեկավարի եղբոր Արարատ Աղաբեկյանին (Աշխարհաբեկ) ՔԿ բերման ենթարկելու հանգամանքների վերաբերյալ իմ կողմից կատարված տեսագրության հիման վրա հարուցված քրեական գործի շրջանակներում։
Հարցաքննությունը երեկ էր, պարզվեց հետևյալը.
Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝
պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից դիտավորությամբ իրենց լիազորությունների շրջանակից ակնհայտորեն դուրս եկող բռնությամբ զուգորդված առերևույթ գործողություններ կատարելու դեպքի առթիվ»։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Շուռնուխի համայնքապետի եղբորը ծնկի բերելով բերման էին ենթարկել։
Հարակից հրապարակումներ`
- Արարատի նման տղուն թուրքը չկաղորացավ ծնկի բերել, Փաշինյանը դա արեց․ Շուռնուխի ղեկավար
- Խոշտանգումներով բերման ենթարկած շուռնուխեցուն տեղափոխեցին հիվանդանոց. Ռ. Հայրապետյան
- ՔԿ-ում տեղի ունեցածը շուռնուխցի Արարատ Աղաբեկյանի նկատմամբ միայն թուրքի ստրուկի վերաբերմունք է. Գեղամ Մանուկյան