Արթուր Վանեցյան. Բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի Արցախ այցիս ընթացքում
Արցախից երեկ վերադարձած «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրում է.
«Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանոց էի գնացել՝ տղերքի շիրիմներին ծաղիկներ դնելու։
Հուզմունքս դժվարությամբ էի թաքցնում, առանձնապես հարմար բառեր էլ չեմ գտնում փոխանցելու այն, ինչ զգացի այցիս ընթացքում։
Կապիտուլյանտները արցախյան 3 պատերազմների ընթացքում կռիվ տված ու նահատակված մեր հերոսների պայքարն ու ստեղծածը զրոյացրին։
Բայց մեր պայքարը չի ավարտվել, մենք մեր արցախցի ընկերներին, հայրենակիցներին երբեք մենակ չենք թողնելու և մեր պատմության այս ծանրագույն պահին ամենայն պատասխանատվությամբ հավաստիացնում եմ՝ պատվարժան արցախցիներ, մենք ձեր կողքին ենք ու ամեն ինչ անելու ենք Արցախի անվտանգության և զարգացման ապահովման համար։
Պատիվ ունեմ։
հ.գ. արդեն մայր Հայաստանում ենք, հունիսի 20-ին կապիտուլյանտին միանշանակ քշելու ենք և վերականգնելու ենք մեր երկու հայկական պետությունների արժանապատվությունը և անվտանգությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աբրահամյան. Արցախն ու արցախցին պետք է իմանան, մենք իրենց երբեք մենակ չենք թողնելու
- Թշնամին շարունակում է ամրանալ, ինչը ծայրահեղ դժվարացնելու է Ադրբեջանի հետ հնարավոր բանակցությունները. Աբրահամյան
- Արթուր Վանեցյանն Ամարասում է
- Արթուր Վանեցյանի Արցախյան այցի աշխարհաքաղաքական ու ներհայաստանյան ուղերձները. Խաչիկ Գալստյան
- Զարթոնքը մոտ է, մնացին հաշված օրեր. Վանեցյան
- Արցախում Արթուր Վանեցյանը հանդիպել է Գարեգին Երկրորդին
- Մենք համերաշխություն, կայունություն, կանխատեսելիություն ենք բերելու մեր երկրին. Արթուր Վանեցյան
- Արթուր Վանեցյան. Միասին մենք հաղթելու ենք պարտվածի հոգեբանությանը
- Վանեցյան. Եթե Նիկոլը նոյեմբերի 9-ին հրաժարական տար, չէինք ունենա այս քանդված անվտանգային միջավայրը
- Վանեցյան. Գալիս է պաշտպանված և լավ ապրող Սյունիքի ժամանակը
- Արթուր Վանեցյանը մեկնում է Արցախ