Սենոր Հասրաթյանը Նիկոլ Փաշինյանին հորդորում է լալկվել
ԶՈւ գնդապետ, Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլյան պատերազմի ժամանակ զոհերի մարմինների վերաբերյալ հայտարարությանը.
«Երեկ տականքների իշխանության թիվ մեկ տականքը հանդես գալով իր կատարածուների առաջ, արտաբերեց հերթական ցնդաբանությունը՝ ասելով բառացիորեն հետևյալը. «... Մեկը հարց տվե՞լ է՝ 2016-ի ապրիլյանի զոհերը ի՞նչ պայմաններում են պահվել, իսկ չճանաչելի մարմինների նույնականացումը ո՞նց է արվել եւ որտեղ: Հայաստանում չի եղել դրա տեխնիկական հնարավորություն: Այդ ժամանակվա իշխանություններն այսօր ուշագնացության տեսարաններ են ցուցադրում: Որտե՞ղ եք պահել եւ ոնց եք նույնականացրել: Բերաններս եք բացո՞ւմ...»։
Այս անհույս հոգեկանին արժե հասկացնել, որ նախ՝ ի տարբերություն ձեր անճարակ իշխանության, 2016-ի իշխանությունը ապրիլյան քառօրյայում հրադադար հաստատելուց ուղիղ հինգ օր անց՝ ապրիլի 10-ին, հակառակորդի խնդրանքով սկսված բանակցությունների արդյունքում, կարողացել է ոչ միայն թշնամու վերահսկողության տակ հայտնված տարածքից դուրս բերել մեր բոլոր մարտիրոսվածների դիակները, այլև դրանից ժամեր անց կատարել է նույնականացում, իսկ այնուհետև զինվորական հատուկ ծիսակարգով իրականացրել հերոսների հուղարկավորման արարողությունները:
Իսկ թե ինչպես է դա արվել, դժվար թե դուք հասկանաք, քանի դեռ ձեր ապիկար իշխանությունը, որպես ձեռքբերում, հպարտանում է ոչ թե իր պետության ու քաղաքացիների բարեկեցիկ կյանքի ու արժանապատիվ ապրելու պայմաններ ստեղծելու, այլ իր օրոք դիակների պահման ու նույնականացման հնարավորությունները բարելավելու համար...
Այնպես որ բերաններդ փակեք և լալկվեք, ձեր նմաններն իրավունք չունեն խոսելու»։
Հարակից հրապարակումներ`
- Ամոթի ու խայտառակության պատմությունը. Միքայել Մինասյան
- Եղել է պահ, որ մենք գենետիկական նույնականացմամբ հավաքել ենք զոհված զինծառայողի մարմին. Մարինա Բաղդասարյան
- Զոհվածների դիակները ծայրահեղ նեխման, ներքին օրգանների բացակայության, որդերի թրթուրներով պատված վիճակում էին. դատաբժշկական փորձագետ
- Զինծառայողների դիերն ու մասունքները պարկերով նկուղներում թողնելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ
- Փաստաբանը զոհված զինծառայողների մարմինները պարկերում թաքցնելոը փաստի առթիվ դիմել է դատախազություն
- Խայտառակ վիճակ է՝ մոտ 200 մարմին անհայտ տեղ է եղել, հիմա հայտնվել է. Անհետ կորած զինծառայողների հարազատներ
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում