06.06.2021թ. Կորոնավիրուսով 5 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 2754 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք:
«Ունենք 95 առողջացած և 4 մահվան դեպք»,-հայտնում են Առողջապահության նախարարությունից։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1091 է:
Համավարակից ի վեր Հայաստանում, ըստ պաշտոնական թվերի, մահացել է 5 549 կորոնավիրուսով հիվանդ։
Հունիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223180 դեպք, որոնցից 214363-ն` առողջացած, 4458-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3268 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1102551 թեստավորում:
Հարակից հրապարակումներ`
- 05.06.2021. Կորոնավիրուսի 93 նոր դեպք է գրանցվել, 4 մարդ մահացել է
- 04.06.2021. Կորոնավիրուսի 72 նոր դեպք է գրանցվել, 6 մարդ մահացել է
- 03.06.2021. Կորոնավիրուսի 108 նոր դեպք է գրանցվել, 5 մարդ մահացել է
- 02.06.2021. Կորոնավիրուսի 92 նոր դեպք է գրանցվել, 2 մարդ մահացել է
- 01.05.2021. Կորոնավիրուսի 532 նոր դեպք է գրանցվել, 22 մարդ մահացել է