Քաղաքական 15:56 07/06/2021

07.06.2021. «Հենակետ». Ադրբեջանն օդանավակայաններ կկառուցի Կովսականում և Լաչինում

«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին.

«Ադրբեջանի ռազմական ոլորտին վերաբերող իրադարձություններ

Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել՝ նշելով, թե հունիսի 1-ի երեկոյան 40 հայ զինծառայող հատել է Ադրբեջանի սահմանը, ինչից հետո Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները «ստիպել են նրանց վերադառնալ ելման դիրքեր»։ ՀՀ ՊՆ-ն այդ տեղեկատվությունը որակել է որպես ապատեղեկատվություն։

Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, թե հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի հատվածում ադրբեջանական բանակի ստորաբաժանումները հայտնաբերել և հատուկ տեխնիկական միջոցներով իջեցրել են հայկական զինված ուժերին պատկանող «Գրիֆոն-12» տիպի ԱԹՍ։
Շաբաթվա ընթացքում Ակնայի (Աղդամի) շրջանի տարածքում շահագործման են հանձնվել ժամանակակից սարքավորումներով հագեցած մոդուլային տիպի երկու զորամասեր: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Ադրբեջանում կարող է ստեղծվել թուրքական «Baykar Makina» ավիաշինական գործարան, որը ԱԹՍ-ներ է արտադրում: Ներկայումս Բաքուն և Անկարան քննարկում են նման ձեռնարկություն բացելու հնարավորությունը:

Թուրքիայի ՊՆ-ն հրապարակել է «Anatolian Phoenix-2021» միջազգային որոնողափրկարարական զորավարժություններից նոր տեսանյութ, որն ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ անցկացվում է թուրքական Քոնիայի ՌՕՈւ բազայում։ Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ Ռամիզ Թահիրովը, ով գտնվում է Թուրքիայում, զորավարժությունների շրջանակներում մասնակցել է Բարձր մակարդակի դիտորդների օրվա առթիվ կազմակերպված միջոցառմանը:

Թուրքիայի ՊՆ-ն նաև հաղորդել է, որ թուրքական Քըրքլարելիի տարածաշրջանում 55-րդ մեխանիզացված հետևակային բրիգադի հրամանատարության կողմից անցկացրել են՝ «BORA-2021» զորավարժությունները, որին մասնակցել են Ադրբեջանի ԶՈւ 21 զինծառայողներ:
Հունիսի 3-ին Բաքվում մեկնարկել է Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության 13-րդ նիստը: Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի երկրորդ պետ, կորպուսի գեներալ Սելջուկ Բայրաքթարօղլուի գլխավորած պատվիրակության հետ, որի ընթացքում քննարկվել են՝ ադրբեջանա-թուրքական ռազմական համագործակցության զարգացման հեռանկարները։

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը Միջերկրական ծովում «Denizkurdu 2021» անվանումով ռազմածովային զորավարժության ժամանակ հայտարարել է, թե Թուրքիայի զինված ուժերը շարունակում են գործադրել բոլոր ջանքերը՝ պաշտպանելու խաղաղությունը Սիրիայի և Իրաքի հյուսիսում, Կիպրոսում, Ադրբեջանում, Լիբիայում, Արևելյան Միջերկրական ծովում և այլ տարածաշրջաններում:

Թուրքական TRT-ն ուշագրավ տեղեկություն է հրապարակել Արցախյան պատերազմում զոհված ու վիրավորված ադրբեջանցի զինծառայողների մասին։ Ըստ լրատվամիջոցի՝ պատերազմում 6․000 ադրբեջանցի է զոհվել և վիրավորվել։ Սակայն ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ հրապարակած թարմացված տվյալների համաձայն՝ պատերազմում ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը հասել է 2․900-ի։

Արցախից գրավված տարածքներում ադրբեջանական նախագծերի մասին

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, թե Թուրքիայի Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դեվլեթ Բահչելիի նախաձեռնությամբ Շուշիում Ուզեյիր Հաջիբեյլիի անվան արվեստի դպրոց կառուցելու մտադրությունն Ադրբեջանում ընդունվել է երախտագիտությամբ, դպրոցի շինարարությունը շուտով կսկսվի։

Թուրքիայի կրթության նախարար Զիյա Սելչուքը հայտարարել է, թե նախատեսվում է, որ այդ դպրոցում որոշ առարկաներ դասավանդելու են Թուրքիայից ժամանած ուսուցիչները: Թուրք նախարարը Ալիևի հետ հանդիպման ժամանակ նշել է, թե Էրդողանը Ադրբեջան կժամանի հունիսի 15-ին, իսկ Շուշի այցը նախատեսված է հունիսի 16-ին, որի շրջանակներում տեղի կունենա Թուրքիայի կողմից անվճար կառուցվող դպրոցի հիմնարկեքի արարողությունը:
Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը Արաքսի և Միլ-Մողանի ամբարտակների բացման 50-ամյակին նվիրված արարողության ժամանակ հայտարարել է, որ ադրբեջանցի գործընկերոջ հետ զրույցում քննարկել են Օրդուբադում և Մարազադեում էլեկտրակայանների նախագծերի իրականացման ընթացքը:

Արդաքանիանը հավելել է, որ իրանական կողմը հաստատել է Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում շինարարության, ջրամատակարարման եւ ելեկտրամատակարարման տարբեր աշխատանքներում իրանական ընկերությունների մասնակցությունը:

«Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ (AZAL)-ի փոխնախագահ Էթիբար Հուսեյնովը հայտարարել է, թե Վարանդա (Ֆիզուլի) քաղաքում կառուցվող միջազգային օդանավակայանը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2021 թ-ի սեպտեմբերի վերջը: «Հաղթանակի ճանապարհ» մայրուղուց հնարավոր կլինի  մեկնել այդ օդանավակայան: Դրան զուգահեռ՝ մեկնարկել է Կովսականի (Զանգելանի) օդանավակայանի շինարարությունը, շուտով կմեկնարկեն նաև Լաչինի օդանավակայանի շինարարական աշխատանքները», - հավելել է Հուսեյնովը:

Ադրբեջանի ավտոմոբիլային ճանապարհների պետական գործակալության մամուլի ծառայության ղեկավար Անար Նաջաֆլին նշել է, թե սկսվել է ճանապարհների և թունելների շինարարությունը Քարվաճաում գտնվող Օմարի լեռնանցքում։ Ըստ նրա՝ կառուցվում է չորս գոտի ունեցող Քարավաճառ-Ջերմաջուր (Իստիսու) ճանապարհը, որը տանում է դեպի հանքային ջրերի աղբյուր: Տեղական և թուրքական ընկերությունները ներգրավված են աշխատանքների մեջ:

Շաբաթվա ընթացքում Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն և Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարար Ռաշադ Նաբիևը այցելել են Վարանդայի (Ֆիզուլիի) շրջան: Նախարարները ծանոթացել են տարածաշրջանում տրանսպորտի և կապի ոլորտներում իրականացվող աշխատանքներին։

Ռ․ Նաբիևի և Ա․ Կարաիսմայիլօղլուի գլխավորած պատվիրակությունները ուղևորություն են կատարել նաև Մարտունու (Խոջավենդի) շրջանի Բոյուկ Թաղլար գյուղ և ծանոթացել այդ տարածքով անցնող՝ Ահմեդբեյլի-Վարանդան (Ֆիզուլի)-Շուշի ավտոճանապարհի շինարարությանը: Թուրք նախարարը նշել է, որ այս ճանապարհը կարևոր դեր է խաղալու Ղարաբաղի ենթակառուցվածքների վերականգնման գործում:

Ադրբեջանում «Kalyon Holding» նախագծի ղեկավար Նիհաթ Յըլդըրըմը հայտարարել է, թե աշխատանքներ են իրականացվում Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ ավտոճանապարհի (124 կմ) և Հորադիզ-Մինջիվան-Աղբենդ (114 կմ) երկաթգծի նախագծերի իրականացման շուրջ։ Ըստ նրա՝ երկու ճանապարհներն էլ ձգվելու են Արաքս գետի երկայնքով մինչև Հայաստանի հետ սահման։ Ավտոմայրուղու շինարարությունը նախատեսում են ավարտել 2023 թ. հունիսին։

Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշվում է, թե բրիտանական «British Petroleum» ընկերությունը մտադիր է արևային էլեկտրակայան կառուցել Ղարաբաղում՝ Կովսական (Զանգելան) - Ջրական (Ջաբրայիլ) գոտում:

Իլհամ Ալիևը կարգադրություն է ստորագրել՝ Աղդամի և Թերթերի շրջաններում ցանքատարածությունների ոռոգման ջրի մատակարարման բարելավման և բնակչության խմելու ջրի կարիքները բավարարելու համար լրացուցիչ միջոցառումների մասին, դրա համար պետբյուջեից 1,4 միլիոն մանաթ է հատկացվել։

«Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության փոխնախագահ Ռաֆիգ Ասլանովը հայտարարել է, թե Մատաղիսի (Սուգովուշան)  ջրամբարի վերականգնումից հետո՝ հնարավոր կլինի ոռոգել 96 հազար հեկտար հող:

Շաբաթվա ընթացքում Ալիևը հրամանագիր է ստորագրել Քարվաճառի շրջանի «Էլբեյդաշ», «Ագդուզդաղ» և «Գաշգաչայ» հանքավայրերի ուսումնասիրման, հետախուզման, մշակման ու շահագործման մասին։ Հրամանագրի համաձայն՝ 30 տարի ժամկետով «Գաշգաչայ» հանքավայրի հետազոտումը, ուսումնասիրությունը, մշակումն ու շահագործումը տրվել է թուրքական «Eti Bakır A.Ş» ընկերությանը, իսկ «Էլբեյդաշ» ու «Ագդուզդաղ» հանքերինը՝ թուրքական «Artvin Maden A.Ş» ընկերությանը։

Ադրբեջանական մամուլում հրապարակումներ են եղել այն մասին, որ Ակնայի (Աղդամի) շրջանի մի քանի գյուղերում ավարտվում են աշխատանքները Արցախյան պատերազմի ընթացքում ավերված տների վերականգնման ուղղությամբ: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը նախաձեռնել է օտարերկրյա բլոգերների այցը Ակնա։

«Ազերփոստ» ընկերության գլխավոր տնօրենի տեղակալ Խայյամ Ալիզադեն հայտարարել է, թե Արցախից գրավված տարածքներում նախատեսվում է փոստային ցանց ստեղծել:   Ադրբեջանական լրատվամիջոցները ուշադրություն են դարձրել այն հանգամանքի վրա, որ Ստեփանակերտի օդանավակայանի տարածքում խաղաղապահների համար մզկիթ է կառուցվել։

Տարածաշրջանային նախագծերի շուրջ զարգացումներ

Թուրքիայի նախագահ Էրդողանը Անկարայում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Թուրքիան աջակցում է ցանկացած եռակողմ համագործակցությանը՝ լինի դա Թուրքիա–Ադրբեջան-Վրաստան կամ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան ֆորմատով։

Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է, որ Ադրբեջանը կարևոր գործընկեր է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության իրականացման գործում: Չինաստանի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել խրախուսել չինական ընկերություններին ներդրումներ կատարել Ադրբեջանում և զարգացնել համագործակցությունը ենթակառուցվածքային նախագծերի շրջանակներում:

Ադրբեջանական լրատվամիջոցները փոխանցել են, որ հունիսի 22-ին նախատեսվող TEN-E (Տրանսեվրոպական էներգետիկ ցանցեր) միջտարածաշրջանային խմբերի 5-րդ հանդիպմանը կքննարկվի «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը մեկնարկել է 2020 թ-ի վերջին ադրբեջանական գազի՝ դեպի Եվրոպա մատակարարման նպատակով։

ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, թե ադրբեջանական կողմը մեծ աշխատանք է կատարել «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման համար: Իսկ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հայտարարել է, թե Ադրբեջանը Ռուսաստանից և Իրանից գործընկերների հետ մշակում է Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքի կառուցման տեխնիկատնտեսական հիմնավորումը:

«Ռուսաստանի երկաթուղիներ լոգիստիկա» (РЖД Логистика) ընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Մուրևը նշել է է, թե ընկերությունը նախատեսում է Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքով Ռուսաստանից Հնդկաստան ուղարկել առաջին կանոնավոր բեռնարկղային գնացքը, որն անցնելու է Ադրբեջանի տարածքով։

Ադրբեջանական մամուլի ուշադրությանն է արժանացել այն հանգամանքը, որ Թուրքիայից դեպի Չինաստանի Սիան քաղաք արտահանման բեռներ տեղափոխող հերթական  գնացքը մեկնել է Բաքվի նավահանգստից, որը Բաքու էր ժամանել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով
Բեռնարկղերը առաքվելու են Ղազախստանի Ակտաու նավահանգիստ:

Ռուսական «Lukoil» նավթային ընկերության ղեկավար Վագիտ Ալեքպերովը հայտարարել է, թե ընկերությունը մտադիր է մասնակցել Կասպից ծովում ադրբեջանական-թուրքմենական համատեղ Դոստլուգ հանքավայրի շահագործման աշխատանքներին: Դոստլուգը (Բարեկամություն) ծովային նավթի և գազի հանքավայրի նոր անվանումն է, որը գտնվում է Կասպից ծովի ադրբեջանական և թուրքմենական հատվածների սահմանին:

Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը՝ SOCAR-ը տարեսկզբից ավելացրել է Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով նավթի արտահանումը մոտ 14 անգամ՝ հասցնելով 413,66 հազար տոննայի: Սաուդյան Արաբիայի պետական նավթային ընկերությունը՝ Saudi Aramco-ն հայտարարել է Ադրբեջանում իր դուստր ընկերության լուծարման մասին։

Գերիների վերադարձի և ականապատման խնդիրների մասին

Հունիսի 2-ին Բաքվի ռազմական դատարանում սկսել է երկու հայ ռազմագերիների դատավարությունը։

Էմանուել Մակրոնը Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության տոնի կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում  կարևորել է հայ ռազմագերիների վերադարձն ու հայ-ադրբեջանական սահմանի խաղաղ դելիմիտացիան։

ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության խոսնակ Պետեր Ստանոն հորդորել է Հայաստանին և Ադրբեջանին լուծել հումանիտար խնդիրները, այդ թվում և գերիների ազատ արձակման հարցը: Խորհրդարանին ուղղված նամակում Նիդերլանդների ԱԳ նախարարի պաշտոնակատար Սիխրիդ Կաախը շեշտել է, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիները պետք է շուտափույթ ազատ արձակվեն։

Գերիների վերադարձման թեմային ի պատասխան Ադրբեջանը շարունակել է բարձրացնել Հայաստանի կողմից ականապատ դաշտերի քարտեզները չտրամադրելու հարցը։ Ադրբեջանը միջպետական հայց է ներկայացրել ՄԻԵԴ` կապված այն բանի հետ, որ Հայաստանը հրաժարվում է տրամադրել ականապատ տարածքների քարտեզները:

Շաբաթվա ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը կոչ է արել Հայաստանին տրամադրել ականապատ դաշտերի քարտեզները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը թարմացված տվյալներ է ներկայացրել, որոնց համաձայն Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել է 27, վիրավորում ստացել՝ 115 ադրբեջանցի։

Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջեյմս Շարպը Twitter-ի իր էջում գրել է, թե Մեծ Բրիտանիան աջակցում է Ադրբեջանին ականազերծման հարցում՝ իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար: Թուրքիայի ՊՆ-ն տեղեկատվություն է տրամադրել Արցախից գրավված տարածքների ականազերծման աշխատանքների մասին, որի շրջանակներում ականներից մաքրվել է 304․318 քմ տարածք:

Հունիսի 4-ին  Քարվաճառի շրջանում ականի վրա պայթել է Ադրբեջանի ՊՆ մեքենան, ինչի հետևանքով զոհվել են AZTV-ի ու «Ազերթաջ»-ի 2 լրագրող, Սուսուզլուք գյուղի գործադիր իշխանության ղեկավարի տեղակալ Արիֆ Ալիևը, 4 հոգի էլ տարբեր աստիճանի ծանրության վնասվածներով հոսպիտալացվել են։

Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել, որում Քարվաճառի շրջանում հակատանկային ականի վրա պայթած ադրբեջանցի լրագրողների մահվան մեջ մեղադրել է Հայաստանին։

Իտալիայում Ադրբեջանի դեսպանությունը փոխանցել է, թե Իտալիայի քաղաքական տարբեր կուսակցությունների պատգամավորները հայտարարություններ են տարածել Քարավաճառում ականի պայթյունի կապակցությամբ և պահանջել են Հայաստանից ականապատ դաշտերի քարտեզները տրամադրել Ադրբեջանին։

Հայաստանի տարածք ներխուժելու մասին

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը մի շարք ուղղություններով ներխուժել է ՀՀ տարածք և հեռանալու փոխարեն ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանը սատարում է Հայաստանի հետ սահմանը սահմանազատելու առաջարկներին, բայց տարածքային ամբողջականությունը ճանաչելու շրջանակներում:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն նշել է, թե ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին` ստեղծելու վստահության մթնոլորտ, որպեսզի սահմանային իրադրության լարվածությունը մեղմվի: ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը հայտնել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շաֆերը, հնարավոր է, առաջիկայում պայմանավորվեն Հայաստանի և Ադրբեջանի սահման այցելելու հարցում:

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Փաշինյանի հետ հանդիպման շրջանակներում հայտարարել է, թե հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումը պետք է իրականացվի միայն բանակցությունների միջոցով, ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի տարածքը:
Մակրոնն ընդգծել է, որ կողմերը պետք է վերադառնան իրենց դիրքերը մայիսի 11-ի դրությամբ։ Ըստ նրա՝ Ղարաբաղում զինադադարը հարգվում է, բայց դեռ շատ անելիքներ կան: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Մակրոնին, թե իրենք Ֆրանսիայի կողմից որևէ դերակատարություն չենք տեսնում տարածաշրջանում հրադադարի ռեժիմի հասնելու հարցում։

Հունիսի 2-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։ Միշելը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկին:  Ալիևը Միշելին հայտնել է, թե Ադրբեջանը պատրաստ է Հայաստանի հետ բանակցություններ սկսել խաղաղության պայմանագրի ստորագրման համար, սակայն Հայաստանը դեռևս չի արձագանքել այդ կոչին:

Այլ թեմաներ

«Իզվեստիա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի տեղահանված անձանց հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռովշան Ռզաևը հայտարարել է, թե հայերը կարող են Ադրբեջանում ապրել որպես այդ երկրի քաղաքացիներ, ինչպես և ապրել են մինչև հակամարտությունը։ Ըստ նրա՝ Ադրբեջանը բազմիցս հաստատել է՝ նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) հայկական բնակչությանը Ադրբեջանի տարածքում ինտերգրելու պատրաստակամությունը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է, թե Թբիլիսին պատրաստ է օգնել երկխոսություն հաստատել Բաքվի և Երևանի միջև»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:43
Ոչ մի անգամ չեմ թաքցրել իմ լավ հարաբերությունները Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի հետ․ Սամվել Կարապետյան
«Սպուտնիկ Արմենիա»-ն զրուցել է «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր, գործարար Սամվել Կարապետյանի հետ։...
Աղբյուր` Panorama.am
20:36
Թուրքը չպետք է իր գաղջ ներկայությամբ ապականի մեր հերոսների շիրիմները․ «Երկիր Ծիրանի»
«Երկիր Ծիրանի» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Կո՛չ ենք անում վաղը` սեպտեմբերի 21-ին,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Միջագետքի մեռած լեզուն կփորձեն վերծանել
Երուսաղեմի հրեական համալսարանի գիտնականները մտադիր են արհեստական ինտելեկտի միջոցով բացահայտել Միջագետքի հնագույն տեքստերի գաղտնիքները: Միր-24-գ...
Աղբյուր` Panorama.am
20:23
Վաղը մի քանի քայլերթ է լինելու, բոլորին հորդորում ենք միանալ․ Արմեն Գրիգորյան
«Երեկվանից Կառավարությանը ցույց ենք տալիս, թե ոնց է պետք նշել Անկախության տոնը»,- այս մասին Հանրապետության հրապարակում, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
20:17
Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի հոր հավաքածուից 9 աշխատանք
Իսպանացի հայտնի նկարիչ Պաբլո Պիկասոյի դուստրը Ֆրանսիային կնվիրի իր հայրիկի ինն աշխատանքները: Agence France-Presse-ի հաղորդմամբ, այս մասին այսօր...
Աղբյուր` Panorama.am
20:10
Երերույքի եզակի տաճարում առաջին անգամ բացօթյա դասական համերգ կանցկացվի
Երերույքի եզակի տաճարում սեպտեմբերի 25-ին, ժամը 19:00 Եվրոպական մշակութային ժառանգության օրերի շրջանակում կանցկացվի «Համընդգրկուն...
Աղբյուր` Panorama.am
20:04
Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է 19,5 մլն դրամ գումար
Տեղահանվածների կեղծ տվյալներ ներկայացնելով հյուրանոցը պետությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափ կազմող ընդհանուր 19.548.400 դրամ գումար:...
Աղբյուր` Panorama.am
19:57
Վիետնամում ՀՀ դեսպանի հանդիպումը VUFO և VAFA անդամների հետ
Վիետնամում Հայաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին...
Աղբյուր` Panorama.am
19:46
Մուրմանսկում հրդեհ է բռնկվել «Լենին» ատոմային սառցահատ նավ-թանգարանի վրա
Մուրմանսկում հրդեհ է բռնկվել «Լենին» ատոմային սառցահատի վրա, որը ժամանակին դարձել էր աշխարհում առաջին ատոմային էներգիայի սարքավորում...
Աղբյուր` Panorama.am
19:35
Թալիբները խնդրել են «տղամարդկանց» պաշտոններում աշխատող կանանց մնալ տանը
Աֆղանստանում «Թալիբան» շարժման կողմնակիցները քաղաքային համակարգում աշխատող այն կանանց, որոնց աշխատանքը կարող են կատարել տղամարդիկ,...
Աղբյուր` Panorama.am
19:22
Եթե գումար ունեին, թող կարգավորեին սահմանների ամրությունը․ Կարինե Այվազյան
«Կուզեի, որ այդքան ծախսեր չտրամադրվեր այս համերգին, քանի որ մենք ունենք վերքեր և շատ կարիքներ։ Մեր երիտասարդները ձեռքերը, ոտքերը թողելով...
Աղբյուր` Panorama.am
19:12
Իրանի ժամանակակից կինոյի օրեր՝ Հայաստանում
ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությաՆ մշակույթի կենտրոնի և Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա «Իրանի...
Աղբյուր` Panorama.am
19:00
«Արևիկ» ազգային պարկում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Սեպտեմբերի 20-ի վաղ առավոտից «Արևիկ» ազգային պարկի տարածքի տարբեր հատվածներում բռնկված հրդեհի իրարից անկախ 15 տարբեր մեծ ու փոքր...
Աղբյուր` Panorama.am
18:52
Մետրոպոլիտեն թանգարանը բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար իր հավաքածուից կվաճառի 219 աշխատանք
Նորարարության հակառակորդները կարծում են, որ նոր կանոնները թույլ են տալիս թանգարաններին հավաքածուներին վերաբերվել որպես ակտիվներ, որոնք կարող են դրամայնացվել:
Աղբյուր` Panorama.am
18:44
Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորների Սպենդիարյանի 150 և Բաբաջանյանի 100-ամյակներին
Հոկտեմբերի 16-ին Լոնդոնում կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգի...
Աղբյուր` Panorama.am
18:33
Զոհված զինծառայողների հարազատները շարունակում են բողոքի ակցիան՝ Կառավարության դիմաց
Կառավարության շենքի դիմաց շարունակվում է 44-օրյա պատերազմում զոհված հերոս տղաների ծնողների, հարազատների բողոքի ակցիան։ Նրանք հավաքվել են...
Աղբյուր` Panorama.am
18:25
Բեքհեմի որդին նորամուտն է նշել պրոֆեսիոնալ ֆուտբոլում
Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի որդին՝ Ռոմեո Բեքհեմը, իր նորամուտը նշեց պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Սեպտեմբերի 4-ին Ռոմեոն...
Աղբյուր` Panorama.am
18:17
Ուրիխանյան. Անկախության 30-ամյակի առթիվ լավագույն բանը կլիներ թոշակառուներին հավելավճար տալը
Աժ նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի կարծիքով, Անկախության 30-ամյակի առթիվ լավագույն բանը...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հինգ հաց, կամ ինչու է հոգևորականությունը հեռու ժողովրդից
surbzoravor.am կայքում ներկայացված է Սերգի քահանա Բեգիյանի՝ «Հինգ հաց, կամ ինչու է հոգևորականությունը հեռու ժողովրդից»...
Աղբյուր` Panorama.am
18:00
Պերմի համալսարանում 6 մարդու գնդակահարածի հայրը պատմել է որդու մասին
Պերմի համալսարանում հրաձգություն կազմակերպած երիտասարդ Թիմուր Բեկմանսուրովի հայրը պատմել է որդու մասին: Այդ մասին հաղորդում է RT-ն իր...
Աղբյուր` Panorama.am
17:52
20.09.2021. «Հենակետ». Քարվաճառ ճանապարհի վրա՝ Մռավ լեռան տակով 23,4 կիլոմետր թունել է կառուցում
«Հենակետ» վերլուծական կենտրոնն ամփոփել ու հրապարակել է համառոտ տեղեկություններ անցած շաբաթվա ընթացքում Ադրբեջանի հետ կապված կարևոր իրադարձությունների մասին
Աղբյուր` Panorama.am
17:44
«Հաւք 2021». 27 ԱԹՍ թիմեր մրցել են Լեռնապատում
Սեպտեմբերի 18-ին Լեռնապատ գյուղի ԱԹՍ փորձակայանում տեղի ունեցավ «Հաւք 2021» ԱԹՍ առաջին մրցույթը։ Մրցույթն իրականացվել է երեք...
Աղբյուր` Panorama.am
17:38
Արմեն Սարգսյանը, ՔՊ-ականները, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, բարոյական իրավունք չունեն այցելելու Եռաբլուր. հայտարարություն
Մի շարք քաղաքական ուժեր հանդես են եկել հայտարարությամբ՝ նշելով, որ  Արմեն Սարգսյանը և Նիկոլ Փաշինյանը բարոյական իրավունք չունեն այցելելու...
Աղբյուր` Panorama.am
17:32
Ալբանիայի նոր կառավարությունը, որտեղ տղամարդիկ ևս ներկայացված են
Ալբանիայի նոր կառավարության կազմում կանայք գերակշռում են․ 17-հոգանոց կաբինետում 12-ը կանայք են։ Կառավարության կազմը հաստատվել է նախորդ ուրբաթ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Ալեն Ղևոնդյան. Դուք կռվելո՞ւ եք ձեր երկրի գոյության համար
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «ՀՀ գործող իշխանությունները թուրքերի ու ադրբեջանցիների հետ պայմաններ է ստեղծում, որ Սյունիքը դառնա...
Աղբյուր` Panorama.am
17:20
20.09.2021. Անհետ կորած զինծառայողների որոնումներն արդյունք չեն տվել
Զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներից մինչ օրս հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր 1667 աճյուն։
Աղբյուր` Panorama.am
17:14
Գվինեայում բախվել են «RusAla»-ի մասնաճյուղի երկու բեռնատար գնացքները
Գվինեայում «RusAla»-ի Rusal CBK մասնաճյուղի բոքսիտին տեղափոխող երկու բեռնատար գնացքներ բախվել են իրար, ինչի հետևանքով մեկ մարդ...
Աղբյուր` Panorama.am
17:03
Սեպտեմբերի 22-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
16:55
Արտակ Զաքարյան. Արցախի մեծ մասը մենք չէինք կորցնի, եթե չլինեին Նիկոլի, Իլհամի և Ռեջեփի համատեղ ջանքերը
Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը գրում է. «Ռեջեփ-Իլհամ-Նիկոլ= 0 արդյունք Առանց Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
16:48
Pfizer-ը հայտարարել է՝ COVID-19-ի դեմ իր պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում
Pfizer-ն այսօր հայտարարել է, որ իր COVID-19 պատվաստանյութն արդյունավետ է 5-ից 11 տարեկան երեխաների շրջանում, և որ շուտով ԱՄՆ-ից թույլտվություն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}