Քաղաքական 19:18 07/06/2021

Այդ դավաճանին ձայն տալով՝ դուք թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը. Սերժ Սարգսյան

«Նախորդ երեք տարիներն Հանրապետականը անցավ 2018-ի քավարանով, քաղաքական հետապնդումների միջով, դարձավ ատելության խոսքի թիրախ, ամեն կերպ փորձ արվեց մեզ լռեցնելու, բայց մենք չլռեցինք ու չընկրկեցինք։ Իմ ու իմ թիմակիցների համար այժմ հեշտ է ասել՝ «մենք զգուշացնում էինք», «մենք կանխատեսել էինք» և այլն։ Բայց դրանք այսօր արդեն անօգուտ խոսքեր են. այդ խոսքերը հետ չեն բերելու ո՛չ մեր 5000 նահատակված տղաներին, ո՛չ էլ մեր հայրենիք Արցախի կորսված 75 տոկոսը, ո՛չ տուն են կառուցելու 35.000 փախստականի համար և ո՛չ էլ վերականգնելու են մեր ազգային արժանապատվությունը: Եվ ո՞ւմ մտքով կանցներ, որ հայրենի հողի համար ամենաթանկը՝ իրենց կյանքը տված մեր հերոսները այդ նույն հողում խաղաղ ու հավերժ ննջելու հնարավորություն անգամ չեն ունենա»,- «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկին ունեցած ելույթում հայտարարեց  ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Հայաստանը այս դավաճանների պատճառով կորցրել է իր դաշնակիցների հարգանքն ու վստահությունը։ Այս պոպուլիստ և անբարո իշխանությունը լավագույնս ջանացել է միայն մի հարցում՝ որ մենք ազգովի բզկտվենք, թուլանանք, պարտվենք պատերազմում, ու դատապարտվենք դանդաղ մահվան։ Եվ հիմա հենց այդ վիճակում ենք:

Առաջիկա ընտրությունները մահը հաղթելու և վերհառնելու հնարավորություն են։

Այս օրերին երբեմն նկատում ենք, որ փորձ է արվում քաղաքական օրակարգը սխալ ուղղությամբ տանել։ Ես երբեք չեմ եղել «սև-սպիտակի» կամ կործանարար այլ ջրբաժանների կողմնակից։ Իմ գործունեությամբ միշտ փորձել եմ համերաշխություն ու միասնականություն ապահովել մեր երկրի ներսում։ Մեր խնդիրը երկրում կրկին ներհասարակական համերաշխություն հաստատելը և բևեռացումների ճանապարհը փակելն է։ Չկա երկու բևեռ։ Այս դասը պետք է բոլորը սովորած լինեին արդեն։ Մի կողմում կա դավաճան կապիտուլյանտ` իր սպասարկուներով, իսկ մյուս կողմում՝ ժողովուրդ և առողջ քաղաքական դաշտի առաջատար ուժեր։ Մեր նպատակը ոչ թե հերթական բևեռացմանն ու պառակտումներին տանելն է, այլ բոլորի հաղթանակով կապիտուլյանտների իշխանությանը ջախջախիչ պարտության մատնելը։

Ես հաճախ եմ լսում իմ բազմահազար թիմակիցներից, այդ թվում՝ այստեղ ներկա շատերից, արդյո՞ք ընտրություններում հաղթանակի դեպքում, ինչում ես ավելի քան վստահ եմ, պատեհապաշտները դարձյալ չեն հայտնվի մեր շարքերում՝ իմ ներողամտության կամ, գուցե, ոչ հիշաչարության արդյունքում:

Ասեմ այսպես՝ այս ծանրագույն ազգային ճգնաժամում, երբ մեր պետությանը թե՛ ներսից, թե՛ դրսից պատերազմ է հայտարարված, պետք է անկարևոր համարենք ամեն ինչ, բացի պատերազմի ելքը մեր օգտին դարձնելը: Ուստի, բոլոր նրանք, ովքեր պետականակործան տականքի դեմ պայքարի խրամատում կկանգնեն մեր կողքին այս պահից սկսած, կրկնում եմ` այս պահից սկսած, այլ ոչ թե այն պահին, երբ կզգան մեր հաղթանակի հոտը, և իրենք էլ մեզ հետ կլծվեն հասարակության մոլորված մի հատվածին հետ բերելու գործին, մենք ոչ թե ներում, այլ համաներում կհայտարերենք` քանի որ
Հայրենիքից թանկ ոչինչ չկա, հակառակ դեպքում՝ ինձ համար նրանք կմնան դասալիքներ՝ բոլոր հետևանքներով հանդերձ:

Եվ վերջում երկու խոսք մեր այն հայրենակիցներին, ովքեր դեռ մոլորության մեջ են:
Այս դավաճանին ձայն տալով՝ դուք համաձայնելու եք Արցախի, իսկ հետագայում Սյունիքի հանձնմանը։ Թույլ եք տալու, որ շարունակվի պատերազմը։ Արդեն 27 օր է՝ մեր ինքնիշխան տարածքում են գտնվում թշնամական զորամիավորումները։ Ամեն օր հովիվներ ու զինվորներ են գերեվարվելու։ Թշնամին նոր գյուղեր ու ավաններ է գրավելու։ Ձեզ չեն հարգելու ոչ դրսում, ոչ ներսում. անարգելու են։ Մենք դառնալու ենք «իզգոյ» պետություն ու ժողովուրդ, որի հետ ոչ ոք չի ցանկանում հաշվի նստել։

Դիմում եմ նաև իմ այն հայրենակիցներին, որոնք հիասթափված են ու անտարբեր.
Հայե՛ր, իմ սիրելի՛ հայեր, դուրս եկեք այդ անտարբերության մահաբեր ու կործանարար թմբիրից:

Կոչ եմ անում մեր բոլոր համակիրներին,

Օգտագործե՛ք այս քարոզարշավը դեռևս նիկոլիզմով ախտահարված ձեր ընկերների ու բարեկամների հետ զրուցելու, նրանց հարցերին պատասխանելու համար։ Օգնեք նրանց։ Նրանք ձեր քույրերն ու եղբայրներն են։ Եղեք համբերատար ու անկեղծ։

Մենք մեր հերոս նահատակներին, իրենց առողջությունը Հայրենիքի զոհասեղանին դրած զինվորներին, սպաներին ու նրանց սերունդներին հաղթանակած և հզոր Հայրենիք ենք պարտք։ Պարտք փակելը նորմալ մարդու համար արժանապատվության հարց է, պատվի հարց է, իսկ մենք պատիվ ունենք:

Աստված բոլորիս զորավիգ»,-եզրափակեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:36
ՄԻՊ. Ադրբեջանական կրակոցները խաթարել են Վերին Շորժայի հանգիստը, բնակիչները ստիպված են եղել ողջ գիշեր պատսպարվել
Ահազանգեր են ստացվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը կրակել են նաև հուլիսի 24-ին, առավոտյան ժամը՝ 11։30-ից մինչև 12։00-ի սահմաններում։
Աղբյուր` Panorama.am
20:34
Թիկունքը բաց էր ու անպաշտպան...
Սյունիքի համայնքապետերն ակնհայտորեն խանգարում էին Սյունիքի հարցում գոյություն ունեցող ինչ-ինչ ծածուկ պայմանավորվածություններին:
Աղբյուր` Panorama.am
20:00
Պատմական Արտաշատ մայրաքաղաքի տարածքում կիրականացվեն հնագիտական ուսումնասիրություններ
Հուլիսի 23-ին համագործակցության քառակողմ հուշագիր է կնքվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀգիտությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Հանքավայրի շահագործումից տուժած քաղաքացին դիմել է դատարան
Լոռու մարզի Ախթալա խոշորացված համայնքի Մեծ Այրում և Ճոճկան գյուղերից 70 քաղաքացի   դատական հայց է ներկայացրել  «Ախթալայի...
Աղբյուր` Panorama.am
19:42
Դիետոլոգը նշել է շաքարային դիաբետի զարգացումից խուսափելու ուղիները
Բժիշկ-դիետոլոգ, դիետոլոգների և նուտրիցիոլոգների ազգային ասոցիացիայի անդամ Մարինա Մաքիշան նշել է սննդի կանոնները, որպեսզի նվազեցնի շաքարային...
Աղբյուր` Panorama.am
19:28
Դիետոլոգն ասել է, թե ինչ ուտել քնելուց առաջ
Սննդաբան Ալեքսեյ Կովալկովը անվանել է լավագույն կերակուրները քնելու առաջ նախուտեստի համար: Փորձագետի խորհուրդներով տեսանյութ է հրապարակվել նրա...
Աղբյուր` Panorama.am
19:13
Հակաբիոտիկները փոխում են ուղեղի կառուցվածքը
Հետազոտության հեղինակները կոչ են անում կրճատել հակաբիոտիկների կիրառումը հղիների և նորածինների բուժման ժամանակ:Հաղորդում է...
Աղբյուր` Panorama.am
19:08
Իրավապահները հերթական անգամ քաղաքական հրահանգ են կատարում. «Հայաստան» դաշինք
Ոստիկանությունը խոչընդոտել է կազմակերպել Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը
Աղբյուր` Panorama.am
19:04
Իսպանիան կդառնա նոր Հոլիվուդ
Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսում է երկիրը «վերածել» Հոլիվուդի: Երկրի իշխանությունները 1,6 միլիարդ եվրո կներդնեն...
Աղբյուր` Panorama.am
19:03
24.07.2021. Այսօր զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել
Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել: Զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ բարեկեցիկ կյանքով ապրող մարդիկ են այցելում ցուցահանդեսներ
Ռուսների ավելի քան 40% -ը կարծում է, որ գեղարվեստական ցուցահանդեսներ այցելելը հասանելի է միայն լավ ֆինանսական վիճակ ունեցող մարդկանց: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:36
Ախալցիխեի հիվանդանոցից Ղրիմի-Կոնգոյի տենդով Թբիլիսի տեղափոխված կինը մահացել է
Սամցխե-Ջավախքում սա Ղրիմ-Կոնգոի երրորդ դեպքն է:
Աղբյուր` Panorama.am
18:27
Ուժերը ուղղել «Դեպի Սյունիք»
ՀՅԴ Երիտասարդականը մեկնարկում է «Դեպի Սյունիք» ծրագիրը:
Աղբյուր` Panorama.am
18:18
Փրկարարները ձորից դուրս են բերել քաղաքացու դին
Հուլիսի 24-ին, ժամը 12:13-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Համլետավան թաղամասի մոտակայքում...
Աղբյուր` Panorama.am
18:08
Հույս չկար, որ տղաս կապրի, բայց այսօր նա խոսում է, շարժվում ու ուտում. վիրավոր զինվոր Միշա Ավետիսյանի հայր
«Միշայիս վիճակը, եթե հաշվի առնենք կատարվածը, բարեբախտաբար այժմ լավ է։ Տղաս սկսել է խոսել»,- Panorama.am-ի հետ զրույցում պատմում է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 23 947 դեպք է հայտնաբերվել
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 23 947-ով՝ հասնելով 6102469-ի ։ Այս մասին շաբաթ լրագրողներին...
Աղբյուր` Panorama.am
17:46
Լողացող մեքենաներ և գետ-փողոցներ.Սոչիում կրկին հեղեղ է
«Գազետայի» հաղորդմամբ,Սոչիում տեղացած առատ անձրևները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ զանգվածային հեղեղումներ են առաջացրել քաղաքում...
Աղբյուր` Panorama.am
17:27
Ոստիկանությունն արգելել է Սյունիքի համայնքապետերի ազատության պահանջով ստորագրահավաքը. Է.Պետրոսյան
«Ուրիշ տականք են դրանք, մարդկության համար դեռևս չբացահայտված տեսակ»։
Աղբյուր` Panorama.am
17:20
Տոկիո-2020. Արթուր Դավթյանը եզրափակչում է
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը անցել է Տոկիոյի Օլիմպիական խաղերի եզրափակիչ հենացատկից՝ 14,866 արդյունքով: Դավթյանը երկրորդ տեղով է անցել...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
16:55
Ստավրոպոլում անհայտ անձը կրակել ու սպանել է հայազզի ոստիկանին
Ռուսլան Աբովյանը եղել է ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետի տեղակալը։
Աղբյուր` Panorama.am
16:44
Լավրով. Հատկապես քրիստոնյա բնակչությունը տառապում է սիրիական հակամարտությունից
Հարյուր հազարավոր քրիստոնյաներ փախել են Մերձավոր Արևելքից, երբ այնտեղ սկսեցին «տնկել» ժողովրդավարություն, հատկապես քրիստոնյա...
Աղբյուր` Panorama.am
16:28
Փաշինյանին 200 հազար հոգի պատրաստ է հոշոտի, եթե իրենց ձեռքն ընկնի. Արծրուն Պեպանյան
«Հայ հասարկությանը չի կարելի թույլ տալ ընտրություն անել։ Ինքը չունի անհրաժեշտ քաղաքական մտածողություն, պետության գործերից չի հասկանում,...
Աղբյուր` Panorama.am
16:16
ՀՅԴ-ական պատվիրակությունը հանդիպել է Հայաստանում Կանադայի հատուկ բանագնաց Ստեփան Դիոնին
Հուլիսի 22-ին ՀՅԴ Հայ դատի Կենտրոնական խորհրդի և Կանադայի հանձնախմբի համատեղ պատվիրակությունը՝ Հայ դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ...
Աղբյուր` Panorama.am
16:07
Դերենիկ Մալխասյան. Սահմանային այս սրացումները կարող են ավարտվել անպատիվ խաղաղության պայմանագրի կնքմամբ
«Եթե երկրի գլխին բերած փորձանքի աղբյուրը մնում է իշխանության, ապա այդ փորձանքները բնության օրենքներով պետք է շարունակվեն»։
Աղբյուր` Panorama.am
15:55
Երկիրդ քո աչքի առաջ քանդում են, իսկ «փղիկ» Արմեն Սարգսյանը «կայֆավատ» է լինում Տոկիոյում. Արա Վարդանյան
«Վարչապետի պաշտնը զբաղեցնող թուրք ազգային գործիչ Նիկոլ Փաշաևը  խոստումներ ունի տված թե Ադրբեջանին, թե Թուրքիային, սակայն...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նորագյուղ թաղամասում հայտնաբերվել է նռնակ
Հուլիսի 24-ին, ժամը 11։07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նորագյուղ թաղամասում՝ ձորակի մեջ, հայտնաբերվել...
Աղբյուր` Panorama.am
15:34
Այս անձանց նկատմամբ իրականացվող քայլերը չեն կարող չդիտարկվել որպես քաղաքական հաշվեհարդարի դրսևորում. ԱԱԾ պահեստազորի սպաներ
ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն միանում է Սյունիքի կալանավորված համայնքապետերին, ԶՊՄԿ անվտանգության դեպարտամենտի ղեկավարին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքին։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}