Ոստիկանություն. Բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ
Ոստիկանությունը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Հունիսի 20-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավի ողջ ընթացքում զանգվածային լրատվության միջոցները լուսաբանելու են նախընտրական գործընթացները, շտաբների աշխատանքը, հանդիպումները և այլն։
Ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին կոչ ենք անում բացառել ԶԼՄ ներկայացուցիչների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելուն ուղղված ցանկացած քայլ։
Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ դիմել իրավապահ մարմիններին։
Ոստիկանությունը հետևողականորեն հետամուտ է լինելու և ունի բոլոր հնարավորությունները օրենքով վերապահված իր լիազորությունների շրջանակում կանխելու և բացահայտելու այդ կարգի բոլոր միջադեպերը»։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանությունը պատրաստակամություն է հայտնում համագործակցել ընտրությունների մասնակից բոլոր ուժերի հետ
- ԱԱԾ-ն հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին դրսևորել պատասխանատու վարքագիծ
- Ռոբերտ Քոչարյանը կոչով դիմել է իր թիմակիցներին, դաշինքի համակիրներին և բոլոր քաղաքացիներին
- ԿԸՀ-ի կոչը
- Ցանկացած հավաքի վայրում ոստիկանները պարտավոր են երաշխավորել լրագրողների անխոչընդոտ ու անվտանգ աշխատանքը. ՄԻՊ