Քաղաքական 18:07 08/06/2021 Հայաստան

Լրագրողական կազմակերպությունները կոչով դիմել են ընտրություններին մասնակից ուժերին

Լրագրողական մի շարք կազմակերպություններ տարածել են համատեղ հայտարարություն ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի լուսաբանման և լրագրողների իրավունքների խախտումների վերաբերյալ։

Հայտարարության մեջ ասված է.

«Հունիսի 7-ին՝ ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի առաջին օրը, թիրախավորված ճնշում է գործադրվել «Yerkir.am» լրատվական կայքի թղթակից Լիա Սարգսյանի նկատմամբ։ Էջմիածնում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը մասնակցող քաղաքացիների մի խումբ խոչընդոտել է լրագրողի մասնագիտական գործունեությունը՝ վիրավորելով և սպառնալով նրան, քաշքշելով բարձրախոսը։

Այս դեպքը ԶԼՄ ներկայացուցիչների հանդեպ վերջին ամիսներին արձանագրված բազմաթիվ բռնությունների և ճնշումների շարունակությունն է։ Հետհեղափոխական և հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ առավել ակտիվացավ լրատվամիջոցների բևեռացման գործընթացը, ինչպես քաղաքական ուժերը, այնպես էլ հասարակության տարբեր շերտեր, ելնելով իրենց գաղափարներից և նախասիրություններից, լրատվամիջոցներին և դրանց աշխատակիցներին ընկալում են կամ որպես յուրային, կամ՝ օտար։

Իրենց հերթին ԶԼՄ-ների ճնշող մեծամասնությունը, սպասարկելով որևէ ուժի կամ գործչի շահերը, դարձել է քաղաքական գործընթացների անքակտելի մաս, իսկ լրագրողներն իրենց գործունեությամբ, այդ թվում նաև՝ սոցիալական ցանցերում, հաճախ իրականացնում են քաղաքական գործչին բնորոշ գործունեություն՝ անտեսելով մասնագիտական սկզբունքներն ու էթիկական նորմերը։

Միևնույն ժամանակ, ինչպես վերոնշյալ դեպքում, մենք ականատես ենք լինում նաև հակառակին, երբ լրագրողը հավատարիմ է մնում անաչառության և անկողմնակալության պահանջներին, չի ստեղծում արհեստական լարվածություն, իսկ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորում է արժանապատիվ կեցվածք։ Այսպիսի պահվածքն առավել քան կարևոր է այս ծայրահեղ լարված նախընտրական քարոզարշավի շրջանում:

Վերահաստատում ենք, որ ծանր ժամանակներ ապրող երկրի ապագայով մտահոգված քաղաքական գործիչները և նրանց համակիրները, ընտրություններին մասնակցող ցանկացած ոք պետք է զսպվածություն, հանդուրժողականություն ու քաղաքակիրթ բանավեճ ծավալելու ունակություն դրսևորի, իսկ լրատվամիջոցները նպաստեն այդպիսի մթնոլորտի ձևավորմանը։

Ելնելով վերոգրյալից՝ կոչ ենք անում.

• Ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին՝ հանդես գալ աջակիցներին ուղղված հրապարակային պահանջով՝ զերծ մնալ կոնֆլիկտային իրավիճակներ ստեղծելուց և լրագրողների նկատմամբ ճնշումներ գործադրելուց, անկախ նրանից, թե ինչ լրատվամիջոց են ներկայացնում,

• ԶԼՄ-ների ղեկավարներին՝ նախընտրական միջոցառումների լուսաբանումը կազմակերպելիս հաշվի առնել հնարավոր բարդություններն ու դրանց հետևանքները և հրահանգավորել աշխատակիցներին՝ գործելու բացառապես մասնագիտական սկզբունքներին համապատասխան,

• Լրագրողներին և օպերատորներին՝ նախընտրական միջոցառումները լուսաբանելիս խուսափել սեփական նախաձեռնությամբ վիճաբանություններ սադրելուց, տարբեր ուժերի ներկայացուցիչների և նրանց համակիրների հետ քաղաքական բանավեճերի մեջ մտնելուց, իրականացնել քարոզարշավի անկողմնակալ լուսաբանման գործառույթներ,

• Իրավապահներին՝ առավել զգոնություն ցուցաբերել և կանխարգելել ցանկացած բռնություն կամ այլ տեսակի ճնշում նախընտրական միջոցառումները լուսաբանող ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, ապահովել վերջիններիս անվտանգությունը և անկաշկանդ գործունեությունը՝ բացառելով ընտրովի կամ խտրական վերաբերմունքը։

Մենք շարունակելու ենք հետևել իրադարձություններին, արձանագրելու ենք լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների բոլոր խախտումները և քարոզարշավի վերջում հանդես ենք գալու ամփոփ հայտարարությամբ»։

Հայտարարության ներքո ստորագրել են

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ՖԵՄԻԴԱ» ՀԿ։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:33
Դեռևս չկա ուղեցույց, որ ՀՀ-ում տվյալ պատվաստանյութից հետո պետք է արվի երրորդ դեղաչափը. Մերի Տեր-Ստեփանյան
«Այսօր շատ հաճախ խոսվում է երկարատև կովիդի մասին, երբ հիվանդությունից հետո երեք ամիս ու ավելի դեռևս հիվանդների մոտ պահպանվում են հին...
Աղբյուր` Panorama.am
13:27
Չեմ կարող պնդել,՝ գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացում 2022թ. չի լինի. Գարեգին Բաղրամյան
««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի և Ջրային կոմիտեի հետ քննարկում ենք երկարաժամկետ գնային քաղաքականություն ունենալու...
Աղբյուր` Panorama.am
13:22
Նեպալում ջրհեղեղի զոհ է դարձել ավելի քան 30 մարդ
Նեպալում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն 31 մարդ է զոհվել, ավելի քան 40-ը անհետ կորել են: Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ»...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իրանի բանակի ռազմաօդային ուժերը վարժանքներ կանցկացնեն
ԻԻՀ բանակի ռազմաօդային ուժերը կանցկացնեն «Վիլայաթի ֆիդայիներ» կոդային անվանմամբ զորավարժությունները: Զորավարժությունները, որ...
Աղբյուր` Panorama.am
13:08
ԱՄՆ նախկին դեսպանը համամիտ է Թաթոյանի հետ․ Սահմանների շուրջ ապառազմականացված գոտին լիովին արդարացված է այս պահին
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն աջակցում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին, որը կոչ է անում ստեղծել ապառազմականացված...
Աղբյուր` Panorama.am
13:02
Տիգրան Աբրահամյան. Փոխգնդապետ Պապիկյանի ճակատագրի պարզման վերաբերյալ ի՞նչ աշխատանքներ է տարել ԱԱԾ-ն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է. «2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին Արցախում...
Աղբյուր` Panorama.am
12:56
Գերիների ծնողների ակցիային ի պատասխան ոստիկանները փակել են կառավարության շենքի դուռը
Ադրբեջանում գերության մեջ պահվող գերիների ծնողները կառավարության շենքի դիմաց են։ Ի պատասխան պատերազմից հետո գերության մեջ պահվող տղաների...
Աղբյուր` Panorama.am
12:51
2020-ին Թուրքիան չի գրանցել COVID-19-ից առնվազն 55,000 մահվան դեպք․ զեկույց
Անցյալ տարի Թուրքիան չի գրանցել առնվազն 55,000 մահվան դեպք COVID-19-ից։ Այս մասին, Ahval News-ի հաղորդմամբ, հայտնել է Թուրքիայի բժշկական...
Աղբյուր` Panorama.am
12:45
Դդմի տոն՝ Տավուշում
Դդմի բազմազանություն, համեղ և հետաքրքիր ուտեստներ, ազգային երգ ու պար, աշնային հաճելի մթնոլորտ, մրցույթներ, հաճելի անակնկալներ՝ այս ամենը...
Աղբյուր` Panorama.am
12:39
Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն համարվող թալիբների պատվիրակությունը ժամանել է Մոսկվա
Թալիբների պատվիրակությունը, որը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է համարվում, ժամանել է Ռուսաստանի մայրաքաղաք: Աֆղանստանի...
Աղբյուր` Panorama.am
12:32
Հնդկաստանի հյուսիսում ջրհեղեղների ու սողանքների զոհ է դարձել գրեթե 50 մարդ
Առնվազն 46 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսում՝ Ութարախանդ նահանգում, տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղի և սողանքների պատճառով: Այս...
Աղբյուր` Panorama.am
12:24
Հղիության ժամանակ կովիդով վարակվելը ռիսկային է վաղաժամ ծննդաբերության և վիժման առումով. Համաճարակաբան
Կորոնավիրոսով վարակման դեպքերը, դրա հետևանքով մահվան դեպքերը խոսում են վարակի ինտենսիվ տարածման մասին: Ասուլիսում ասաց ԵՊԲՀ Համաճարակաբանության...
Աղբյուր` Panorama.am
12:18
«ԱՊՀ-ի մաքսային ոլորտի արձանագրությունն Հայաստանը ստորագրել է հատուկ կարծիքով, Ադրբեջանը՝ վերապահումով»
Ազգային ժողովի Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց «Մաքսային գործերում համագործակցության և փոխօգնության...
Աղբյուր` Panorama.am
12:12
Facebook- ը մտադիր է փոխել անունը
Facebook- ը մտադիր է փոխել իր անունը հաջորդ շաբաթ, հայտնում է Verge- ը՝ հղում անելով աղբյուրին: «Facebook-ը մտադիր է փոխել իր...
Աղբյուր` Panorama.am
12:05
20.10.2021. Արցախում կորոնավիրուսի 35 նոր դեպք է գրանցվել
Արցախի Հանրապետությունում հոկտեմբերի 19-ին կատարվել է 211 թեստավորում, որի արդյունքում  կորոնավիրուսային հիվանդության 35 նոր դեպք է...
Աղբյուր` Panorama.am
11:57
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին
ՆԱՏՕ-ն հավատարիմ է Վրաստանի եվրատլանտյան նկրտումներին։ Այս մասին թվիթերում գրել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Ալվինա Աղաբաբյան. Տարածք, բարձունք գերու դիմաց փոխանակումն անընդունելի է
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալվինա Աղաբաբյանը գրում է. «2020 թ. դեկտեմբերին թշնամուն հենց այնպես հանձնես Արցախի...
Աղբյուր` Panorama.am
11:44
Խնդրահարույց կետերի պատճառով 2 ամսով հետաձգվեց հանրային ծառայությունները կարգավորող օրենքների փաթեթի քննարկումը
«Մենք պատրաստ ենք մինչև 2 ամիս ևս քննարկել բոլոր խնդրահարույց հարցերը, կամ բացերը, և մեր կարծիքը հասու դարձնել շահագրգիռ կողմերին»,-...
Աղբյուր` Panorama.am
11:39
ԱՆ. Երևան-Գյումրի ճանապարհին վթարից տուժածներից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր
Երևան-Գյումրի ավտոճանապարհին` Կաքավաձոր գյուղի մոտ առավոտյան տեղի ունեցած խոշոր վթարի հետևանքով13 վիրավոր հոսպիտալացվել է: Առողջապահության...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հաճախորդները կարող են ապառիկ գնումներ կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի ավելի քան 600 գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում
ՎՏԲ-Հայաստան Բանկը, զբաղեցնելով առաջատար դիրքեր ապառիկ վարկավորման շուկայում, առաջարկում է հաճախորդներին Բանկի` ավելի քան 600 գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
11:27
ԱՄՆ-ն չի մասնակցի Աֆղանստանի հարցով Ռուսաստանի առաջնորդած բանակցություններին
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել է, որ Վաշինգտոնը չի մասնակցի Աֆղանստանի հարցով բանակցություններին, որոնք այս շաբաթ անցկացնում է Ռուսաստանը՝...
Աղբյուր` Panorama.am
11:20
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 219 նոր դեպք: Այս մասին գրում է վրացական Առաջին ալիքը։ Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում...
Աղբյուր` Panorama.am
11:14
20.10.2021. Կորոնավիրուսով վարակվել է 2066 մարդ, մահացել է 31 հիվանդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 7108 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:08
Իրանի ԳՇ. Ռուսաստանի հետ համագործակցությունը կարճաժամկետ հատվածի համար չենք դիտարկում
Ռուսաստանը և Իրանը երկարաժամկետ ռազմավարական գործընկերներ են, Երկրների միջև մրցակցությունը հնարավոր է միայն նավթի և գազի առևտրի ոլորտում: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
11:02
ԱԻՆ. «Գազել»-ի կողաշրջման հետևանքով մահացել է 5 մարդ, 10 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «GAZel» մակնիշի մարդատար ավտոմեքենայի  կողաշրջվելու հետևանքով կա 5 զոհ և 10 տուժած։...
Աղբյուր` Panorama.am
10:56
ՍԱՏՄ-ի ծիծաղելու թվերը
Ամեն օր տեսչական մարմինները հրապարակում են ստուգումների արդյունքում հայտնաբերած խախտումների վերաբերյալ թվեր, որոնք իրականությունից մեղմ ասած...
Աղբյուր` Panorama.am
10:50
ԱՄՆ-ը Թուրքիային չի առաջարկել գնել F-16․ Պետդեպ
Միացյալ Նահանգները չի հաստատել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի այն հայտարարությունը, որ Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել F-16 կործանիչներ:...
Աղբյուր` Panorama.am
10:43
Ամբողջական պատվաստված ՀՀ քաղաքացիներն այժմ կարող են մեկնել Մալթա
Հայաստանի, Իրաքի, Հարավային Կորեայի և Մոլդովայի քաղաքացիներին այժմ թույլատրվում է մուտք գործել Մալթայի տարածք՝ վավեր COVID-19-ի պատվաստման...
Աղբյուր` Panorama.am
10:35
Գերիները պետք է անհապաղ վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի. Սիրանուշ Սահակյան
Արման Թաթոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով բարձրաստիճան զեկուցողների խմբին:
Աղբյուր` Panorama.am
10:28
Վրաստանում ձերբակալել են Ռուսաստանի քաղաքացու սպանության մեջ կասկածվող երեք անձի
Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները բերման են ենթարկել Անաստասիա Շատալովայի սպանության մեջ կասկածվող երեք մարդու: Ըստ տեղական...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը
17:28 09/09/2021

Տափերականում ոստիկաններն ուժով բացում են գյուղացիների փակած ճանապարհը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}