ԵԽ զեկույց․ Հայաստանն ունի համեմատաբար բարձր պրոբացիայով և բանտարկյալների ցածր տոկոսով իրավազորություն
Եվրոպայի խորհուրդը հրապարակել է Եվրոպայում ազատազրկման այլընտրանքների մասին զեկույցը (SPACE II) զեկույցը: Այն ընդգրկում է մինչև 2020 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Եվրոպայում 2019-ից 2020 թվականներին պատժամիջոցների ենթակա անձանց թիվը միջոցառումները, որոնք պահում են հանցագործներին համայնքում ու չեն զրկում նրանց ազատությունից, ըստ Եվրոպական խորհրդի կողմից իրականացված 2020 SPACE II տարեկան հետազոտության, աճել է 3 տոկոսով։
Այս աճը (2019-ին` 1,456,192-ից, 2020 թ.-ին` 1,500,547 մարդ) արտացոլվում է 29 պրոբացիոն (այլընտրանքային խափանման միջոցների կիրառում) գործակալությունների տրամադրած տվյալներում։
Հայաստանի պրոբացիայի ծառայությունը ևս պատասխանել է SPACE II հարցաշարին ու ընդգրկված է հետազոտության մեջ։
Նշվում է, որ Հայաստանն արձանագրել է պրոբացիայի բնակչության ամենաէական նվազումը 2019-ից մինչև 2020 թվականը ընկած ժամանակահատվածում (47% անկում)՝ 38 պրոբացիայի վարչակազմերի շրջանում, որոնք տվյալներ են տրամադրել երկու տարվա համար:
2020 թվականի հունվարի 31-ի դրությամբ Հայաստանը հայտնել է 3,320 պրոբացիայի շահառուի և բանտում 2221 անձի մասին։ Հայաստանը, ինչպես նաև Շվեդիան, Դանիան, Իռլանդիան և Լյուքսեմբուրգը զեկույցում բնութագրվում են որպես համեմատաբար բարձր պրոբացիայով և բանտարկյալների ցածր տոկոս ունեցող յուրիսդիկցիայով (իրավազորություն):
Եվրոպայում միջին հաշվով պրոբացիայի տակ ընկածների 11%-ը կին է եղել, ինչը կրկնակի ավելին է, քան բանտի բնակչության շրջանում կանանց տեսակարար կշիռը (5%) այն 33 պրոբացիոն ծառայություններում, որոնք տվյալներ են տրամադրել բանտարկյալների և դատապարտյալների վերաբերյալ:
Հայաստանում կին պրոբացիոն դատապարտյալները կազմել են փորձաշրջան անցնող բոլոր անձանց 7.3%-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները