Քաղաքական 12:21 08/06/2021 Հայաստան

Վահե Հովհաննիսյան. Ժողովրդի անունից՝ ժողովրդին նոր բախումների

Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Քարոզարշավի առաջին օրից հետո առաջարկում եմ քննարկել վերջին օրվա տարբերակները։ Մենք ընթացքին նայում ենք ստանդարտ զարգացումների տեսանկյունից, ինչը 10 օրից ենթադրում է նոր կառավարություն, բայց ոչ ոք չի տվել երաշխիք, որ անակնկալներ կամ արկածախնդրություն չի լինելու։ Կա նման մի քանի հնարավոր տարբերակ։

Տարբերակ առաջին

Կա տպավորություն, որ Նիկոլը հունիսի 20-ից իր հույսը կորցնում է և պատրաստվում է 21-ին։ Այսինքն՝ հասկանում է, որ ընտրական մեխանիզմներով չի կարողանալու վերարտադրվել ու գնում է արկածախնդրության։ Նրա հայտարարությունները և վարքագիծը վկայում են, որ նա պատրաստվում է ներքին բախումների։ Լինեին աշխատող պետական ինստիտուտներ, նա վաղուց արդեն մեկուսացված կլիներ։ Բայց հիմա եթեներով խոսելու ժամանակը չէ։ Ունենք այն ինչ ունենք. այս մարդը պատրաստվում է նոր մարտի 1-ի։

Բայց նա լավ չի տիրապետում հանրային տրամադրություններին։ Չի բացառվում, որ նա թույլ է տալիս իր կյանքի ամենամեծ սխալը։ Սրելով մթնոլորտը՝ նա սրում է տրամադրություններն իր դեմ։
Նոյեմբերի 9-ից հետո ես այն սակավաթիվ մարդկանցից էի, որ պնդում էին, որ նրան պետք է տրվեն անձնական անվտանգության երաշխիքներ, ու նա պետք է անցնցում հեռանա։ Ճիշտը դա է։ Բայց վերջին 2-3 օրվա նրա վարքագիծն էապես թուլացնում է այս թեզի հնարավորությունը։ Եթե նրա կողքին, նրա շրջապատում, նեղ թիմում դեռևս կան բանական մարդիկ, ապա ասեք նրան, որ կտրուկ փոխի իր խոսքի բովանդակությունը։ Բռնեք նրա ձեռքը։

Նիկոլը ուղեղն անջատել ու խաբվում է իր ֆեյսբուքյան ու վարչական համակիրների լայքերին։ Չի բացառվում, որ հույսը դրել է նաև զանազան բանդաների ու օլիգարխիկ թիկնազորերի վրա։ Ավելի վատ։ Կա՞ արդյոք նրա շրջապատում մեկը, գոնե մեկն ու մեկը, որ կհասկանա այս ճանապարհի ողբերգականությունը։Եթե կա, ապա զսպեք նրան կամ ուղղակի դուք հեռու մնացեք նրանից։

Մթնոլորտը Հայաստանում չափազանց լարված է։ Ուրիշ կերպ չէր կարող լինել. մենք պարտվել ենք պատերազմը, մեր հայրենիքը մասնատված է, մենք ունենք հազարավոր զոհեր, վիրավորներ, գերիներ, անհետ կորածներ, փախստականներ։ Ադրբեջանական զորքը մտել է Հայաստան։
Այս պայմաններում մթնոլորտը չէր կարող գերլարված չլիներ։ Հենց դրա համար էինք նոյեմբերի 9-ին ասում, որ խորհրդարանական մեծամասնությունը պետք է անհապաղ ընտրի նոր վարչապետ, ձևավորի նոր կառավարություն, ու սկսվի ներքին երկխոսություն։ Բայց ընտրվեց ուսապարկի ճանապարհը։ Հիմա հասել ենք այս հանգրվանին։

Ընտրությունների շեմին կամ հենց այդ օրը, հենց Նիկոլը հասկանա, որ վերարտադրվելու շանս չունի, կարող է գնալ ներքին բախումներ հրահրելու ճանապարհով. սա շատ հավանական տարբերակ է՝ հաշվի առնելով նրա տեսակը և նման բաների մեծ փորձը։ Սա, իհարկե, նշանակում է, որ նման բան անելու պարագայում նա զրկվում  է անձեռնմխելիության՝ չգրված կամ առկա պայմանավորվածություններից։ Բայց դա հարցի միայն մի կողմն է։ Կարծում եմ, որ հիմնական քաղաքական ուժերը նախապես պետք է  պայմանավորվածություններ ամրագրեն, այդ թվում՝ հրապարակային, թե ինչպես գործել, ինչպես արձագանքել, և ինչպես չտրվել սադրանքներին։

Պետք է պարզ ցույց տալ նրան, որ իր արկածախնդրությունը բախվելու է հանրային, քաղաքական ուժերի համախմբված արձագանքին։ Նիկոլին պետք է վերջապես մի անգամ արգելել՝ «ժողովրդի» անունից նույն ժողովրդին հերթական անգամ արյան տանել։


Տարբերակ երկրորդ

Հասկանալով, որ կորցնում է իշխանությունը, կարող է որոշում կայացնել՝ կեղծել ընտրությունների արդյունքները։ Սա բերելու է ներքին լարվածության կտրուկ աճի, և ուղղակի հնարավոր չէ կանխատեսել հետևանքները։ Ընտրություն կեղծելն այսօր տեխնիկապես դժվար է. կամ դա պետք է արվի որոշ ուժերի հետ նախապես համաձայնեցված, կամ՝ հուսահատորեն բացահայտ։ Դրանից իրականությունը քիչ է փոխվում։ Իշխանության մնալու նրա շանսերը լինելու են չնչին, իր թիմը հայտնվելու է անելանելի վիճակում։

Տարբերակ երրորդ

Հանկարծ վերջին օրերին հասկանալով, որ պարտվում է, կարող է որոշել ռազմական դրություն մտցնել ու հետաձգել ընտրությունները։ Դա կարող է անել իր հավատարիմ ընկերոջ՝ Ալիևի հետ ստվերային համաձայնությամբ՝ սրել վիճակը, մտցնել ռազմական դրություն (դրա դիմաց խոստանալ նոր թղթերի ստորագրում), ու ընտրությունները հետաձգել։
Իհարկե, սա կլինի սեփական պարտության ժամանակավոր հետաձգում՝ շաբաթներ, գուցե` մի քանի ամիս, բայց, միևնույն է, սա կլինի խիստ սահմանափակ ժամանակով ու անխուսափելի վերջաբանով։ Ամբողջ խնդիրն այն է, որ, ի տարբերություն մինչ նոյեմբեր 9-ի վիճակի, այսօր առկա է լավ ձևավորված ընդդիմադիր համակարգ։ Դա մի հսկայական աշխատող մեխանիզմ է, որը թույլ չի տա Փաշինյանին` միանձնյա ու անհետևանք  որոշումներ կայացնել։  Եվ կան մի քանի հարյուր հազար մոտիվացված ու վճռական  քաղաքացիներ, որոնք ամբողջապես գիտակցում են իրավիճակի ողջ ռիսկերը և պատրաստ են փրկել երկիրը»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Փաշինյանը «կընդառաջի՞» Էրդողանի առաջարկին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Տարածաշրջանում հիմա նոր կարգ է ստեղծվում։ Ժամանակն է դեն նետել անհիմն հիշողությունները,...
Աղբյուր` Panorama.am
09:02
Գարեգին Երկրորդ. Մեր ժողովուրդը պիտի հեռացնի իր կյանքից ազգային շահերին հակառակ կործանարար դրսևորումները
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի օրվա առիթով
Աղբյուր` Panorama.am
08:59
Սասունյան. Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա նույնքան ապաշնորհ ստորադասներն ամիսներ շարունակ հակահայկական հայտարարություններ էին անում։ Սկզբում նա նսեմացրեց...
Աղբյուր` Panorama.am
08:47
Քաղաքագետ. Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին
«Հայաստանը հիմա ճիշտ այն վիճակում է, ինչը եղել է Արցախում 90-ականների սկզբին»,-կարծում է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
08:34
Առնո Բաբաջանյանի անվան քոլեջի կամերային նվագախումբը կկատարի Կոմիտաս վարդապետի Պատարագը
Պատարագի փոխադրումը կամերային նվագախմբի համար Վազգեն Առաջին Ամենայն Հայոց կաթողիկոսի ցանկությամբ իրագործել է Զարեհ Սահակյանցը շուրջ կես դար առաջ։
Աղբյուր` Panorama.am
08:18
Ձեռագրերի փրկությունը
Մատենադարանում այժմ պահվում է Մեծ եղեռնի ժամանակ Վասպուրականից տեղափոխված ավելի քան 1470 ձեռագիր։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}