«Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում
«Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր անմիջական քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում։ Այս մասին նշված է դաշինքի տարածած հաղորդագրությունում։
«Դաշինքի թեկնածուները և աջակիցները երթով անցել են քաղաքների մարդաշատ վայրերով, կոչ արել ճիշտ ընտրություն կատարել հունիսի 20-ին՝ քվեարկել «Ազատ Հայրենիք» դաշինքի օգտին։
Քաղաքացիները դիմեցին դաշինքի ղեկավարներին իրենց առավել հուզող հարցերով, առավել հաճախ՝ Հայաստանի անվտանգության վերականգնման և Արցախի հետագա ճակատագրի վերաբերյալ։
Հանգամանորեն ներկայացվեցին «Ազատ Հայրենիքի» մոտեցումները, մասնավորապես՝ միակողմանի արտաքին կողմնորոշման հաղթահարումը, ռազմական պոտենցիալի վերականգնումը և Արցախի անկախության միջազգային ճանաչումը»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում