Անհրաժեշտ է օր առաջ անցում կատարել արտակարգ տնտեսման ռեժիմին. Տիգրան Ուրիխանյան
«Մեր թիվ մեկը խոստումը հետևյալն է՝ բոլոր նրանք, ովքեր կատարել են զանցանք երկրի, ժողովրդի նկատմամբ՝ լինի քրեական, տնտեսական հանցագործոթյունների տիրույթում, չարաշահում պետական կառավարման համակագում, առավել ևս՝ աղետի բերած որևէ գործունեության առումով, պատժվելու են»,- ասուլիսում ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը:
Նրա խոսքով, սա այն հիմնական խոստումներից մեկն էր, որ տվել էր այսօրվա իշխանությունը և չի իրականացվել:
«Այս ընտրությունների միջոցով ժողովուրդն ունի հնարավորություն ընտրելու այն ուժերին, որոնք ուրիշների տված, չիրականացրած խոստումները սկելու են իրականացնել»,- նշեց Տ. Ուրիխանյանը:
Ըստ նրա, հայտնի է, որ պատերազմը, հետպատերազմյան ողբերգական իրավիճակն հանգեցրել են առանց այն էլ անկումային տնտեսության էլ ավելի վատթարացմանը:
«Ես չեմ կարող նշել որևէ մի բնագավառ, որն արձանագրել է աճ: Նախ և առաջ անհրաժեշտ է օր առաջ անցում կատարել արտակարգ տնտեսման ռեժիմին: Եթե վիճակը վատ է, պետք է վիճակը վատ լինի բոլորի համար, այդ թվում ցոփ ու շվայտ կյանքով ապրող պետական պաշտոնյաների, մասնավորապես, ներկայացուցչական ծախսերի ուղղությամբ»,- ընդգծեց նա:
Տ. Ուրիխանյանի խոսքով, գործազրկության ցուցանիշներն ապշեցուցիչ են արդեն երևակայությունից երևի դուրս եկող շրջանակների չափով:
Նա նշեց, որ իրենց ծրագրում նշված է աշխատատեղերի ռեալ ու ապացուցելի ստեղծման վերաբերյալ առաջարկներ:
Հարակից հրապարակումներ`
- Դաշնակցային հարաբերություններ ձևավորեցինք «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հետ. Տիգրան Ուրիխանյան
- Տիգրան Ուրիխանյան. Վե՛րջ։ Սա խայտառակություն
- Առաջարկում ենք սկսել հայ-ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծման գործընթացը. Ուրիխանյան
- Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում