Այսօր Հայաստանի գոյությունն է վտանգված. ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյան
«Երբ որ երկիրը վտանգի մեջ է, ի՞նչ կապ ունի մշակույթի մարդ ես, թե՞ տնտեսագետ, հոգեբան: Սա բոլորիս հայրենիքն է, այսօր Հայաստանի գոյությունն է վտանգված: Ոչ թե ապագան, այլ գոյությունն է վտանգված»,- Չարենցավանում 5165 շարժման նախընտրական հանրահավաքի ժամանակ ասաց շարժման անդամ, երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը՝ Մրոն:
Նա նշեց, որ նման իրավիճակում յուրաքանչյուրի պարտքն է դուրս գալ իր կոնֆորտի զոնայից և փորձի իր ուժերի ներածի չափով ծառայել պետությանը, որպեսզի հնարավոր լինել կանխել այն վտանգը, որ հիմա մեզ պատում է, պատում է ոչ միայն պետականությանը, այլ ազգային ինքնությանը:
«Իսկ ազգային ինքնության ամենակարևոր բաղադրիչը, հենքը դա ազգային մշակույթն է: Այսօր բոլորս պարտավոր ենք և իբրև պետություն մտածելու ինքնության պահպանման մասին, պարտավոր ենք մեր ազգային մշակութային ժառանագության մասին մտածել, այն, ինչ տարիներ շարունակ երկրորդական տեղում է եղել»,- ասաց նա:
Ա. Գրիգորյանի խոսքով, իրավունք չունենք չմտածելու մեր մշակութային ժառանգության մասին:
«Դարերի խորքից եկած մեր մշակույթը մեզ պահել է մեր տեսակի մեջ: Դարեր շարունակ չենք ունեցել պետականություն, սակայն մեր մշակույթն ու մեր Առաքելական սուրբ եկեղեցին մեզ պահել է մեր տեսակի մեջ՝ ստանձնելով պետականության դերը:
Այսօր մենք իրավունք չունենք անուշադիր լինելու մեր մշակույթի, եկեղեցու, մեր ինքնության հանդեպ, մեր ավանդույթների, արժեքների հանդեպ: Այսօր ամենուր, ամեն տեղ ոտնահարվում են մեր արժեքները»,- ասաց շարժման անդամը:
Արսեն Գրիգորյանի խոսքով, 5165 շարժման ծրագրում կա պետականորեն հայրենադարձության իրականացում, իշխանության լինելու դեպքում ստեղծելու են հայրենադրաձության նախարարություն, որը պետք է իրականացնի ռազմավարական կարևորագույն ծրագիրը՝ հայրենադարձություն՝ ողջ հայությանը բերելով Հայաստան, դրա համար նպաստավոր պայմաններ, բնականավայրեր ստեղծելով, արտոնություններ տալով մեր հայրենակիցներին:
«Համոզված ենք, որ Հայաստանի կյանքում բոլոր ոլորտների սնուցողը կարող է լինել հայրենադարձությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց ծրագիրը նվիրված է ազգային ինքնության պահպանմանը, ազգային հզոր պետություն ստեղծելուն:
Լրահոս
Տեսանյութեր
Գևորգ Դանիելյան. Շատ վատ է, որ մենք չենք օգտագործում Սահմանադրության անվտանգության բարձիկները