Քաղաքական 23:20 09/06/2021 Հայաստան

«Եթե իրենք մեզ չեն հավատում, թող գնան իրենց ընկերոջ՝ Ալիևի հայտարարությունը լսեն»,-Սեյրան Օհանյանն՝ իշխանություններին

«Այդպիսի արտահայտություններն անողները պատկերացում չունեն, թե ինչ է բանակը, ինչպիսին է եղել բանակի կայացման և զարգացման ամբողջ ընթացքը, չեն տիրապետում իրավիճակին, ավելին չհարգելով բնակի անձնակազմին, նրա հրամանատարներին, զինվորներին՝ նման արտահայտություններ են անում»,-պատասխանելով զինվորների կողմից կոնֆետներ ճանկռելու՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ լրագրողի հարցին՝ «Հայաստան» դաշինքի քարոզրաշվի ժամանակ շեշտեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: 

Նման արտահայտությունները համարելով հարված սեփական բանակին՝ պաշտպանության նախկին նախարարն ասաց.«Մեր բանակը երբևիցե սոված չի եղել և այդ մասին առաջին հարցը կարող են ուղղել իրենց ընտրացուցակում ընդգրկված այն մարդկանց, որոնք երկար տարիներ զբաղվել են բանակի նյութատեխնիկական ապահովման խնդիրներով և համոզված եմ, որ նրանք էլ կարող են փաստել, որ բանակը երբևիցե սոված չի եղել: Բանակի զինվորը երբևիցե որևէ բան չի ճանկռել: Երեկ էլ, այսօր էլ և վաղն էլ բանակը մեր ծնողների ուշադրության կենտրոնում է: Յուրաքանչյուր զավակ իր ծնողի ուշադրության կենտրոնում է, և ծնողները ցանկանում են բանակի ապահովումից զատ ինչ-որ բանով աջակցել իրենց որդիներին:

Բանակի զարգացման խնդիրները, նպատակները ծագրերն այնպիսին են, որ տարիների ընթացքում զարգացում են ապրել և այսօրվա իշխանություններն այդ զարգացման պլանների հետ որևիցե կապ չունեն, նրանք ուղղակի ծանոթացել են այդ պլանների հետ: Բանակի թիկունքային ապահովումը աութսորսինգով իրականացնելու գաղափարը ծագել է դեռևս 2010-11 թվականին, երբ որ մենք ժողովրդագրական խնդիրներ ենք ունեցել: Նպատակն այն էր, որ թիկունքային ապահովումը տալ քաղաքացիական կազմակերպություններին, որպեսզի բանակի անձնակազմն զբաղվի հիմնականում մարտական խնդիրներով: Գոնե իմ նախարար եղած ժամանակահատվածում ամեն 6 ամիսը մեկ մենք կոնֆերանսներ ենք անցկացրել և սննդի բարելավում է եղել և՛ մշտական տեղակայման վայրում, և՛  մարտական հերթապահությունում: Ավելացրել ենք քաղցրավենիքները և այն սննդատեսակները, որոնք մարտական հերթապահության ժամանակ բարձրացնում են զգոնությունը, օրինակ՝ քաղցրավենիքը, թեյը սուրճը և այլն»:

Անդրադառնալով ՀՀ զինված ուժերում նախկինում կատարված ինժեներական աշխատանքների և սպառազինության ձեռք բերման վերաբերյալ հայտարարություններին՝ Սեյրան Օհանյանը հայտնեց.«Իմ համար անհասկանալի տոկոսներ են նրանք գրում՝ 20-ից մինչև 6000 %: Սա մանիպուլյացիա է՝ սեփական ժողովրդին մոլորության մեջ գցելու նպատակով: Ինչպես կարելի է ասել, որ առաջին գծի ինժեներական սարքավորումներն ավելացել են 200 տոկոսով, այսինքն 283 կիլոմետր սահման է եղել Արցախում, ստացվում է որ այս 27 տարվա աշխատանքները երեք տարվա ընթացքում ևս 283 կմ ինժեներական աշխատանքներ են կատարե՞լ: Սա մանիպուլյացիա է, որ իրենք իրականացնում են: Ակնհայտ է, որ զարգացման պլանի համաձայն նաև այս վերջին 3 տարիներին են գնումներ, համալրումներ իրականացվել, բայց հիմնականում զինամթերքի և որոշակի տրամաչափի հրետանային արկերի համալրում է եղել և պետք չէ այդ տոկոսային թվերով մեր ժողովրդին մոլորության մեջ գցել:

Երբ ես պաշտպանության նախարար էի, Նիկոլ Փաշինյանը խնդրել էր, որ գա ինձ մոտ, ես ընդունել եմ՝ ի տարբերություն իրեն, որ ես մեկ անգամ խնդրել էի, որ անվտանգության հարցերով առաջարկություն անելու համար ընդունելություն անի, այդպես էլ իրենք չընդունեցին, որովհետև ամեն ինչ գիտեին: Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանն ինձ հարց է տվել՝ թե ինչպե՞ս է ստացվել, որ ապրիլյան պատերազմից հետո առաջին գիծն ավելի շատ ենք կահավորել, քան նախկինում: Ես սեղմել եմ կոճակը և Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարին հարց եմ տվել՝ ինչո՞ւ եք դուք կուլ գնում ներկայիս իշխանության և քաղաքական թիմի, կամ ընդդիմության որոշ անդամների մանիպուլյացիաներին, հարց եմ տվել, թե քանի կիլոմետր հակատանկային փոս ունեք, նրանք պատասխանել են, որ կա 450 կմ հակատանկային փոս, ես ասել եմ, ձեր տվյալները ճիշտ չեն, իմ սեղանի վրա է տվյալներ, ըստ որի՝ դուք ունեք 483 կմ և հարց եմ տվել, թե քանի կիլոմետրն եք դուք կառուցել ապրիլյան պատերազմից հետո: Ինձ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ պատասխանել են՝ 6.7 տասնորդական կմ: Համեմատեք 483 կիլոմետրը 6.7 կմ-ի հետ: Նաև հարցով պարզել եմ, որ դրանք կառուցվել են այնտեղ, որտեղ մարտական գործողություններ են տեղի ունեցել, նահնաջ է եղել և նոր մարտական դիրքեր են ստեղծվել: Միայն այս փաստը ցույց է տվել, որ իրենք այդ թվերն, արտահայտություններն անում են մեր ժողովրդին մոլորեցնելու համար, մեր բանակը եղել է, այսօր կա և եթե իրենք չլինեն իշխանության, բանակն ավելի արագ տեմպերով կվերականգնի իր երբեմնի համբավը:


483 կմ կահավորված առաջին գծում եղել են բազմաթիվ ինժեներական կառույցներ, որոնց լրացնում են ականապայթունային և ոչ ականապայթունային համակարգը՝ խրամատներ, բլինդաշներ, հակատանկային փոսեր, լարային արգելաբակոցներ և այդ 483 կմ-ից 2020թ. մոտավորապես 20 կմ-ում է ճեղքում եղել հակառակորդի կողմից, և եթե իրենք մեզ չեն հավատում, թող գնան իրենց ընկերոջ՝ նկատի ունեմ Ալիևի արտահայտությունը լսեն, որը կանգնել էր Ակնայի շրջանում և ցույց տվել, թե հայերը ինչպիսի անանցանելի ինժեներական կառույցներ են ունեցել: Սա ոչ թե ինքնաարադարացման համար եմ ասում, այլ ռեալ եմ ասում:


Նաև իմ համար զարմանալի է, որ բանակի այսօրվա հրամանատարության մեջ չի գտնվում  որևիցե մեկը, որը հակադարձի, որ երեք տարվա մեջ հնարավոր չէ կառուցել այնքան ինժեներական կառույցներ, որքան կառուցվել է 27 տարվա մեջ»:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:54
Վանեցյան. Ընտրեք թիվ 6 քվեաթերթիկը, որի վրա գրված է բոլոր ուսադիր ունեցող մադկանց համար հարազատ բառեր
«Ուսադիր կրող մարդու համար «պատիվ ունեմ» բառակապակցությունը զուտ խոսքեր չեն, «պատիվ ունեմ» բառակապակցությունը...
Աղբյուր` Panorama.am
22:39
Անհերքելի ապացույց, որ Ադրբեջանը հայ գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում` քաղաքական սակարկությունների համար. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:
Աղբյուր` Panorama.am
22:17
Հազար և ավելի դոլարները, որ ծախսում են ֆեյքեր պահելու համար, մեզնից գողանալու հաշվին է. Արթուր Վանեցյան
«Այս երիտթալանչիները խոսում են կոռուպցիայի մասին, բայց ամենամեծ կոռումպացվածներն ու թալանչիներեն իրենք են»։
Աղբյուր` Panorama.am
22:15
Նիկոլն իր փափախը դրել է թուրքի առաջ, հիմա ուզում է հայ ազգի փափախը դնի․ Իշխան Սաղաթելյան
Ինչ կմտածեին մեր ազգի մեծերը՝ Ֆրունզիկ Մկրտչյանը, Շիրազը, Իսահակյանը, այսօրվա իրավիճակի մասին։ Ահա այսպիսի հրետորական հարցով սկսեց Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ, քո գոյությունը վիրավորում է մեր ամբողջ ազգի բանականությունը․ Վահե Հակոբյան
«Գյումրի մենք ձեզի շատ գը սիրենք, բայց դուք մեզ սիրեք գը՞»,- գյումրվա բարբառով հանրահավաքի ընթացքում հավաքվածներին ողջունեց դաշինքի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Այսպիսի վարքագիծ ոստիկանության կողմից դեռ չէր արձանագրվել․ Արամ Վարդևանյան
Քիչ առաջ տեղեկություններ ստացա, որ Եղեգնաձորի ոստիկանության բաժանմունքի ծառայողները այնքան են փորձել դուր գալ հեռացող իշխանությանը, որ նույնիսկ...
Աղբյուր` Panorama.am
21:48
ԿԸՀ-ն մերժել էր Զարթոնքի դիմումը․դատարանը քննելու է այն․ Արա Զոհրաբյան
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը հայտնում է դատական նիստի նշանակման մասին։ «Ինչպես հիշում եք «Զարթոնք» ազգային...
Աղբյուր` Panorama.am
21:29
Իհարկե լինելու են իրավական գործընթացներ․ Ա․ Վարդևանյանը՝ Իոաննիսյանի հայտարարության մասին
Իրավաբանների մոտ գոյություն ունի «մասնագիտական արժանապատվություն» հասկացությունը։ Այն ունեցողներն իրենց թույլ չեն տալիս...
Աղբյուր` Panorama.am
21:07
Կապիտուլյանտը հաստատել է՝ ինքը ղազ է և ցանկանում է ղազացնել նաև ամբողջ ազգին․ Է․ Էլբակյան
Կապիտուլյանտը հաստատել է, որ ինքը ղազ է և ցանկանում է ղազացնել նաև ամբողջ ազգին՝ զրկելով ինքնիշխանությունից։ Այս մասինֆեյսբուքի իր էջում գրել է...
Աղբյուր` Panorama.am
20:52
Այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում․ Ռոբերտ Քոչարյան
Ես գյումրեցի չեմ, Գյումրիում երբեք չեմ ապրել, բայց տասը տարվա ընթացքում այնպես ստացվեց, որ իմ սրտի մի մասը մնաց Գյումրիում։ Այս մասին Գյումրիում...
Աղբյուր` Panorama.am
20:27
Եղեգնաձորում ոստիկանները պահանջել են չնկարահանել Փաշինյանի սակավամարդ հավաքը․Ընտրությունների վերահսկման կոմիտե
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Ընտրությունների վերահսկման կոմիտեն պարզել է, որ...
Աղբյուր` Panorama.am
20:24
«Մարտունի» ԲԿ-ում ՊՇՌ հետազոտության արդյունքում հայտնաբերվել են Norovirus-ներ
Ինչպես տեղեկացրել էինք, հունիսի 12-13-ն ընկած ժամանակահատվածում «Մարտունի» ԲԿ-ից «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային...
Աղբյուր` Panorama.am
20:19
Երեք տարվա ընթացքում Գյումրիում որևէ կոնտրետ ծրագիր չի իրականացվել․ Գագիկ Համբարյան
Հունիսի 20-ին մենք ոչ թե ընտրում ենք ինչ-որ քաղաքական ուժի, այլ՝ լինելու և չլինելու միջև։ Այս մասին Գյումրիում ընթացող «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
19:57
Մի րոպե, մի րոպե տիկին, դուք չեք որոշում,թե թուրքը որտեղ է գալու, նստի. Փաշինյան
Այսօր շատ են փորձում դեմարկացիա, դելիմիտացիա տերմիններիով մեր ժողովրդին վախեցնել, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ցանկացած անկախ պետություն...
Աղբյուր` Panorama.am
19:44
ՖՄԿ դիտորդական առաքելության ներկայացուցիչները Հանձնաժողովում ծանոթացել են մշտադիտարկման աշխատանքներին
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն ընդունել է ս.թ. հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
19:36
Հայոց եռագույնը՝ հաղթանակի վայրում ծածանվելու փոխարեն գերեզմանների վրա է ծածանվում․Կարինե Հովհաննիսյան
«Միշտ կարևորել եմ գաղափարի շուրջ համախմբված մարդկանց ներկայությունը։ Իսկ եթե գաղափարը հայրենիքի փրկությունն ու երկրի լինելությունն է ,...
Աղբյուր` Panorama.am
19:19
«Պատիվ ունեմ» դաշինքը Կոտայքի մարզում է
«Պատիվ ունեմ» դաշինքը նախընտրական քարոզարշավի շրջանակներում շարունակում է հանդիպումներ ունենալ հանրապետության մարզերում: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:15
Մեր համար ցանկացած նախապայմանի առակայությունն արդեն խնդրահարույց էր․ Վ Սողոմոնյանը՝ Հ1-ի միջադեպի մասին
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում  Վիկտոր Սողոմոնյանն անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հետ տեղի ունեցած...
Աղբյուր` Panorama.am
19:10
Նորակառույց շենքի շինհրապարակում բռնկված հրդեհը մարվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 16-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝...
Աղբյուր` Panorama.am
18:58
Ինչ ասում եմ, իմ ասածին տեր եմ, ժողովուրդ․ Գագիկ Ծառուկյանը Լոռիում է
Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, նախընտրական այցով Լոռու մարզում է։ Ողջունելով լոռեցիներին, Ծառուկյանը...
Աղբյուր` Panorama.am
18:42
Պատրաստ ենք 24 ժամ և շաբաթը 7 օր աշխատել, բայց այս վիճակից երկիրը հանելու ենք, ես հավատում եմ դրան. Ռոբերտ Քոչարյան
«Իմ կենսագրության մեջ երկու անգամ ծայրահեղ ծանր վիճակում ես մտել եմ պատասխանատվության տակ և պատվով դուրս եմ եկել, սա երրորդն է և ես չեմ...
Աղբյուր` Panorama.am
18:40
Քաղաքական դիսկուրսը նորից վերադարձել է քաղաքական դաշտ․ Վիկտոր Սողոմոնյան
Քարոզարշավից ընդհանուր առմամբ գոհ ենք։  Այս մասին «Հայաստան» դաշինքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Վազգեն Մանուկյան. Շատ վտանգավոր եմ համարում Լևոն Տեր-Պետրոսյանի վերջին հարցազրույցը
Արտահերթ ընտրությունների շեմին ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Հունիսի 20-ին տեղի են...
Աղբյուր` Panorama.am
18:28
Փաշինյանի իշխանության գլխավոր խնդիրն այն է, որ պետության կառավարումից հեռու են. Սանասարյան
«Մեր առաքելությունն այն է, որ այլընտրանք ներկայացնենք քաղաքացիների համար, քաղաքացիներն ունենան իրենց ողջամտության ձայնը...
Աղբյուր` Panorama.am
18:16
Առաջիկա օրերին Երևանում ու մի քանի մարզերում կպահպանվի +39 աստիճան տաքություն
Հանրապետության տարածքում հունիսի 16-ի ցերեկը, 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը...
Աղբյուր` Panorama.am
18:06
Վարազդատ Ավետիսյանը կգլխավորի Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը
Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել Վարազդատ Ավետիսյանը, որը նախկինում արդեն գլխավորել է Հայաստանի մինչև 19 և...
Աղբյուր` Panorama.am
17:53
ԱԻՆ. Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Աղբյուր` Panorama.am
17:25
1992 թ-ին Շահումյանի շրջանի հայաթափումը էթնիկ զտման իրական օրինակ է․ ԱՀ ՄԻՊ
1992 թվականի ամռանը, ադրբեջանական զորքերի հարձակումների հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շահումյանի շրջանի 20000-ից ավելի հայկական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հետպատերազմական իրավիճակում ՀԱԿ-ի նման գաղափարական ուժի ներկայությունը չպետք է ունենա այլընտրանք. Տաթև Զորյան
«ՀԱԿ-ի ընտրացուցակով այս պահին ներկայանալը նշանակում է ներկայացնել տարիներ շարունակ ապօրինությունների դեմ պայքարող, տարատեսակ ճնշումներից...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}