Թուրքիան և Ուկրաինան հերթական համաձայնությանն են եկել
Թուրքիայի առափնյա անվտանգության ուժերի հրամանատար Ահմեթ Քենդիրը հանդիպում է ունեցել Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայության ղեկավար Սերգեյ Դեյնեկոյի հետ: Այս մասին,ըստ Էրմենիհաբերի, հայտնում է Ուկրաինայի սահմանային պահպանության ծառայությունը:
Կողմերը համաձայնության են եկել Սև ծովի՝ իրենց պատկանող գոտիներում համակարգված վերահսկողություն իրականացնելու և համատեղ որոնողափրկարարական վարժանքներ կազմակերպելու հարցում:
Քենդիրը և Դեյնեկոն քննարկել են սևծովյան տարածաշրջանի ծովային երթևեկությանն ուղղված առկա սպառնալիքներն ու մարտահրավները, երկրների ծովային սահմանների ներկա վիճակը և երկու հաստատությունների համագործակցության մի շարք հարցեր:
Նշվում է, որ վերսկվելու են նաև թուրքական և ուկրաինական նավերի բարեկամական այցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ