«Ազատ Հայրենիք» դաշինքն այցելել է Լոռի և Տավուշ
«Ազատ Հայրենիք» դաշինքի թիմը ընտրարշավի շրջանակներում 11.06-ին այցելել է Տավուշ, Ալավերդի և Ստեփանավան քաղաքները, հայտնում է կուսակցության մամուլի ծառայությունը։
«Նշված քաղաքներում իրականացվեցին քարոզչական երթեր։ Քաղաքացիները դիմում էին դաշինքի ղեկավարներին և թեկնածուներին իրենց հուզող հարցերով։
Հարցեր ուղղվեցին կառավարողև նախկինում կառավարող ուժերի հետ համագործակցության և բնապահպանական խնդիրների վերաբերյալ։ «Ազատ Հայրենիք» դաշինքի վարչապետի թեկնածու Անդրիաս Ղուկասյանի պատասխանում հնչեցին հետևյալ թեզերը.
«Մենք սկզբունքորեն մերժում ենք որևէ քաղաքական դաշինքև միավորում ինչպես Նիկոլ Փաշինյանի և իր թիմի հետ, այնպես էլ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Երկուսին էլ պատասխանատու ենք համարում Հայաստանի ներկա իրավիճակի համար և չենք տեսնում իրենցհետ համագործակցության եզրեր»։
«Հարկ է լիովին օգտագործել միջազգային օգնություն ներգրավելու առկա հնարավորությունները երկրի տարածքի 50 տոկոսի վրա առկա կենսոլորտային արգելոցների բարելավման և նոր արգելոցների ստեղծման համար: Պետության կողմից պահպանվող վայրի բնության տարածքը պետք է լինի երկրի տարածքի առնվազն 10 տոկոսը, տարածքի 40 տոկոսի վրա անհրաժեշտ է իրականացնել անտառային տնկարկներ` նոր էկոլոգիական համալիրներ ստեղծելու համար»»,- ասվում է հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- «Ազատ Հայրենիք» դաշինքը այսօր քարոզարշավ է անցկացրել Աբովյան, Հրազդան և Չարենցավան քաղաքներում
- «Ազատ Հայրենիք» դաշինք. Միասնական ուժերով կարող ենք դրական տեղաշարժ ապահովել