Մենք այլևս գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի՝ իբրև հակազգային, հակաքրիստոնեական աղանդի հետ. Արծվիկ Մինասյան
«Հաստատում ենք, որ մենք այլևս գործ ունենք Նիկոլի և նիկոլիզմի՝ իբրև հակազգային, հակաքրիստոնեական, հակապետական և հակամարդկային աղանդի հետ»,- Աբովյան քաղաքում կազմակերպված «Հայաստան» դաշինքի հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ այդ համոզման է եկել քաղաքացիների և հոգևորականների հետ հանդիպումների արդյունքում:
Նա հայտնեց, որ երբ իշխանությունների մեղքով ստեղծված իրավիճակում թուրքը մորթում է հային և ոչնչացնում հայկականը, ու դեռ Նիկոլ Փաշինյանին պաշտպանող կա, ապա այդ երևույթը չի կարող չանվանվել աղանդ, որը հիմնված է կույր հավատի և կուռքին պաշտպանելու վրա:
Հիշեցնելով, որ հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում միշտ հանդիպել է նման երևույթի, ՀՅԴ ներկայացուցիչը շեշտեց, որ նման դեպքերում միշտ կարողացել է այն հաղթահարել՝ ազգայինը վեր դասելով ապազգայինից, բարոյականը՝ անբարոյականից և դուրս է մղել այդ անբարոյական արժեհամակարգը՝ կերտելով պետականություն:
«Այսօր եկել է այդ ժամանակը՝ վերահաստատելու մեր ազգային գենը, հայ լինելու, հայ մարդ մնալու, մեր պետականությունն ամրացնելու պահը, որի հիմքում հայ մարդու արժանապատվությունն է, ուժեղ տնտեսությունն է, սոցիալապես պաշտպանված քաղաքացին է, արդարադատությունն ու արդարությունն է, մարդու իրավունքների հարգանքն է»,- հայտարարեց Արծվիկ Մինասյանը և կոչ արեց Հայաստանի և Սփյուռքի հայերին դառնալ ազգային պետություն ստեղծելու քարոզիչը:
Նա նաև կոչ արեց քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, քանի որ այն ունի հայ ժողովրդի կամքը, վճտռականությունը՝ ի դեմս «Վերածնվող Հայաստան» նորաստեղծ կուսակցության, ՀՀ երկրորդ նախագահ և վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի և հայ ժողովրդի արժանապատվությունը աշխարհով մեկ պահպանած, պաշտպանած և դեպի հզոր պետության կերտումն տանող ՀՅԴ-ի:
Հարակից հրապարակումներ`
- Դուք երբևէ լսե՞լ եք իմ ընտանիքի, հարազատի կողմից որևէ տեղ, որևէ լկտիություն կատարելու դեպքի մասին. Ռոբերտ Քոչարյանը՝ քաղաքացուն
- Սա իմ համար լինել չլինելու հարց է. Ռոբերտ Քոչարյան
- Երեք տարի արել են ամեն ինչ, որ խարխլեն այն, ինչը մեզ հայ է դարձնում․ Ռոբերտ Քոչարյան
- Իհարկե, կարող ենք ապրել, չոքած էլ են ապրում, բայց խոսքը գնում է արժանապատիվ ապրելու մասին. Ռոբերտ Քոչարյան
- Երբ հեռանում էի 2008 թ-ին, երկրի 90%-ից ավելին գազաֆիկացված էր և շատ ավելի առաջ էինք, քան Ռուսաստանը. Ռոբերտ Քոչարյան
- Մենք պետք է մեզ ավելի շատ հնարավորություն տանք, որ ճանաչենք ձեր ազգային յուրահատկությունները. Ռոբերտ Քոչարյանը՝ եզդի ժողովրդին
- Պատերազմ չպետք է սկսվեր, եթե սկսվել էր, ապա մենք չպետք է պարտվեինք. Ռոբերտ Քոչարյան
- Սիրեցի Երևանը այս տարիների ընթացքում, երևանցի եմ դարձել․ Ռոբերտ Քոչարյան
- Պատերազմը չպետք է լիներ, այն արհեստածին էր․ Ռոբերտ Քոչարյան
- Քաղաքական ենթատեքստով մարտական սպային աշխատանքից ազատելը հանցագործություն է․ Ռոբերտ Քոչարյան
- Ստեղծելու ենք վետերանների գերատեսչություն, հավանական է նախարարություն․ Ռոբերտ Քոչարյան
- Ռոբերտ Քոչարյան. Ժողովուրդը շոկային վիճակից դուրս է գալիս
- Ռոբերտ Քոչարյան. Իշխանությունը որդեգրել է մի ոճ՝ վարկաբեկել բոլորին
- Ռոբերտ Քոչարյան. Հնարավորություն տվեք մեզ՝ առաջնորդելու ձեզ, և չեք փոշմանալու