Իրավունք 15:48 11/06/2021 Հայաստան

Փաշինյանը պարտավոր է Խաչատրյաններից ներողություն խնդրել

Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանը մերժել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի ներկայացրած բողոքը: Խաչատրյանների փաստաբանական խումբը հայտնում է, որ «Խաչատրյաններն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» գործով (ոչ պաշտոնական անվանում) Վերաքննիչ դատարանի հրապարակված որոշմամբ արձանագրվել են վիրավորանքի և զրպարտության հասցեականությունը և առկայությունը, դրանց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից միջնորդավորված կատարումը, արտահայտությունների կատարման փաստական հիմքերի բացակայությունը, գերակա հանրային շահով պայմանավորված չլինելը:

Փաստաբանական խումբը հիշեցնում է, որ Երևան քաղաքի դատարանը  25.01.2021թ վճռով պարտավորեցրել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանից, նրա գործարար որդիներ` Գուրգեն Խաչատրյանից և Արտյոմ Խաչատրյանից վիրավորանք հանդիսացող արտահայտության համար և զրպարտություն հանդիսացող տեղեկությունները հերքել հրապարակայնորեն:

Վերաքննիչ դատարանը 07.06.2021 վճռով արձանագրել է (ուղիղ մեջբերում). «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր միջնորդավորված խոսքով (ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի գրառմամբ) Գագիկ Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի անունները կապել է «մաֆիոզ համակարգ» եզրույթի հետ, զուրկ է եղել որևէ փաստական հիմքից։ Մասնավորապես՝ բացակայել է վերջիններիս առնչությունը որևէ քրեական գործի հետ, որն ուղղակիորեն կապված է ՀՀ քրեական օրենսգրքով հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ ղեկավարելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու հետ։ Եվ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ՝ Գագիկ Խաչատրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված արարքի մեսղագրումը դեռևս հիմք չէ նրան և նրա որդիներին կոռուպցիոն, մաֆիոզ համակարգ ղեկավարելու մասով հրապարակային պնդումներ հնչեցնելու համար։ Բացի այդ, քաղաքացիական գործի նյութերում բացակայում է գրառմամբ մեջբերված մի շարք էպիզոդներով, մասնավորապես` UCOM ընկերության կոռուպցիոն ծագմամբ փայաբաժնի մասով որևէ վարույթի վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստական տվյալ» (մեջբերման ավարտը):

Վերաքննիչ դատարանը նաև արձանագրել է, որ (ուղիղ մեջբերում). «Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ բացակայել է Գագիկ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների առնչությունն այնպիսի քրեական գործի հետ, որն օբյեկտիվորեն հիմք կտար պնդելու, որ վերջիններս Հայաստանի Հանրապետությունում «ղեկավարել են մաֆիոզ համակարգ, այդ համակարգի ղեկավարման ընթացքում կուտակել են մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն»։ Բացի այդ, հայտարարությունը հնչեցվել է հասարակական և քաղաքական այնպիսի իրողությունների պայմաններում, երբ նշված եզրույթի և դրանց հարող անձանց վերաբերյալ հասարակական լայն շրջանակներում առկա են եղել տարաբնույթ քննարկումներ, իսկ նմանաբովանդակ հայտարարություններն ուղղակիորեն կարող էին միտված լինել նշված անձանց վերաբերյալ բացասական ընկալում առաջացնելուն» (մեջբերման ավարտը):

Վերաքննիչ դատարանի վճռում նշված է, որ լրատվամիջոցների չստուգված հրապարակումները չէին կարող հիմք հանդիսանալ «Հայաստանի Հանրապետության վարչապետի մակարդակով նման բովանդակություն պարունակող հայտարարությունների համար, նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջինս ունենալով ամենալայն լիազորությունները և տիրապետելով բազմաթիվ ռեսուրսների, ցանկացած տեղեկատվություն կարող էր ստուգել և խույս տալ ապատեղեկատվությունից» (ուղիղ մեջբերում): Այսպիսով, Վերաքննիչ դատարանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը մերժել է: 

Հիշեցնում են, որ 2020թ. ապրիլին հեռահաղորդակցության Ucom ընկերությունում կորպորատիվ սաբոտաժ սկսվեց, և Ucom-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ եւ անուղղակի պահանջ է դրվել իր առջեւ՝ հանրային ճնշումներով ուղեկցվող ոչ շահավետ առաջարկով օտարել Ucom-ը: Այդ փուլում ՀՀ պաշտոնատար անձանց անթաքույց ճնշումներից էր նաև ՀՀ վարչապետի խոսնակի հրապարակային գրառումը, որը 2021թ.-ին դատարանի կողմից ճանաչվեց որպես պատվի, արժանապատվության և գործարար համբավի արատավորում, ինչպես նաև ապատեղեկատվության տարածում:

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:03
Բաքվում պատերազմին վերաբերող «ցուցահանդես-պուրակի» բացումը նպատակ ունի ատելություն առաջացնել էթնիկ հայի նկատմամբ. ՄԻՊ
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախումբն այդ երկրի խորհրդարանի անդամների հետ հուլիսի 26-ին կազմակերպել է քննարկում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման...
Աղբյուր` Panorama.am
22:02
Մաճկալաշենի գերեվարված բնակիչն ադրբեջանցիների կողմից ծեծի և անմարդկային վերաբերմունքի է ենթարկվել. Արցախի ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հայտում է, որ ռուսական խաղաղապահ ուժերի միջամտությամբ հայկական կողմին է...
Աղբյուր` Panorama.am
20:35
Երկրաշարժ Լոռու մարզի Սպիտակ քաղաքից 4 կմ հարավ-արևելք
Հուլիսի 26-ին, տեղական ժամանակով ժամը 18:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14:59-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
20:33
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է․ Անդրանիկ Թևանյան
«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի հիմնադիր Անդրանիկ Թևանյանը գրում է. «Իշխող ուժի կոկորդիլոսի արցունքները՝...
Աղբյուր` Panorama.am
20:20
«Հայաստան» դաշինքի պատգամավորները ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները
«Հայաստան» դաշինքի պատգամավորները այսօր՝ հուլիսի 26-ին, ԿԸՀ-ից վերցրել են իրենց մանդատները, գրում է YerevanToday-ը։ ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Թալիբաները հերքել են Աֆղանստանում խաղաղ բնակչության շրջանում զոհերի մասին ՄԱԿ-ի հաղորդագրությունը
 Թալիբանի շարժման պաշտոնական ներկայացուցիչը Զաբիուլլահ Մոջահիդը հայտարարել է, որ արմատական շարժումը Աֆղանստանում ՄԱԿ-ի առաքելության...
Աղբյուր` Panorama.am
19:57
ԲԴԽ անդամները հանդիպեցին քաղաքացիական գործեր քննող դատավորների հետ
Այսօր՝ հուլիսի 26-ին Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատարի, ԲԴԽ մի շարք անդամների, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի նախագահի և...
Աղբյուր` Panorama.am
19:45
Պատմության համատարած կեղծում և սրբագրում չի ստացվելու․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը հայտարարեց 44-օրյա պատերազմի իրադարձությունների վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս մասին գրում է Արցախի նախագահի...
Աղբյուր` Panorama.am
19:31
Օր առաջ պետք է լուծվի Արաքս գետի ավազանից ավազի ապօրինի արդյունահանման խնդիրը․ՇՄՆ
Այսօր շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում Արաքս գետի ավազանից ավազի...
Աղբյուր` Panorama.am
19:24
Սևանա լճի մակարդակն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 3 սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը՝ հուլիսի 19-25-ի դրությամբ։ Համաձայն որի ՝ լճի...
Աղբյուր` Panorama.am
19:16
Ուկրաինան ցանկանում է ավտոբուսներում և տրոլեյբուսներում պատվաստել մարդկանց COVID-ի դեմ
Ուկրաինայի Կրոպիվնիցկի քաղաքի քաղաքապետ Անդրեյ Ռայկովիչն առաջարկել է արագացնել մասսայական պատվաստումների գործընթացը՝ ստեղծելով պատվաստման...
Աղբյուր` Panorama.am
18:40
Շոյգուն հայկական կողմի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
ՌԴ ՊԲ գեներալ Սերգեյ Շոյգուն երկուշաբթի օրը հեռախոսային քննարկում է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար գեներալ-մայոր Արշակ...
Աղբյուր` Panorama.am
18:26
Էդգար Ղազարյան․ Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը գրում է․ «Անազնիվ սրիկայի փաստագրում երկու դրվագով Նկարներից մեկում ՀՀ վարչապետի...
Աղբյուր` Panorama.am
18:18
ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան,...
Աղբյուր` Panorama.am
18:09
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան` նոր տարբերանշանով
2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիա Իվանյան. Արժեզրկման վարպետները
Բայց ինչպիսի՜ սատանայական ունակություններ է  պետք ունենալ  ամեն ինչը արժեզրկելու համար։ Այս իշխանություններին հաջողվեց անգամ պատերազմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ավազակային հարձակում ապակե սկահակով
Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ ժամը 14-ի սահմաններում ենթարկվել է ավազակային հարձակման։ Մի կին մտել էր...
Աղբյուր` Panorama.am
17:50
2 օլիմպիական Հայաստանից՝ վաղը
Հայաստանի ազգային կոմիտեն ներկայացնում է Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27 –ի մրցումային ծրագիրը: Ծանրամարտի կանանց մրցաշարի B...
Աղբյուր` Panorama.am
17:42
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայուն իրադրություն է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.  «Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Օլիմպիադայի չորրորդ ոսկե մեդալը Ռուսաստանին
Տոկիոյի Օլիմպիական խաղերում 80 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում ռուս թեքվոնդիստ Մաքսիմ Խրամցովը հաղթել է հորդանանցի Սալեհ Ալ-Շարաբատին:Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մարմնամարզիկները Ռուսաստանին բերել են թվով արդեն երրորդ օլիմպիական ոսկին
Ռուս մարմնամարզիկները 1996 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում:Այս մասին գրում է Ռիա Նովոստին։   Նիկիտա...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են
2021 թվականի հուլիսի 24-ին, ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․  ծնված...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ադրբեջանական ԶՈւ-երը վերսկսել են կրակել Երասխի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Արարատի մարզի Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել
Օլիմպիադայում չորս գերմանուհի մարմնամարզիկները ելույթ են ունեցել ամբողջովին փակ համազգեստներով: Ցույց տալու համար, որ նրանք դեմ են սպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ
Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}