Քաղաքական 12:16 11/06/2021 Հայաստան

Փաստաբան. Խլղաթյանը ևս հայտարարել է, որ որևէ առնչություն չունի կասկածանքի հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ) ձերբակալվել է երեկ ժամը 22։20-ի սահմաններում։ Լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Խլղաթյանի պաշտպան Գայանե Պապոյանը՝ մանրամասնելով, որ մինչ այդ ժամը 17։30-ից նրան վերցրել են արգելանքի, սակայն ներկայացրել են 18։30-ին։

«Տեղի են ունեցել մի շարք խախտումներ, որոնց մասին արդեն պաշտպաններս ներկայացրել ենք Մարդու իրավունքների պաշտպանին։ Խոչընդոտել են փաստաբանների հանդիպումը պարոն Խլղաթյանի հետ, 40-50 րոպե է տևել յուրաքանչյուր փաստաբանի դեպքում մինչև բարձրացել ու կարողացել ենք հանդիպել նրա հետ։ Մեկնաբանում էին, որ պետի ցուցումով ունեն հրահանգ, որ թույլ չտան որևէ փաստաբանի բարձրանալ վերև։ Միայն ՄԻՊ գրասենյակի միջոցով 40-50 րոպե անց կարողացել ենք հանդիպել պարոն Խլղաթյանին»,- ասաց Գայանե Պապոյանը։

Անդրադառնալով պատգամավորության թեկնածուի դեմ գործին՝ փաստաբանն այն որակեց իրավաբանության հետ աղես չունեցող գործընթաց։

«Վարույթն իրականացնող մարմինն ակնհայտորեն ուղղորդված է գործում։ Պարոն Խլղաթյանը ձերբակալվել է Քրեական օրենսգրքի 34-րդ հոդվածի և 154-րդ պրիմ 2-րդ հոդվածի 2-րդ մասի կասկածանքով, որևէ առնչություն չունի Խլղաթյանի հետ։ Գտնում ենք, որ նրա ձերբակալությունը նպատակ ունի խոչընդոտել «Պատիվ ունեմ» նախընտրական դաշինքի գործունեությունը։ Ռուբեն Խլղաթյանը ևս հայտարարել է, որ որևէ առնչություն չունի կասկածանքի հետ, և այդ ամենը քաղաքական հետապնդման երանգներ է պարունակում»,- ասաց Պապոյանը։

Փաստաբանը ևս մեկ ակնհայտ խախտում ներկայացրեց։ Նա մանրամասնեց՝ քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ Քր. Օրենսգրքի 154.2 հոդվածով քրեական գործի քննությունը պետք է իրականացնեն բացառապես Հատուկ քննչական ծառայության քննիչները։

«Սա Քրեական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջն է, որը չի իրականացվել։ Անցած երեք տարիների ընթացքում ես քաղաքական տարբեր գործերով պաշտպանություն եմ իրականացնում, իրավաբանության հետ որևէ աղերս չենք տեսել։ Ես վստահ եմ, որ վարույթ իրականացնող մարմինը տեղյակ էր այդ իմպերատիվ պահանջի մասին, և ես կարող եմ ենթադրել, որ ՀՔԾ-ն գուցե չի համաձայնել ակնհայտ ապօրինի քրգործի քննություն իրականացնել։ Դրա համար որոշել են այլ մարմնի վրա բարդել»,- ասաց Պապոյանը։

Այս ու այլ խախտումներ փաստաբանները ներկայացրել են Արմավիրի ընդհանուր իրավասության դատարան, բողոքը մակագրվել է դատավոր Արթուր Ադամյանին, այս պահի դրությամբ որևէ տեղեկություն չունեն նիստի ժամի մասին։

Ասուլիսի մյուս բանախոս իրավաբան, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արսեն Բաբայանն էլ հավելեց, նախկինում էլ փորձել են Ռուբեն Խլղաթյանի նկատմամբ քրգործ հարուցելու փորձ անել։

«Մի քանի օր առաջ փորձ էին արել այս մարդու գլխին սարքել մի քրեական գործ, բայց դա չի ստացվել, սա էլ չի ստացվելու։ Մենք դրա մասին չէինք խոսում, սպասում էինք, տեսնենք, էլ ինչ են անելու։ Եվ ընդհանրապես «Պատիվ ունեմ» դաշինքի նկատմամբ հետապնդումները սկսել են արդեն 5-6 օր։ Այն պահից, երբ կապիտուլյանտը տեսնում է, որ դաշինքի վարկանիշն աճում է, սկսում է քաղաքական ռեպրեսիաները»,- հայտարարեց Արսեն Բաբայանը։

Որպես ասվածի օրինակ նա մանրամասնեց, 2020 թ. նոյեմբերի 10-ին հարուցված քրեական գործով իրենց կուսակցական գործընկերներին սկսել են ակտիվ կանչել հարցաքննությունների։

Բաբայանն ասաց, հանրահավաքին մասնակցելու համար արգելանքներ են դրվել կուսակցության ակտիվ ներկայացուցիչների հաշիվներին առանց ծանուցման։

«Օրինակ, իմ երեք հաշիվներից յուրաքանչյուրի վրա դրված է 400 հազար դրամի արգելանք, որևէ ծանուցում չեմ ստացել, ինչպես բազմաթիվ իմ կուսակցական ընկերներ»,- ասաց նա՝ ավելացնելով, եթե ցանկանան դատական կարգով հանեն արգելանքը դա կարող է տևել մինչև մեկ ու կես տարի։

Նշենք, որ Քր. Օրենսգրքի 34 հոդվածը սահմանում է հանցափորձը.

«Հանցափորձ է համարվում ուղղակի դիտավորությամբ կատարված այն գործողությունը (անգործությունը), որն անմիջականորեն ուղղված է հանցանք կատարելուն, եթե հանցագործությունն ավարտին չի հասցվել անձի կամքից անկախ հանգամանքներով»։

Քր. Օրենսգրքի  154.2 հոդվածը սահմանում է Ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել.

«Թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու կամ մեկից ավելի անգամ քվեարկելու կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար ընտրողին անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողի կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով»։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:33
Չեմ բացառում, որ ընտրության արդյունքները կչեղարկվեն.Վահե Հակոբյան
Ընտրության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է, դեռևս 70 ընտրատեղամասում է ուսումնասիրություն կատարվում, բայց արդեն կարող ենք փաստել, որ...
Աղբյուր` Panorama.am
21:27
Արմեն Չարչյանը կալանավորվեց
«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը կալանավորվեց։ Նման որոշում կայացրեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության...
Աղբյուր` Panorama.am
21:17
Այսօր ԿԸՀ-ի վերահաշվարկի արդյունքում «Հայաստան» դաշինքի ձայներն ավելացել են 744-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում  է, որ երեկ և այսօր թիվ 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10, 11, 13, 14, 17, 23, 24, 25, 33, 34 և...
Աղբյուր` Panorama.am
20:49
Եղե՞լ է ընտրակեղծիք,թե՞ ոչ ,պատասխանատվություն պահանջելու եք թե՞ ոչ․ Սոֆյա Հովսեփյան
ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն անդրադառնալով ընտրակեղծիքների թեմային, մասնավորապես զինվորների մասնակցությամբ, գրում է․...
Աղբյուր` Panorama.am
20:26
Լոնդոնից հայտնել են, որ Defender կործանիչը չի մտել Ռուսաստանի ջրերը
Բրիտանական ռազմաօդային ուժերի կործանիչը կրակ չի բացվել Սև ծովում և չի եղել Ռուսաստանի տարածքային ջրերում,։ Այս մասին ասել է Մեծ Բրիտանիայի...
Աղբյուր` Panorama.am
20:19
ՀԷՑ-ը պատրաստ է մասնագիտական խորհրդատվություն տրամադրել «Վեոլիա Ջուր» ընկերությանը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է. «Ի պատասխան «Վեոլիա Ջուր» ՓԲԸ կողմից տարածված...
Աղբյուր` Panorama.am
19:54
Բուժաշխատողների համար սկսվում է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդատվական գործընթացն
Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» սկսում է բուժաշխատողների համար...
Աղբյուր` Panorama.am
19:48
Մեծ Բրիտանիայի դեսպանը կկանչվի Ռուսաստանի ԱԳՆ․ Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան կոպիտ սադրանք է համարում բրիտանական կործանիչի կողմից Ռուսաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:40
Չարչյանի գործով որոշումը հրապարակվելու է այսօր՝ ժամը 21:00-ին․պաշտպան
 ՀՔԾ քննիչի կողմից հայտնի բժիշկ, «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց...
Աղբյուր` Panorama.am
19:21
Հրդեհ Նուբարաշենի աղբավայրում
Հրշեջ փրկարարները մարել են Երևանի Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը, որտեղ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։ Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
19:07
Պուտինն ու Ալիևը քննարկել են ԼՂ-ին վերաբերող հարցեր
Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ:Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
19:00
Հայաստանի սուլթանիկի թարմացված հարեմը շարունակելու է ԱԺ-ում ունենալ մեծամասնություն․ Ավետիք Իշխանյան
Միջնադարում սուլթանները բացի հարեմից, ունեցել են նաև հարճանոց, որտեղ կանայք առավել ցածր կարգավիճակ ունեին, քան հարեմի օրինական տիկնայք։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:48
Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը
ՎՏԲ բանկ (ԲԲԸ) բաժնետերերի տարեկան ժողովը հաստատեց ՎՏԲ-Հայաստան դուստր բանկի Խորհրդի նոր կազմը:Այս մասին տեղեկացնում են ընկերությունից։...
Աղբյուր` Panorama.am
18:42
Հայաստանի բռնցքամարտի առաջնության մասնակիցների թիվն այս տարի աննախադեպ է
Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում այսօր մեկնարկել է կրտսեր տարիքի պատանիների Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են...
Աղբյուր` Panorama.am
18:32
Դատախազությունում իրականացվող ԶԼՄ մոնիթորինգի արդյունքում այդ հրապարակումները հընթացս վեր են հանվում․ Գոռ Աբրահամյան
Զանգվածային լրատվամիջոցներում այսօր առանձին հրապարակումներ են տեղ գտել 2021թ. հունիսի 20-ին կայացարծ արտահերթ խորհրդարանական ընտրությունների...
Աղբյուր` Panorama.am
18:23
Անցկացվել է գերազանցության մեդալի քննություն «Մաթեմատիկա» առարկայից
Գերազանցության մեդալի հավակնորդներն այսօր հանձնել են «Մաթեմատիկա» առարկայի կենտրոնացված քննությունը: Այս մասին հայտնում է ՀՀ ԿԳՄՍ-ն։...
Աղբյուր` Panorama.am
18:14
ՀԿԱԾ և ՀՀ բանկերի միությունը նոր հուշագիր է ստորագրվել
Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Հայաստանի բանկերի միության միջև Ծառայության վարչական շենքում ստորագրվել է հարուցված կատարողական...
Աղբյուր` Panorama.am
18:11
2018 թվականից հետո լրբերը վերածվեցին սրբերի. Նաիրի Հոխիկյան
«Մենք տեսանք ու հասկացանք, որ նախկինները նորից վերադարձան, այսօր գոնե խորհրդարնական մակարդակում Փաշինյանի անընդհատ ներկայացրած այդքան վատ...
Աղբյուր` Panorama.am
18:09
Մինչ +40 աստիճան շոգին քաղաքացիները մնացել են անջուր, Վեոլիա ջուր-ՀԷՑ բանավեճը շարունակվում է
Այս օրերին, երբ հանրապետության տարածքի մեծ մասում գրանցվում է մինչև +40 աստիճան շոգ, բազմաթիվ քաղաքացիներ ահազանգում են, որ մնացել են առանց...
Աղբյուր` Panorama.am
17:53
«Կարմեն» օպերան կրկին հայաստանյան բեմում է
Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի  25-ին տեղի կունենա ֆրանսիացի մեծանուն կոմպոզիտոր Ժորժ Բիզեի...
Աղբյուր` Panorama.am
17:40
Տիգրան Աբրահամյան. Խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամություն հայտնող Ադրբեջանն ակտիվ գործընթացների մեջ է
Անվտանգության հարցերով փորձագետ, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանական...
Աղբյուր` Panorama.am
17:32
Էրդողանի քաղաքական կուրսը ծրագրավորողներից մեկն ազգությամբ հայ է և մինչ օրս Երևանում է. Սարգիս Ավետիսյան
«Տեղեկություններ կան, որ իշխանություններին շատ մեծ օգնություն են ցուցաբերել խորհրդականներ հարևան երկրից՝ Թուրքիայից»,-ասուլիսում...
Աղբյուր` Panorama.am
17:20
Հայ ըմբիշները գրավել են 2-րդ, 3-րդ տեղերը
Եվրոպայի հունահռոմեական ըմբշամարտի պատանեկան առաջնություն
Աղբյուր` Panorama.am
17:15
Զորակոչի մեկնարկին Արցախում զոհվածների ծնողներին են հանձնվել նրանց որդիներին հետմահու շնորհված պարգևները
Նորակոչիկների՝ զինծառայության մեկնելու կապակցությամբ հունիսի 22-ին ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արարատի մարզի տարածքային...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վերաքննիչ դատարանը մերժել է Ռուստամ Բադասյանի բողոքը
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը՝ դատավոր Նաիրա Մարգարյանի նախագահությամբ, հունիսի 22-ին կայացրած որոշմամբ մերժել է ՀՀ արդարադատության նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:56
Շենգավիթում մեկ ամիս առաջ կատարված սպանության փորձը բացահայտվել է
«Շենգավիթ» բժշկական կենտրոն մայիսի 25-ի երեկոյան տեղափոխվել էր Երևանի Բագրատունյաց փողոցի 27-ամյա մի բնակիչ: Ախտորոշվել էր...
Աղբյուր` Panorama.am
16:53
ԳԱԱ-ում քննարկվել են պղնձի արտադրության և ծծմբային միացությունների վերամշակմանն ուղղված համալիր մոտեցումը
ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրեն Կարեն Գրիգորյանը ներկայացրել է «ՀՀ ԳԱԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի...
Աղբյուր` Panorama.am
16:31
Մեկը զանգել՝ ասում է, որ մի քանի օր է չի կարողանում անկողնուց դուրս գալ, մյուսն ասում է, որ անընդհատ լաց է լինում.Նալչաջյանը հետընտրական դեպրեսիայի մասին
«Սպասելի ու իրատեսական էր, որ նման ծավալի ընտրախտումներ պետք է լինեին, քանի որ իշխանության լծակների մոտ կանգնած ուժն իր բնույթով, կերպարով...
Աղբյուր` Panorama.am
16:09
Վիվա-ՄՏՍ. Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք
Խոնավությունից պոկված առաստաղ, քանդված հատակ, դեֆորմացված պատեր, կոմունալ հարմարությունների բացակայություն և ապագայի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
16:04
Նախընտրական քարոզչության ընթացքում Փաշինյանի կուսակցությունը ծախսել է մոտ 475 մլն դրամ
Արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի 14 օրերի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Քաղաքացիական պայմանագիր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}