Քաղաքական 15:36 11/06/2021 Հայաստան

Սաթիկ Սեյրանյան. Տարբեր ժամանակներում Նիկոլ Փաշինյանն է եղել ամենապահանջված լրատվական քիլլերը

«Իրականում Նիկոլ Փաշինյանի՝ վերջին գրեթե բոլոր հայտարարություններն ինքնախոստովանանքի տարրեր են պարունակում»,-Panorama.am-ի հետ զրույցում նման գնահատական հնչեցրեց Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ լրատվական դաշտի ու դրա ներկայացուցիչների վերաբերյալ Դիլիջան քաղաքում հնչեցրած հայտարարություններին։

Սաթիկ Սեյրանյանը դժվարանում է  ասել, նման հայտարարությունները նրա մոտ գիտակցաբա՞ր են ստացվում, թե՞ ոչ, բայց մի բան հաստատ պնդում է՝ Փաշինյանը բոլոր երևույթների վերաբերյալ ներկայացնում է իր աշխարհընկալումն ու պատկերացումները։

«Մամուլի մասին նրա այդ հայտարարությունները հենց այդ շարքից են․ նա մամուլի մասին դատում է այն կաղապարներով, որով ժամանակին ինքն է առաջնորդվել, սկզբում՝ որպես լրագրող, ապա՝ որպես խմբագիր։ Հայաստանյան լրատվական դաշտը, այո, ունի բազմաթիվ խնդիրներ, գուցե նաև արատներ, վատ դրսևորումներ։ Բայց եթե դա այդպես է, ապա դրանում ամենամեծ ներդրումն ունեցողներից մեկը, եթե ոչ՝ գլխավորը, հենց Նիկոլ Փաշինյանն է, ով իր լրագրողական կարիերան, ապա՝ խմբագրական աշխատանքը կառուցել է հենց իր ասած քիլլերության սկզբունքով՝ «ֆա՛ս»-ի կոճակով գործադրելով իր լրատվամիջոցը։

Նա եղել է Հայաստանի մամուլի համար առաջին, տարբեր ժամանակներում՝ գուցե ամենապահանջված լրատվական քիլլերը, որն ունեցել է տասնյակ, եթե ոչ՝ հարյուրավոր զոհեր, և ում օգտագործել են գրեթե բոլորը՝ իրենց խնդիրների լուծման ճանապարհին։ Այնպես որ, ամեն ինչում նախկիններին մեղադրող Նիկոլ Փաշինյանը մամուլի հարցում որևէ դատողություն անելիս պարտավոր է հիշել, որ լրատվական դաշտի ամենակարկառուն նախկինը ինքն է, մարդ, ով կարող է հավակնել մամուլում արատավոր երևույթների ու ավանդույթների ներմուծման ոչ պատվաբեր դափնիներին»,-ընդգծեց Ժուռնալիստների միության նախագահը։

Ինչ վերաբերում է Փաշինյանի հայտարարության այն հատվածին, թե լրատվական դաշտի օրենսդրական կարգավորումներ են անհրաժեշտ, ապա Սաթիկ Սեյրանյանն արձանագրում է՝ այո, դրանց կարիքն իսկապես կա, մանավանդ հիմա։

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կամ արդեն իսկ ընդունել է, կամ պատրաստվում է ընդունել օրենքներ, որոնք ամբոջությամբ ուղղված են մամուլի ու խոսքի ազատության սահմանափակմանը և մամուլի վերահսկելիության բարձրացմանը։ Այդ առումով օրենսդրական կարգավորումների կարիք կա և պետք է վերացնել մամուլի դեմ ուղղված կամ նախապատրաստվող բոլոր օրենսդրական ակտերը, որոնք նրանք այս ընթացքում հաջողացրել են առանց լրատվական դաշտի մասնագետների կարծիքը հաշվի առնելու, այս կամ այն նպատակի իրագործման համար սղղացնել ու անցկացնել Ազգային Ժողով։

Կրկնում եմ, լրատվական դաշտում իսկապես կան խնդիրներ, կան լրագրողական էթիկան խախտող որոշ լրագրողներ, ինչն անընդունելի է։ Բայց Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը մամուլի նկատմամբ, կարծում եմ, պայմանավորված է նրանով, որ հենց այդպիսի լրագրողները, անընդունելի ու դատապարտելի վարքագծով թիրախավորում են իրեն ու իր իշխանությանը՝ ճիշտ այն մեթոդներով, որոնցով կարիերա է կերտել Նիկոլը։ Նրան թվում է, որ ինչ կարելի էր իրեն, անթույլատրելի է մյուսներին։ Բայց բոլորիս հիշողությունը տեղում է, ոչինչ չենք մոռացել»,-ասաց Ժուռնալիստների միության նախագահը։

Սաթիկ Սեյրանյանն ընդգծեց, որ դատապարտելով էթիկայի կանոնները խախտող լրագրողներին՝ միաժամանակ դատապարտելի է  առանձին դեպքերը պրոեկտել ամբողջ լրատվական դաշտի վրա ու այն կոչել աղբանոց։

«Դատապարտելով էթիկայի կանոնները խախտող լրագրողների գործունեությունը, միևնույն ժամանակ դատապարտելի է առանձին դեպքերը պրոյեկտել ամբողջ լրատվական դաշտի վրա՝ այն անվանելով աղբավայր։ Լրատվական դաշտը աղբավայր է անվանում մի մարդ, ով դրա կարկառուն ներկայացուցիչն ու հիմնադիրն է եղել, ով թիրախավորել է առանձին մարդկանց, ով հենց քիլլերություն է արել, ով, ցավոք սրտի, երկիրը հասցրել է կատաստրոֆիկ, ծայրահեղ ծանր վիճակին, կործանման եզրին։  Դա նույնն է, որ հետևելով Նիկոլ Փաշինյանի գործողություններին, Հայաստանն անվանել աղբավայր, քանի որ այն, ինչ նա անում է՝ որպես պետության ղեկավար, երևութական առումով չի տարբերվում նրանից, ինչ ոչ բարեխիղճ լրագրողները կամ, նրա բնորոշմամբ՝ քիլլերներն անում են իրենց զոհերի հետ։

Հայաստանում չպետք է լինեն ոչ միայն լրատվական, այլ նաև քաղաքական քիլլերներ։ Իսկ որևէ ոլորտ աղբավայր անվանելուց առաջ Նիկոլ Փաշինյանը թող աչքի անցկացնի այն ավերումները, որոնք Հայաստանում ու Արցախում արձանագրվել են նրա իշխանության ժամանակ ու պատճառով, և այն զոհերի թիվը, որն ամեն օր թաքցվում է իր իշխանության կողմից։ Թաքցվում է, այսօր՝ հենց հիմա քանի՞ փոս է փորվում և լցվում Եռաբլուրում և այլ գերեզմանոցներում, քանի՞ մարդ է փնտրում իր զավակներին, որքան տարածք ենք կորցնում այս պահին, քանի՞ գերի ունենք... Թող այս ամենը հաշվի։ Ավելին, քիլլերների մասին խոսում է մարդ, ով դիպուկահարներով է շրջում, ով գազելներով ու մեքենաներով, որպես դեկորացիա ու գլխաքանակ ապահովող, մարդկանց է տեղափոխում իր քարոզչական հավաքներին»,-ասաց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am
12:43
Ֆրանսիական կողմն Ակադեմիական քաղաքի ծրագիրը որակել է համարձակ, հավակնոտ և գրավիչ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին այսօր այցելել...
Աղբյուր` Panorama.am
12:33
Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է. Թաթոյան
«Տավուշում տեղի ունեցողը կոպիտ սխալների արդյունք է: Չի կարելի ամրացնել ադրբեջանական դիրքերը սեփական ժողովրդին անվտանգությունը խաթարելու...
Աղբյուր` Panorama.am
12:30
Հայաստանը 29.94 տոննա հումանիտար բեռ կուղարկի Գազայի հատված
«Մարդասիրական օգնության շրջանակներում  տեղահանված անձանց կառավարության կողմից առաջարկվում է տրամադրել մթերք և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}