Վերանայելու ենք 12-ամյա դպրոցի գոյությունը, ավագ դպրոցի կարգավիճակը. Տիգրան Ուրիխանյան
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի դիմացի հարթակից մեկնարկեց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության նախընտրական քարոզարշավը: Կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը։
«Սա է այն օջախը, որտեղ կուտակված է համաշխարհային մակարդակի պոտենցիալ»,- իր խոսքում ասաց Ուրիխանյանը՝ բացատելով, թե ինչու են այժմ գտնվում ԳԱԱ շենքի առջև:
Նա նշեց, որ Հայաստանում բնակվող գիտնականների և 10 միլիոնանոց հայությամբ համաշխարհային տիրութում պետք է ստեղծել ազգային սոցիալական ցանց:
Տիգրան Ուրիխանյանը հայտարարեց, որ իշխանությունը ստանձնելուց օրեր անց
պարտադիր վերանայելու են հանրակրթության համակարգը, Բոլոնիայի համաձայնագրի մի շարք կետեր, վերանայելու են 12-ամյա դպրոցի գոյությունը, ավագ դպրոցի կարգավիճակը, կրեդիտային, բալային համակարգերը:
«Գտնում ենք, որ մարդիկ ամբողջ աշխարհում ստանում են կրթություն նրա համար, որպեսզի դրանից հետո լավ ապրեն, հետևաբար գիտելիքը ևս պետք է լինի օգտավետ մարդու կյանքի որակի ապահովման իմաստով դրանից հետո»,- ասաց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության վարչապետի թեկնածուն:
Նրա ներկայացմամբ, պարտադիր վերականգնելու են միջին մասնագիտական տեխնիկական կրթության համակարգը, որովհետև դրանից բխելու է նախ և առաջ հասարակությանը, պետությանը պիտանի մասնագիտություններ ունեցող մի քանի տասնյակ հազար մարդու ներկայությունն աշխատաշուկայում, երկրորդ՝ ապահովելու են ահռելի թվով գործազուրկների բանակի որոշակի չեզոքացում այն մասնագիտությունների շնորհիվ, որոնք ունեն պահանջարկ:
«Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ 8 ամսից մինչև 1,5 տարում ունենալու ենք 15 հազար աշխատող»,- ասաց Տ. Ուրիխանյանը:
Հարակից հրապարակումներ`
- Անհրաժեշտ է օր առաջ անցում կատարել արտակարգ տնտեսման ռեժիմին. Տիգրան Ուրիխանյան
- Դաշնակցային հարաբերություններ ձևավորեցինք «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության հետ. Տիգրան Ուրիխանյան
- Տիգրան Ուրիխանյան. Վե՛րջ։ Սա խայտառակություն
- Առաջարկում ենք սկսել հայ-ռուսական միացյալ սահմանապահ զորքերի ստեղծման գործընթացը. Ուրիխանյան
- Արա Աբրահամյանը և Տիգրան Ուրիխանյանը հուշագիր ստորագրեցին