Վահագնի թաղամասում բռնկված հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել էր Թիվ 2 կանչի
Հունիսի 11-ին, ժամը 20։58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վահագնի թաղամասում՝ ռեստորանային համալիրի մոտակայքում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:
ԱԻ նախարարության հաղորդմամբ, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշտարակի խճուղու թիվ 7 հասցեում գտնվող «Հար Մարկետ» մթերային խանութում (մոտ 150 քմ)։
Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երեք մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է Թիվ 2 կանչի․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։51-ին, մարվել՝ 23։44-ին։
Այրվել են «Հար Մարկետ» մթերային խանութի մոտ 130 քմ հատվածը, 400 հակ անասնակեր, մոտակայքում կայանած «Nissan Tiida» և «Nissan Versa» մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայրում է գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը։