Լրահոս

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

13:32 Աշխարհում
Չինացի հայտնի միլիարդատերը դատապարտվել է 18 տարվա ազատազրկման

Սուն Դաուն ղեկավարում է երկրի ամենամեծ մասնավոր գյուղատնտեսական բիզնեսներից մեկը հյուսիսային Հեբեյ նահանգում: 67-ամյա Սունը մեղավոր է ճանաչվել «վեճեր հրահրելու և խնդիրներ հարուցելու» մեջ՝ մեղադրանք, որը հաճախ օգտագործվում է ակտիվիստների դեմ: Նրա դեմ ներկայացված այլ մեղադրանքների թվում են գյուղատնտեսական հողերի անօրինական զավթումը, ամբոխ հավաքելը՝ պետական մարմինների վրա հարձակման համար և պետական պաշտոնյաների աշխատանքներին խոչընդոտելը: Նա նաեւ տուգանվել է 3,11 մլն յուանով (478,697 դոլար):

Աղբյուր՝ bbc.com

12:58 Աշխարհում
Բիլլի Այլիշի նոր ալբոմը ռեկորդ է սահմանել թողարկվելուց առաջ

Ամերիկացի երգչուհի Բիլի Էյլիշի «Happier than ever» ռեկորդ է սահմանել մինչ պաշտոնական թողարկումը: Ալբոմը ռեկորդային քանակությամբ նախնական պատվերներ է հավաքել Apple Music-ում: Այն դարձել է պատմության մեջ ամենից շատ նախապատվիրված ալբոմը: Ժողովածուն իրենց երգացանկում են ավելացրել մեկ միլիոն 28 հազար օգտատերեր: «Happier than ever»-ը լույս կտեսնի հուլիսի 30-ին:

Աղբյուր՝ kulturomania.ru

12:45 Աշխարհում
Իսրայելական բանակը սպանել է պաղեստինցի տղայի Հորդանան գետի արևմտյան ափին

Պաղեստինցի տղան, որը վիրավորվել էր Իսրայելի բանակի կրակոցներից  Հորդանան գետի արևմտյան ափին, մահացել է ստացած վնասվածքներից, հայտնում է Պաղեստինի առողջապահության նախարարությունը: 12-ամյա Մուհամեդ ալ-Ալամին մահացել է Հեբրոնից հյուսիս-արևմուտք ընկած Բեյթ Օմար քաղաքում՝ հոր հետ մեքենայով ընթանալիս կրծքավանդակի շրջանում վիրավորվելուց հետո:

Աղբյուր՝ aljazeera.com

12:28 Տարածաշրջան
Հորդառատ անձրևներից հետո Վրաստանի երկու գյուղեր մնացել են աշխարհից կտրված

Սվանեթիի չորս գյուղերում վատ եղանակի պատճառով ավելի քան հարյուր ընտանիք մնացել է արգելափակված: Մասնավորապես, տեղատարափ անձրևների հետևանքով ավերվել են Ադիշի գյուղ տանող ճանապարհի մի քանի հատվածներ. Վրաստանի ճանապարհային վարչությունը վերանորոգման աշխատանքներ է իրականացնում մայրուղու վրա: Մեստիա ավանում Ադիշի և Զեմո Լեդի գյուղերը մնում են արտաքին աշխարհից կտրված. այստեղ ապրում է մոտ 30 ընտանիք:

Աղբյուր՝ kavkaz-uzel.eu

12:07 Աշխարհում
Սպունգները կարող են լինել Երկրի ամենահին կենդանիները

Հետազոտության արդյունքում պարզվել է, որ Կանադայի հյուսիս-արևմուտքում հայտնաբերված բրածո կառուցվածքները կարող են լինել սպունգներինը, որոնք ապրել են օվկիանոսներում դեռևս 890 միլիոն տարի առաջ՝ դրանք դարձնելով Երկրի վրա հայտնի ամենահին կենդանիները:

Աղբյուր՝ france24.com

11:51 Աշխարհում
Իրաքում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 5 մարդ

Հինգ զինծառայող է զոհվել հինգշաբթի օրը Բաղդադից հյուսիս ընկած հատվածում՝  իրաքյան Մի -17 ուղղաթիռի կործանման հետևանքով: Այս մասին հայտնում է երկրի զինված ուժերի միացյալ օպերատիվ հրամանատարությունը: Մահացածների թվում են բանակի երկու սպաներ՝ մայոր և գնդապետ:

Աղբյուր՝ tass.ru

11:36 Աշխարհում
Բրիտանական Little Mix աղջիկների խմբի մոմե արձաններն են ստեղծվել Լոնդոնի Մադամ Տյուսոյի թանգարանում

Չորեքշաբթի բրիտանական Little Mix խումբը միացավ աստղային շարքին Լոնդոնի Մադամ Տյուսոյում, մոմե արձանների թանգարանը բացեց հիթ-շքերթները գլխավորող խմբի անդամների կրկնօրինակները՝ ստեղծման 10-ամյակի առթիվ: Արձանների շարքում Լի-Էնն Փիննոքին, Փերրի Էդվարդսին և Ջեյդ Ֆերվոլլին միացել է նաև նախկին անդամ Ջեսի Նելսոնը, որը դուրս էր եկել խմբից դեկտեմբերին: Արձանները ստեղծվել են 2019 թվականի «Bounce Back» տեսահոլովակի կերպարների հիման վրա:

Աղբյուր՝ reuters.com

11:11 Աշխարհում
Փարիզում ձերբակալվել են ոսկերչական խանութի կողոպուտի մեջ կասկածվող անձինք

Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են Փարիզում հայտնի Chaumet ոսկերչական տան կողոպուտի երկու կասկածյալի: Կողոպուտը տեղի էր ունեցել երեքշաբթի երեկոյան: Զինված անհայտ անձը վերցրել էր զարդերը և անհետացել սկուտերի վրա: Նախնական գնահատմամբ՝ գողացված իրերի արժեքը առնվազն երկու միլիոն եվրո է: Ըստ աղբյուրների՝ գողացված զարդերի զգալի մասը հայտնաբերվել է ձերբակալվածների մոտ:

Աղբյուր՝ ria.ru

10:51 Աշխարհում
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառում սիրիական բանտերի և պաշտոնատար անձանց նկատմամբ

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները հայտարարեց, որ պատժամիջոցներ է սահմանել Սիրիայի հետախուզական ապարատի կողմից ղեկավարվող ութ բանտերի նկատմամբ, որոնցից մի քանիսը ներկայացված են «Կեսար» ծածկանունով հայտնի սիրիացի նախկին ռազմական լուսանկարչի գրաֆիկական պատկերներում, որոնցում պատկերված են դաժան կտտանքներ: Ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել նաև սիրիական բանտերիի հինգ պաշտոնյաների նկատմամբ:

Աղբյուր՝ reuters.com

10:30 Աշխարհում
Փերիս Հիլթոնը հերքել է իր հղիության մասին լուրերը

Ամերիկացի դերասանուհի եւ մոդել Փերիս Հիլթոնը հերքել է իր հղիության մասին լուրերը, որոնք հայտնվել էին նախորդ օրը: Այս մասին նա հայտարարեց իր «This is Paris» փոդքասթում: «Ես հղի չեմ: Դեռ ոչ», - ասել է Հիլթոնը: Նա հավելել է, որ ինքը սովոր է նման լուրերի և շատ է սպասում այն պահին, երբ դրանք կդառնան իրական:

Աղբյուր՝ kulturomania.ru

10:24 Աշխարհում
Բայդենը «պատիվ է ունեցել» հանդիպել Բելառուսի ընդդիմության առաջնորդ Տիխանոսկայայի հետ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդիպել է Բելառուսի ընդդիմության առաջնորդ Սվիատլանա Տիխանուսկայայի հետ և աջակցություն հայտնել նախկին խորհրդային հանրապետությունում ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին: «Ինձ համար մեծ պատիվ էր այսօր առավոտյան Սպիտակ տանը հանդիպել @Tsihanouskaya-ի հետ: ԱՄՆ-ն աջակցում է Բելառուսի ժողովրդին՝ ժողովրդավարության և համընդհանուր մարդու իրավունքների որոնումներում»,- գրել է Բայդենը Twitter-ի իր գրառման մեջ:

Աղբյուր՝ reuters.com

10:08 Տարածաշրջան
Էրդողանն հայտարարել է, որ ակնկալում է Սեւ ծովում գազի արդյունահանում սկսել մինչ 2023 թվականը

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ մինչ 2023 թվականը երկիրն ակնկալում է սկսել Սեւ ծովի հանքավայրում գազի լիարժեք արտադրություն սկսել: Նա նման հայտարարություն է արել չորեքշաբթի օրը Սաքարիա նահանգի Սեւ ծովի շելֆում գտնվող փորձարկման հորերից առաջին գազը վառելու արարողության ժամանակ:

Աղբյուր՝ tass.ru

18:10 Աշխարհում
Դատարանը զրկեց Ջուլիան Ասանժին Էկվադորի քաղաքացիությունից

Համաձայն Կիտոյի դատարանի որոշման, Wikileaks-ի հիմնադիր, ավստրալիացի 2017 թվականին Էկվադորի քաղաքացիություն շնորհելիս վարչական և իրավական սխալներ են թույլ տրվել: Դատավճիռը կբողոքարկվի:

Աղբյուր՝ dw.com

17:38 Աշխարհում
Կարպատյան շրջանում ինքնաթիռն ընկել է տան վրա. կան զոհեր

Ուկրաինայի Իվանո-Ֆրանկովսկի մարզում թեթեւ շարժիչով սպորտային ինքնաթիռն ընկել է բնակելի շենքի վրա: Չորս մարդ զոհվել է: Դեպքը տեղի է ունեցել Կոլոմիյայի շրջանի Շեպարովցի գյուղի մոտակայքում: Ինքնաթիռի վթարից հետո հրդեհ է բռնկվել: Բոլոր զոհերը եղել են ինքնաթիռում:

Աղբյուր՝ korrespondent.net

17:14 Աշխարհում
Բոբ Օդենքըրք ուշաթափվել է «Ավելի լավ է զանգեք Սոլին» ֆիլմ նկարահանման ժամանակ

Բազմասերիանոց ֆիլմի աստղը ուշագնաց է եղել երեքշաբթի Նյու Մեքսիկոյում ընթացքող նկարահանման ժամանակ: Անձնակազմի անդամները շտապ օգնություն են կանչել, որը 58-ամյա դերասանին տեղափոխել է հիվանդանոց, որտեղ նա անցկացրել է երեքշաբթի գիշերը:

Աղբյուր՝ theguardian.com

17:04 Աշխարհում
Իսպանացի թենիսիստուհին Տոկիոյում տիրող շոգի պատճառով անվասայլակով լքել է կորտը

Ուժեղ շոգի պատճառով իսպանացի թենիսիստուհի Պաոլա Բադոսան չկարողացավ շարունակել Տոկիոյի Օլիմպիական խաղերի քառորդ եզրափակչի հանդիպումը չեխ Մարկետա Վոնդրուսովայի դեմ: Մարզուհին իր մասնակցությունն ավարտեց առաջին սեթից հետո, որում պարտվել էր 3:6 հաշվով: 23-ամյա մարզուհին խաղադաշտը լքել է անվասայլակով`սրբիչը գլխին:

Աղբյուր՝ tass.ru

16:52 Հայաստան
Հոգեբանները շարունակում են աշխատել պատերազմին առնչված քաղաքացիների հետ

Անհանգստությունից ու տարաբնույթ վախերից ձերբազատում, ներդաշնակ հոգեվիճակի վերականգնում. պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրով հոգեբանները շարունակում են աշխատել քաղաքացիների հետ՝ անհատական սեանսների, խմբային հանդիպումների, տնայցերի, հեռախոսազանգի միջոցով, ինչպես նաև օնլայն տարբերակով:

Աղբյուր՝ ԱԻՆ

16:46 Աշխարհում
Բելգիայում կրծքով կերակրելու համար նախատեսված նստարան են տեղադրել՝ «տաբուները կոտրելու» համար

Հասարակական վայրում կրծքով կերակրելու համար հատուկ նստարան է տեղադրվել Բելգիայի Արևմտյան Ֆլանդրիա նահանգի Կորտրեյկ քաղաքի փողոցներից մեկում: Ակցիան, որն ուղղված է հասարակական վայրերում երեխաներին կրծքով կերակրելու «տաբուն կոտրելուն» և կանանց խրախուսելու՝ չամաչել «հանրության առաջ» խնամել իրենց երեխային, կտեւի միայն մինչև օգոստոսի վերջ:

Աղբյուր՝ ria.ru

16:38 Տարածաշրջան
Թուրքիան ձերբակալել է Աֆղանստանի 200 միգրանտների, որոնք ուղեւորվում էին Իտալիա:

Թուրքական իշխանությունները Էգեյան ծովում ավելի քան 200 աֆղանցի միգրանտներ տեղափոխող նավ են բռնել, որն ուղևորվում էր դեպի Եվրոպա, չորեքշաբթի օրը հաղորդել են Թուրքիայի առափնյա պահպանությունը և Միգրացիայի միջազգային կազմակերպությունը:


Աղբյուր՝ reuters.com

16:20 Հայաստան
Ագրոտեխնոլոգիական ստարտափ ինկուբատորի 4-րդ շրջփուլը մեկնարկել է

Մեկնարկել է Ագրոտեխնոլոգիական ինկուբատորի 4-րդ շրջափուլը։ Մրցույթին ագրոտեխնոլոգիական ստարտափեր ներկայացնելու և ինկոբացիոն ծրագրին մասնակցելու հայտերը ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը։ Ինկուբացիոն ծրագիրն իրականացվում է Nation in Action հարթակի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի կողմից։

Աղբյուր՝ Nation in Action

15:57 Հայաստան
Հանդպում Դավիթ Բեկի բնակիչների հետ

Այսօր «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները հանդիպում են ունեցել Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքի բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում տեղաբնակներին ներկայացվել է Դավիթ Բեկ գյուղում կատարված և ընթացիկ աշխատանքները։

Աղբյուր՝ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»

15:52 Աշխարհում
Չինաստանը կոչ է արել Ռուսաստանին շտապ հակաքայլեր ձեռնարկել ԱՄՆ տիեզերական հեգեմոնիայի դեմ

Չինաստանը և Ռուսաստանը պետք է վճռականորեն արձագանքեն Միացյալ Նահանգների կողմից տիեզերքի ներգրավմանը մեծ տերությունների ռազմական բախման մեջ և դիմադրեն ամերիկացիների և իրենց դաշնակիցների կողմից խորը տիեզերքի համար առաջատար ռադարային համակարգերի (DARC) ստեղծմանը: Նման կոչը հրապարակվել է չինական «Huanqiu Shibao» թերթում:

Աղբյուր՝ eadaily.com

15:19 Աշխարհում
Իռլանդիայում ոչխարի հոտ են «վարձել» գերեզմաններ հայտնաբերելու համար

Իռլանդայում պատմական գերեզմաններ են հայտնաբերվել, երբ «համագործակցություն» են սկսել ոչխարների հետ: Այսպիսով, փորձում են մացառուտները մաքրել Քրոսհավեն գյուղի գերեզմանատան շիրիմներից: Նախաձեռնությունն առաջարկել է Քորի քաղաքային խորհրդի անդամ Օդրի Բաքլին: Ուելս կատարած ճանապարհորդության ընթացքում նա տեսել էր, որ եկեղեցական համայնքի անդամները այծեր են արածեցնում Գոուերի գերեզմանատանը:

Աղբյուր՝ rte.ie

14:46 Աշխարհում
Փերիս Հիլթոնն առաջին անգամ մայր կդառնա

Ամերիկացի դերասանուհի ու մոդել Փերիս Հիլթոնը սպասում է իր առաջնեկին: Շոու բիզնեսի 40-ամյա աստղը երեխայի է սպասում փեսացու Քարթեր Ռեումից: 2021-ի հունվարին Հիլթոնը խոստովանել էր, որ ինքը արտամարմնային բեղմնավորման է դիմել:

Աղբյուր՝ gazeta.ru

14:23 Աշխարհում
Ամենահին արեգակնային աստղադիտարանին շնորհվել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության կարգավիճակ

Ամերիկայի աշխարհամասի ամենահին՝ 2300 տարեկան, արևային աստղադիտարանը ստացել է Յունեսկոյի համաշխարհային ժառանգության կարգավիճակ և «մարդկային ստեղծագործ հանճարի գլուխգործոց» անվանումը: Պերուում գտնվող Չանկիլլոն ունի 13 քարե աշտարակներ, որոնք կառուցվել են մ.թ.ա. 250-200 թվականներին և գործել որպես օրացույց, որը ցույց էր տալիս արևի ծագումն ու մայրամուտը:

Աղբյուր՝ theguardian.com

14:06 Աշխարհում
Հնդիկ զինվորականները ժամանել են Վոլգոգրադ՝ մասնակցելու «Ինդրա -2021» զորավարժություններին

Հնդկաստանի զինված ուժերի աշխատանքային խումբը ժամանել է Վոլգոգրադ՝ «Ինդրա -2021» ցամաքային զորքերի ռուս-հնդկական համատեղ զորավարժություն իրականացնելու համար, հայտնում է Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:

Աղբյուր՝ eadaily.com

13:15 Աշխարհում
Չակ Նորիսը 83-ամյա տատիկին պարգևատրել է կարատեի սև գոտիով

Դերասան և մարտարվեստի վարպետ Չակ Նորիսը ԱՄՆ Յուտա նահանգի 83-ամյա բնակչուհուն կարատեի 5-րդ աստիճանի սեւ գոտի է շնորհել: Քերոլ Թեյլորը մարտարվեստով սկսել է զբաղվել 15 տարի առաջ, երբ 68 տարեկանում սկսեց իր 11-ամյա թոռնուհուն դասերի տանել:

Աղբյուր՝ foxnews.com

12:47 Աշխարհում
Աֆղանական բանակը մեկ օրում ոչնչացրել է «Թալիբան» շարժման 189 զինյալի

Վերջին 24 ժամվա ընթացքում աֆղանական բանակը ոչնչացրել է «Թալիբան» շարժման 189 զինյալի, ևս 138-ը վիրավորվել են: Այս մասին չորեքշաբթի հայտարարել է Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը: Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերի (ANSOB) հատվածներ հաջող օպերացիաներ են իրականացրել Ղանդահար, Զաբուլ, Հերաթ, Ջաուզջան և Հիլմենդ նահանգներում: Նրանք գտել և վնասազերծել են գրոհայինների կողմից տեղադրված 32 ինքնաշեն պայթուցիկ սարքեր:

Աղբյուր՝ tass.ru

12:36 Աշխարհում
«Թալիբան» շարժման պատվիրակությունն այցելել է Չինաստան` անվտանգության հարցերի քննարկման համար

«Թալիբան»-ի ինը հոգուց բաղկացած պատվիրակությունը երկօրյա այցով գտնվում է Չինաստանում, որտեղ նրանք հանդիպել են արտգործնախարարի հետ՝ բանակցային գործընթացի և անվտանգության հարցերի շուրջ քննարկումների համար: «Թալիբան»-ի խոսնակ Մոհամմեդ Նայիմը հավելել է, որ խումբը, որը գլխավորում է թալիբների բանակցող և փոխնախագահ մոլլա Բարադար Ախունդը, հանդիպում է ունեցել նաև Աֆղանստանում Չինաստանի հատուկ բանագնացի հետ, և ուղևորությունը եղել է Չինաստանի իշխանությունների հրավերով:

Աղբյուր՝ reuters.com

12:20 Աշխարհում
Մեկնաբանը աշխատանքից հեռացվել է ռասիստական արտահայտությունների համար

Հունաստանում սպորտային մեկնաբան Դիմոստենիս Կարմիրիսը հեռացվել է աշխատանքից այն բանից հետո, երբ նա ռասիստական արտահայտություններ է արել հարավկորեացի մարզիկի հասցեին: «Նրանք նեղ աչքեր ունեն, ուստի ես չեմ կարող հասկանալ, թե ինչպես են տեսնում, որ գնդակը այս ու այն կողմ է շարժվում»,- ասել է Կարմիրիսը սեղանի թենիսի մրցույթի ցուցադրման ժամանակ: Հեռուստաալիքի ղեկավարությունը, որտեղ աշխատում էր լրագրողը, հայտնել է, որ ռասիստական մեկնաբանությունները տեղ չունեն հանրային հեռուստատեսությունում:

Աղբյուր՝ gazeta.ru

12:02 Աշխարհում
Վթար Բարաբանկիում. Հնդկաստանում 18 մարդ է զոհվել ավտոբուսին բեռնատարի բախումից հետո

Բեռնատարը հարվածել է ավտոբուսին հյուսիսային Հնդկաստանի Ութար-Պրադեշ նահանգում: Հարյանայից մինչև աշխատանքային միգրանտների հայրենի Բիհար նահանգ ընկած 1,300 կիլոմետրանոց ճանապարհը ընդհատվել է Բարաբանկի շրջանում ավտոբուսի խափանման պատճառով: Բանվորների մի մասը դեռ ավտոբուսում է եղել, իսկ մյուսները՝ դրա կողքին քնած, երբ չորեքշաբթի վաղ առավոտյան տեղի է ունեցել պատահարը: Առնվազն 30 մարդ վնասվածքներով տեղափոխվել են Բարաբանկիի հիվանդանոցներ:

Աղբյուր՝ bbc.com

11:31 Աշխարհում
Ֆրանսիայի նախկին նախարար Ռաշիդա Դատին մեղադրվում է կոռուպցիայի մեջ՝ Կառլոս Գոնի գործով

Ֆրանսիայի Ֆինանսական հանցագործությունների բաժինը երեքշաբթի հայտնեց, որ մեղադրանք է առաջադրել կաբինետի նախկին նախարար հայտնի աջակողմյան Ռաշիդա Դատիին՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի մերձավոր դաշնակցին, Renault-ի նախկին ղեկավար Կառլոս Գոնի հետ գործարքների համար:

Աղբյուր՝ france24.com

11:15 Աշխարհում
Ճապոնիայում մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 8000 մարդ հոսպիտալացվել է շոգի պատճառով

Երկրի գլխավոր հրշեջ վարչությունը, որն իրականացնում է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության ծառայությունները, հայտնում է, որ հուլիսի 19-ից 25-ը առնվազն 8,122 մարդ է տեղափոխվել հիվանդանոցներ: Դա 1,8 անգամ ավելին է, քան մեկ շաբաթ առաջ: Առնվազն 23 մարդ մահացել է:

Աղբյուր՝ eadaily.com

10:56 Աշխարհում
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 73-ի

Տեղական իշխանությունները հայտնում են, որ Չինաստանի Հենան նահանգում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը հասել է 73-ի, աղետի տարածքում գտնվում է ավելի քան 13 միլիոն մարդ: Ըստ տվյալների՝ վտանգավոր շրջաններից  իշխանությունները մինչ օրս շտապ տարհանել են ավելի քան 1,47 միլիոն մարդու:

Աղբյուր՝ ria.ru

10:43 Աշխարհում
«Մանչեսթեր Յունայթեդը» Մադրիդի «Ռեալից» կգնի պաշտպան Ռաֆայել Վարանին

«Մանչեսթեր Յունայթեդը» հայտարարել է Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանին ձեռք բերելու համաձայնության մասին: 28-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի սպասելի ժամանումը հաջորդում է Դոնտմունդի «Բորուսիա»-ից եզրային հարձակվող Ջեյդոն Սանչոյի հետ կնքած պայմանագրին: Իսպանական թիմը նույնպես հաստատեց տրանսֆերային պայմանագիրը: Ֆինանսական մանրամասները չեն բացահայտվել:

Աղբյուր՝ apnews.com

10:18 Աշխարհում
Փարիզում երկու միլիոն եվրո արժողությամբ կողոպուտ է կատարվել ոսկերչական խանութից

Թալանվել է Փարիզի հայտնի Chaumet ոսկերչական տունը: Կողոպուտը տեղի է ունեցել ուշ կեսօրին՝ երեկոյին մոտ: Զինված անհայտ անձը վերցրել է զարդերը և սկուտերով փախել: Նախնական գնահատմամբ՝ գողացված իրերն արժեն երկու միլիոն եվրո: Նշվում է, որ ավազակության դեմ պայքարի ոստիկանության օպերատիվ խումբը հետաքննություն է սկսել:

Աղբյուր՝ ria.ru

10:02 Աշխարհում
Միգրանտների նավը շրջվել է Լիբիայի ափերի մոտ

Առնվազն 57 մարդ է զոհվել՝ Լիբիայի ափերի մոտ միգրանտների նավի շրջվելու հետևանքով: Այսպիսով, 2021 թվականին Միջերկրական ծովի կենտրոնական հատվածում զոհվածների ընդհանուր թիվը հասնում է գրեթե 1000-ի՝ չորս անգամ ավելի, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում: Իտալիայում Միգրացիայի միջազգային կազմակերպության խոսնակ Ֆլավիո դի Ջակոմոյի հաղորդմամբ՝ նավի խորտակումը զոհերի ընդհանուր թիվը հասցրել է 987-ի: Անցյալ տարի՝ 272 է եղել:

Աղբյուր՝ theguardian.com

18:11 Տարածաշրջան
Բաթումիում և հարակից տարածքներում հորդառատ անձրևի հետևանքով առաջացել են սողանքային գործընթացներ

Հորդառատ անձրևները հեղեղել են Բաթումիի ու հարակից շրջանների փողոցները, զարգացել են սողանքներ: Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը ստացել է ավելի քան 100 հաղորդագրություն: Սողանքը ժամանակավորապես փակել է ճանապարհը: Բաթումիի քաղաքապետի խոսքով ՝ տարածքը մաքրվել է, իսկ երթևեկությունն արդեն վերականգնվել է:  

Աղբյուր՝ 1tv.ge

17:54 Աշխարհում
Չինաստանի արտգործնախարարությունը մեկնաբանել է Կուրիլյան կղզիների շուրջ ստեղծված իրավիճակը

Չինաստանը Կուրիլյան կղզիների շուրջ վեճը համարում է Ճապոնիայի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների խնդիր, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Չժաո Լիցզյանը: Ավելի վաղ Ճապոնիայի արտգործնախարարի մշտական տեղակալ Տակեո Մորին ԱԳՆ էր կանչել ՌԴ դեսպան Միխայիլ Գալուզինին և բողոք ներկայացրել վարչապետ Միշուստինի Կուրիլյան կղզիներ այցի կապակցությամբ: Կրեմլը պատասխանել էր, որ Նախարարների կաբինետի ղեկավարն ինքը կորոշի, թե Ռուսաստանի որ շրջան այցելի:

Աղբյուր՝ ria.ru

17:39 Աշխարհում
Թալիբները դադարեցրել են Աֆղանստանի մայրաքաղաքի էլեկտրամատակարարումը

Էլեկտրահաղորդման աշտարակները պայթեցնելու հետևանքով մի շարք նահանգներ, ներառյալ՝ Քաբուլը, հոսանքազրկվել են:

Աղբյուր՝ korrespondent.net

17:27 Աշխարհում
Մեկ մարդ զոհվել է, 16-ը՝ վիրավորվել քիմիական արդյունաբերական կայանի պայթյունից

Երեքշաբթի օրը պայթյուն է որոտացել Գերմանիայի Լևերկուզեն քաղաքում գտնվող քիմիական նյութերի թափոնների այրման գործարանում: Պայթյունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 09: 40-ի սահմաններում՝ «դեռևս անհայտ պատճառներով», հայտնել է «Chempark» արդյունաբերական տարածքի օպերատորը ՝ «Currenta»-ն: Վիրավորներից առնվազն երկուսը գտնվում էին ծանր վիճակում, իսկ չորս աշխատակիցներ անհայտ կորած էին:

Աղբյուր՝ france24.com

17:04 Աշխարհում
Ինդոնեզիան 24 ժամվա ընթացքում գրանցվել է վիրուսից մահվան ռեկորդային 2069 դեպք

Ինդոնեզիան երեքշաբթի օրը 24 ժամվա ընթացքում գրանցեց կորոնավիրուսից մահվան ռեկորդային 2.069 դեպք: Այժմ հարավարևելյան Ասիայի երկրում մահվան ամենամեծ բռնկումն է Covid-19-ի սկզբից ի վեր: Առողջապահության նախարարությունը երեքշաբթի օրը տեղեկացրել է, որ զարհուրելի թվերը գրեթե 600-ով գերազանցում են նախորդ օրվա ցուցանիշը, ինչպես նաև՝ անցյալ շաբաթվա 1566 դեպքերի քանակը: Վարակման նոր դեպքերը ևս աճել են՝ հասնելով 45000-ի, երկուշաբթի օրվա 28000-ի դիմաց:

Աղբյուր՝ france24.com

16:46 Աշխարհում
«Դեքստեր»-ի գործադիր պրոդյուսերը խոստանում է «պայթեցնել համացանցը» սերիալի նոր սեզոնով

Showtime-ը «Դեքստեր»-ի նոր սեզոնը կթողարկի նոյեմբերի 7-ին: Գործադիր պրոդյուսեր Քլայդ Ֆիլիպսը խոստացել է, որ նոր էպիզոդները «պայթեցնելու են համացանցը»:  Սերիալում գլխավոր դերը կրկին մարմնավորելու է Մայքլ Հոլը: «Dexter: New Blood»-ում խաղում են նաեւ Ջենիֆեր Քարպենտեր, Ջոն Լիթգոուն և այլ դերասաններ:

Աղբյուր՝ kulturomania.ru

15:43 Աշխարհում
Ջեֆ Բեզոսը ՆԱՍԱ-ին 2 միլիարդ դոլար է առաջարկում՝ դեպի Լուսին առաքելության պայմանագրի դիմաց

Դեպի տիեզերք կատարած իր թռիչքից անմիջապես հետո, Ջեֆ Բեզոսը երկուշաբթի առաջարկել է մարել ՆԱՍԱ-ի մինչև 2 միլիարդ դոլարի ծախսեր, եթե ԱՄՆ տիեզերական գործակալությունը իր Blue Blue Origin ընկերության հետ պայմանագիր կնքի՝ տիեզերանավի ստեղծման համար, որը նախատեսված է տիեզերագնացներին Լուսին ուղարկելու համար:

Աղբյուր՝ theguardian.com

15:32 Տարածաշրջան
Իրանական հետախուզությունը հայտարարեց «Մոսադի» գործակալների խմբի ձերբակալման մասին

Իրանի հատուկ ծառայությունները երկրի արեւմտյան սահմանին ձերբակալել են «Մոսադ» իսրայելական արտաքին հետախուզական ծառայության մի խումբ զինված գործակալների, հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի տեղեկատվության նախարարության հակահետախուզության վարչության պետին: Նշվում է, որ հայտնաբերվել են ատրճանակներ, նռնակներ, որսորդական և այլ տեսակի հրացաններ ու զինամթերք:

Աղբյուր՝ ria.ru

15:14 Հայաստան
Տոկիոյի օլիմպիական խաղերում այսօր մեր մարզիկներից առաջինը մրցելույթ ունեցավ Իզաբելլա Յայլյանը

Երկամարտում նա ցույց տվեց  205 կգ / 95 կգ +110 կգ / և զբաղեցրեց 7-րդ տեղը: Առաջին եռյակում տեղ գտան հաջորդաբար Սին Չուն Կուոն / Չինաստանի Տայպեյ /, Պոլինա Գուրևան / Թուրքմենիա/ և  Միկիկո Անդոհը / Ճապոնիա /: Հայաստանի ծանրամարտի երկրորդ պատվիրակ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի ոսկե դափնեկիր Սիմոն Մարտիրոսյանը մրցահարթակ կելնի օգոստոսի 3-ին:

Աղբյուր՝ ՀԱՕԿ

14:53 Աշխարհում
Բրազիլացի Ֆերեյրան դարձավ սերֆինգի պատմության մեջ առաջին օլիմպիական չեմպիոնը

Բրազիլացի սերֆինգիստ Իտալո Ֆերեյրան ոսկի է նվաճել Տոկիոյի Օլիմպիական խաղերում՝ դառնալով առաջին չեմպիոնը այս սպորտաձևում: Տիտղոսը նվաճվեց եզրափակչի 15,14: 6,60 հաշվով առավելություն գրանցելով ճապոնացի Կանոա Իգարաշիի նկատմամբ: Բրոնզե մեդալը շնորհվեց ավստրալացի Օուեն Ռայթին: Սերֆինգը Տոկիոյի օլիմպիական խաղերում ընդգրկվել է Միջազգային օլիմպիական կոմիտեի 2016 թվականի նստաշրջանում:

Աղբյուր՝ iz.ru

14:43 Աշխարհում
Բրիթնի Սփիրսը պաշտոնապես նոր խնամակալ է պահանջել

Երգչուհին պաշտոնական հայց է ներկայացրել՝ իր հորը որպես խնամակալ փոխարինելու վերաբերյալ: Աստղի նոր փաստաբանը երկուշաբթի միջնորդություն է ներկայացրել դատարան, այն բանից հետո, երբ Սփիրսը խախտեց իր լռությունը համաձայնագրի վերաբերյալ՝ այն անվանելով «վիրավորական»: Մեթյու Ռոզենգարտը խնամակալությունը նկարագրել է որպես «Կաֆկաեսկյան մղձավանջ»: Նա խնդրեց, որ հաշվապահ Ջեյսոն Ռուբինը նշանակվի Սփիրսի ունեցվածքի խնամակալ:

Աղբյուր՝ bbc.com

13:56 Աշխարհում
Վատիկանում աղմկահարույց դատավարություն է սկսվել կարդինալի մասնակցությամբ հափշտակության գործով

Վատիկանում սկսվել է Լոնդոնում անշարժ գույքի ձեռքբերման խախտումների և չարաշահումների դատավարությունը, որով, ինը մեղադրյալների հետ միասին, անցնում է բարձրաստիճան սրբազան առաջնորդ կարդինալ Անջելո Բեչուն: Ինչպես երեքշաբթի օրը հաղորդել են Սուրբ Աթոռի մամլո ծառայությունում, դատական նիստի համար առանձնացվեց նիստերի դահլիճը, որը հատուկ սարքավորվել էր մարտին Վատիկանի թանգարանների վարչական տարածքում:

Աղբյուր՝ tass.ru

13:25 Աշխարհում
Փարիզում Կուբայի դեսպանատունը հարձակման է ենթարկվել բենզինային ռումբերով

Փարիզում Կուբայի դեսպանությունը երեքշաբթի օրը հայտարարեց, որ իր շենքը հարձակման է ենթարկվել մոլոտովի կոկտեյլներով՝ կրելով լուրջ վնասներ: Դիվանագիտական անձնակազմը չի տուժել:

Աղբյուր՝ france24.com

13:08 Աշխարհում
Ճապոնիան հաջողությամբ ավարտել է նորարարական շարժիչով հրթիռի փորձարկումը

Ճապոնիան հաջողությամբ փորձարկել է S-520 օդերեւութաբանական հրթիռը՝ սեփական արտադրոթյան նոր շարժիչով: Նշվում է, որ հրթիռը արձակվել է Կագոշիմա պրեֆեկտուրայի Ուչինուրա տիեզերական կենտրոնի կայանից: Շարժիչը հարվածային ալիք է ստեղծում մեթանի և թթվածնի այրմամբ: Նոր տեխնոլոգիան թույլ է տալիս տասը անգամ նվազեցնել հրթիռային շարժիչի չափը, հայտնում է ճապոնական տիեզերական գործակալությունը:

Աղբյուր՝ gazeta.ru

12:49 Աշխարհում
Բրազիլիայում անսովոր ցուրտ եղանակը հանգեցրել է սուրճի գնի կտրուկ աճի

Արաբիկա սուրճի գները երկուշաբթի բարձրացան ևս 10 տոկոսով՝ անցյալ շաբաթվա գրեթե 20 տոկոս կտրուկ աճից հետո: Սա վերջին յոթ տարվա ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է: Պատճառը անսովոր ցուրտ եղանակն է, որը սպառնում է սուրճի բերքին աշխարհի խոշորագույն արտադրող Բրազիլիայում: Անցյալ շաբաթ սաստիկ սառնամանիքները վնասել են Բրազիլիայի սուրճի հիմնական գոտու դաշտերի մեծ մասը, և սպասվում է, որ այս շաբաթվա վերջին երրորդ ցուրտ ճակատը  կհարվածի բերքին:

Աղբյուր՝ aljazeera.com

12:29 Աշխարհում
Tesla-ն եռամսյակային ռեկորդային շահույթ է գրանցել

Էլեկտրական մեքենաների արտադրողը երկրորդ եռամսյակն անընդմեջ գերազանցում է իր շահույթի ռեկորդը: Այսպիսով, երկրորդ եռամսյակում ընկերությունը գրանցել է 1,14 միլիարդ դոլար շահույթ կամ 1,02 դոլարի բաժնետոմս:

Աղբյուր՝ korrespondent.net

12:06 Աշխարհում
Գիտնականները հայտնել են պատվաստումից հետո հակամարմինների մակարդակի անկման ժամկետները

Հակամարմինների ընդհանուր մակարդակը սկսում է իջնել լիարժեք պատվաստումից վեց շաբաթ անց և տասը շաբաթվա ընթացքում կարող է իջնել ավելի քան 50 տոկոսով: Նման ժամկետներ են նշել Լոնդոնի համալսարանական քոլեջի գիտնականները, ովքեր հրապարակել են հետազոտության արդյունքները The «Lancet» բժշկական ամսագրում:

Աղբյուր՝ lenta.ru

11:52 Աշխարհում
Հյուսիսային և Հարավային Կորեաները համաձայն են վերականգնել միջսահմանային հաղորդակցությունը

Հյուսիսային և Հարավային Կորեաները երեքշաբթի հայտնեցին, որ վերականգնել են միջսահմանային հաղորդակցությունը ավելի քան մեկ տարի անց, երբ Փհենյանը անջատեց բոլոր պաշտոնական թեժ գծերը երկու մրցակիցների միջև, որոնք տեխնիկապես շարունակում են մնալ պատերազմական վիճակում:

Աղբյուր՝ france24.com

11:32 Աշխարհում
Իտալիայում կարկուտից հարյուրավոր մեքենաներ են վնասվել

Հյուսիսային Իտալիայում, երկուշաբթի՝ հուլիսի 26-ին, ուժեղ անձրև է տեղացել կարկուտից: Պյաչենցայի և Պարմայի միջև գտնվող A1 մայրուղում կարկուտից վնասվել են հարյուրավոր տրանսպորտային միջոցների ապակիներն ու թափքերը:

Աղբյուր՝ korrespondent.net

11:18 Աշխարհում
Ֆրանսիական դատարանը կրկին մերժում է կորիդայի գործը

Երկուշաբթի օրը Ֆրանսիայի դատարանը մերժեց կենդանիների իրավունքների պաշտպանների կողմից ցլամարտի դեմ հայցը՝ ասելով, որ տեղական ավանդույթները գերազանցում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքին: Կենդանիների պաշտպանության ընկերությունը (SPA) դատական հայց էր ներկայացրել ընդդեմ ցլամարտի կազմակերպիչ Լեա Վիչենսի և հարավ-արևմտյան Նիմ քաղաքի՝ ցլամարտի հանրաճանաչ վայրի դեմ, հայտարարելով, որ պրակտիկան «ցնցող և բարբարոսական է»:

Աղբյուր՝ france24.com

11:08 Աշխարհում
Հայտնի է դարձել Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի թողարկման ամսաթիվը

Հոկտեմբերին էկրան կբարձրանա լավագույն գործակալ Ջեյմս Բոնդի մասին «Մեռնելու ժամանակ չկա» նոր ֆիլմը: Այս տեղեկությունը նշված է նախագծի Twitter-ում հրապարակված ֆիլմի թիզերում: Հաղորդվում է, որ Դենիել Քրեյգի գլխավոր դերակատարմամբ Քերի Ֆուկունագայի ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերից:

Աղբյուր՝ kulturomania.ru

10:49 Աշխարհում
Տոկիո-2020. Նաոմի Օսական պարտվեց և դուրս մնաց հետագա պայքարից

Ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական անսպասելիորեն լքեց իր տնային Օլիմպիական խաղերը, երբ չեխ Մարկետա Վոնդրուսովան անվերապահ հաղթանակ տարավ նրա նկատմամբ: Երրորդ տուրում հանդիպումն ավարտվեց չեխ թենիսիստուհու հաղթանակով՝ 6:1, 6:4 հաշվով:

Աղբյուր՝ bbc.com

10:31 Տարածաշրջան
Թուրքիայի արտգործնախարարությունը մեղադրել է Ավստրիայի կանցլերին եսասիրության մեջ

Անկարան զարմացած է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցի հայտարարությունից, որը Թուրքիան անվանել է Աֆղանստանից փախստականների լավագույն ապաստարանը. դա եսասիրության դրսևորում է, հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը: Ինչպես ավելի վաղ Կուրցն էր ասել, Աֆղանստանից միգրանտները պետք է փախչեն Թուրքիա կամ իրենց երկրի անվտանգ տարածքներ: Ըստ նրա դա շատ ավելի լավ կլինի, քան Ավստրիայում, Գերմանիայում կամ Շվեդիայում ապաստան խնդրելը:

Աղբյուր՝ ria.ru

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.newsline.short_news.source":"\u0531\u0572\u0562\u0575\u0578\u0582\u0580` "}