Իրավունք 20:22 13/06/2021 Հայաստան

ՄԻՊ-ն ահազանգում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթների մասին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր կրկին հայտարարությամբ է հանդես եկել՝ իր մտահոգությունը հայտնելով քարոզարշավի ընթացքում հնչեցրած ատելության խոսքի, վիրավորանքների վերաբերյալ։

«Նախընտրական քարոզարշավի մասնակից քաղաքական ուժերի վիրավորանք ու հայհոյանք պարունակող բառապաշարը մարդկանց մոտ ստանում է խիստ մտահոգիչ տարածում:

Մասնավորապես, այդպիսի բառապաշար օգտագործող քաղաքական ուժերի և նրանց ղեկավարների հռետորաբանությունը արագ տարածվում է յուրաքանչյուրի կողմնակիցների ու հակառակ կարծիք ունեցողների շրջանում:

Մտահոգիչ զարգացում են ստանում նաև վիրավորանք ու ատելություն պարունակող խիստ դատապարտելի հոլովակներ քաղաքական հակառակորդ տարբեր ուժերի մասին:

Տպավորություն է` ողջ երկրով մեկ հայտարարված է մրցույթ, և միավորներ ավելանում են` կախված նրանից, թե ով ում որքան շատ կվիրավորի ու կհայհոյի:

Ստացվել է այնպես, որ նախընտրական քարոզարշավը նրա համար է, որ ապահովվեն փոխադարձ մեղադրանքների, վիրավորանքի ու հայհոյանքի հանրային տեսարաններ, իսկ հանրային քննարկմանը տիրույթն էլ լցվի միայն իշխանավեճի օրակարգով՝ լի վիրավորանքով ու հայհոյանքով:

Բայց նման հռետորաբանություն օգտագործող քաղաքական ուժերն ուղղակի անտեսում են, որ այդ ամենից հետո մարդիկ սոցիալական ցանցերում ու անգամ սոցիալական ցանցերից դուրս սկսում են այդ նույն վիրավորանքի ու հայհոյանքի բառերով ընտրությունների վերաբերյալ հակառակ կարծիք ունեցողներին վիրավորել, հայհոյել ու ծաղրել:

Այդ քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ նշված արատավոր երևույթներն իրենց հերթին լարված են պահում մթնոլորտը, երկարաժամկետ հեռանկարով խորացնում են բեևեռացումն ու անհանդուրժողականությունը: Նշված քաղաքական ուժերը հաշվի չեն առնում, որ արժանապատվությունը վիրավորող հռետորաբանությունը սադրիչ է և կարող է իրական կյանքում փոխակերպվել բռնության:

Ուստի, պետք է  հաշվի առնել նույնիսկ յուրաքանչյուր բառի կամ արտահայտության փոխաբերական բոլոր իմաստներն ու տարակարծիք ընկալման հարցերը: Սա հատկապես վերաբերում է բռնության հետ ասոցացվող արատավոր երևույթներին:

Անհրաժեշտ է դադարեցնել, ուղղակի բացառել հանրային տիրույթում փոխադարձ  վիրավորանքի ու հայհոյանքի օրակարգի անհեռատես զարգացումն ու բացահայտ խրախուսումը:

Քաղաքական ուժերն ու հատկապես հանրային գործիչները պետք է բոլորին հորդորեն հարգել մարդու յուրաքանչյուր իրավունք, հատկապես՝ արժանապատվությունն ու կարծիքի արտահայտման ազատությունը: Պետք է սեփական օրինակով նպաստել երկրում համերաշխության վերականգնմանն ու փոխադարձ հարգանքի երաշխավորմանը:

Ի վերջո, ակնհայտ է, որ եթե մարդկանց իրական խնդիրները բարձրաձայնելու և լուծումներ քննարկելու փոխարեն շարունակվի հայհոյանքի ու վիրավորանքի օրակարգի զարգացումը, մարդիկ այդպես էլ չեն կարողանալու հստակ պատկերացում կազմել, թե իրենց կենսական խնդիրները լուծելու համար ում օգտին պետք է քվեարկեն, որ հետո էլ կարողանան վերահսկողություն իրականացնել հանրային իշխանություն ձևավորած քաղաքական ուժի նկատմամբ»,-ասված է Արման Թաթոյանի հայտարարության մեջ։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:46
Հրաձգային ամբողջ վաշտին՝ հետմահու
Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների...
Աղբյուր` Panorama.am
18:40
Չորս երիտասարդի մեղադրանք է առաջադրվել ՝ գողության և խարդախության համար
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ պահեստարան և բնակարան...
Աղբյուր` Panorama.am
18:34
ԱԱԾ. Ավարտվել է ազգային թշնամանք հարուցելու դեպքով քննվող քրեական գործի նախաքննությունը
Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ավարտվել է զանգվածային լրատվության միջոցներ օգտագործելով ազգային թշնամանք հարուցելուն...
Աղբյուր` Panorama.am
18:24
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան Թվիթերի իր էջում անդրադարձել...
Աղբյուր` Panorama.am
18:15
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը
ԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո էլ  ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները մտադիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ,...
Աղբյուր` Panorama.am
17:52
ՍԱՏՄ. «Բանդիվան Կաթ»-ի պանրի արտադրամասի կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վիվա-ՄՏՍ. Նոր տուն՝ նոր հույսերով
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև...
Աղբյուր` Panorama.am
17:16
29.07.2021. Ջրականում զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական...
Աղբյուր` Panorama.am
16:54
Շարմազանով. Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է
ՀՀԿ փոխնախագահ, մասնագիտությամբ պատմաբան Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
16:50
Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատական նիստը՝ օգոստոսի 5-ին
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը որպես մեղադրյալ օգոստոսի 5-ին հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի հադրութցիների համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նախարարը՝ գիտաշխատողներին. Ձեզ չթվա դուք ինձ պարտադրել եք այս հանդիպումը
ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողները, որ այսօր բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վահե Հովհաննիսյան. Ելքը փակուղուց
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:13
Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ռուսաստանի սահմանային կետեր տեղադրելու գաղափարի մասին
Կրեմլը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գաղափարը՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով Ռուսաստանի սահմանային...
Աղբյուր` Panorama.am
15:11
Անահիտ Ավանեսյան. Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Գեղարքունիքում երեկ մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խնդիր կա Գեղարքունիքում երեխաների դպրոց հաճախելն անվտանգ դարձնելու
Այսօր կառավարության նիստից հետո Yerevan.Today-ի լրագրողը հարց է ուղղել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին՝ թե ինչ է արվում, որ...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արման Թաթոյանը Գեղարքունիք է մեկնել փաստահավաք առաքելությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներ  փաստահավաք աշխատանքների համար Գեղարքունիքի մարզում են։ ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
14:32
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հուլիսի 30-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին...
Աղբյուր` Panorama.am
14:21
Երկրաշարժ Ալյասկայում.հայտարարվել է ցունամիի վտանգ
Սեյսմոլոգները հինգշաբթի օրը երկրաշարժ են գրանցել Ալյասկա նահանգի տարածքում։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը և ցունամիի նախազգուշացման ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:17
Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա
Արցախի պատերազմում զոհված զինծառայողների աճյուների 50 փորձանմուշները կտեղափոխվեն Հոլանդիա՝ նույնականացման նպատակով։ Կառավարության նիստի ավարտից...
Աղբյուր` Panorama.am
14:13
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088  մարդ: Վերջին օր ու գիշերվա...
Աղբյուր` Panorama.am
14:03
Եզդի հերոսի մայրը, որ որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Դավիթ Գերակլի Այդոևի մայրը՝ տիկին Լալին, ով երեկ ավտովթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի։ «Վթարի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել ևս 13 հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրում է «Ադրբեջանի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
13:54
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, փրկարարական մեկ ջոկատով...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}