Քաղաքական 12:01 14/06/2021 Հայաստան

Կարեն Կարապետյանն իր աջակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին

Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը տարածել է հայտարարություն՝  այս ընտրություններում իր աջակցությունը հայտնելով ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին։

Yerevan.Today-ի փոխանցմամբ, Կարապետյանի հայտարարության մեջ ասված է.

«2021թ. հունիսի 20-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները չափազանց կարևոր են Հայաստանի ապագայի համար: Պատերազմի հետևանքով մեր երկիրը հայտնվել է խորը ճգնաժամի մեջ, որի ընթացքը կասեցնելն այսօր հրատապ է։

Պետք է փաստել, որ`

✓ բանակի մարտունակությունն էապես նվազել է,  խարխլված է  Հայաստանի ու Արցախի անվտանգության ողջ համակարգը,

✓ ավելացել են լրջագույն սոցիալական խնդիրներ, որոնք պահանջում են բոլոր հնարավոր ռեսուրսների մոբիլիզացիա,

✓ հասարակությունում առկա ներքին պառակտվածությունը, գրգռվածությունը, ապատիան ու պասիվությունը քայքայիչ ազդեցություն ունեն հասարակության ու պետության զարգացման վրա,

✓ առկա է պետության դերի աղավաղում, քաղաքական դիսկուրսը իջեցված է կենցաղային մակարդակի, պետական համակարգը գործում է իմպուլսիվ և ոչ համակարգային,

✓ ունենք սփյուռքի հետ հարաբերությունների, արժեքային համակարգի և ազգային գաղափարախոսության ճգնաժամ,

✓ բազմաթիվ այլ խնդիրներ:

Պահն օրհասական է, մարտահրավերները` բազմաշերտ ու վտանգավոր, իսկ լուծումները` սահմանափակ ու բարձր պրոֆեսիոնալիզմ պահանջող:

Պետք է`

արագորեն վերականգնել մեր անվտանգության համակարգը,
մեր երկրում ու տներում հաստատել հանդուրժողականություն և հանգստություն,
արտաքին քաղաքական հարաբերություններում ունենալ կանխատեսելի և վստահելի գործընկերոջ համբավ,
իրականացնել արդյունավետ հակաճգնաժամային քայլեր` բարեկեցիկ կյանքի նախադրյալներ ստեղծելու համար, 
վերագործարկել պետական արդյունավետ կառավարման համակարգը,
վերանայել սփյուռքի հետ հարաբերությունները` լոկ օգնողից այն վերածելով լիարժեք գործընկերոջ ու հայկական շահի լոբբիստական կենտրոնի:
Մեր այսօրվա իրականությունն ականապատված դաշտ է, որով երկիրը պետք է անցնի։

Շրջանցելու հնարավորություն գոյություն չունի։ 

Անհրաժեշտ է այդ ճանապարհը անցնել հնարավորինս արդյունավետ ու նվազագույն կորուստներով:

Անհրաժեշտ է գիտակցել յուրաքանչյուր սխալի գինը և արկածախնդրության գնալու անթույլատրելիությունը։

Դա կարող է ապահովել Ռոբերտ Քոչարյանը։ Պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում, ինչպես նաև մրցակցային ու բազմամշակույթ գործարար  միջավայրում կուտակած փորձի և ղեկավարին անհրաժեշտ անհատական ու կառավարչական հատկանիշների համադրությունը նրան թույլ են տալիս պրոֆեսիոնալ թիմ ձևավորելով երկիրը հանել ճգնաժամից և տանել դեպի բարեկեցիկ ապագա։

Նա կստեղծի միջավայր, որտեղ առավելագույնս կիրացվի մեր հասարակությունում առկա պոտենցիալը և կունենանք ազգային, ժամանակակից, ռացիոնալ և արդյունավետ պետություն։

Առաջարկում եմ անպայման գնալ քվեարկության, մեկ անգամ ևս սթափ մտածել` ինչ իրավիճակում ենք գտնվում, ինչպիսի մարտահրավերներ ունենք և որն է այն թիմը, որը կարող է դիմակայել դրանց` երկիրը տանելով զարգացման։

Խաղաղություն ու տրամաբանություն մեր երկրին, բոլորիդ լավ տրամադրություն` որքանով այն հնարավոր է այսօրվա իրավիճակում»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:18
ԱՄՆ-ն մերժում է ուժի կիրառումը սահմանազատում իրականացնելու պարագայում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Հուլիսի 26-ին ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին ՀՀ ՊՆ ներկայացուցիչների ուղեկցությամբ այցելել է Գեղարքունիքի մարզ։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:14
Աֆղանստանցի փախստականների համար Թուրքիան ավելի ճիշտ տեղ է․ Ավստրիայի կանցլեր
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ աֆղանստանցի փախստականների ապաստանելու համար Թուրքիան ավելի լավ տեղ է, քան Գերմանիան,...
Աղբյուր` Panorama.am
18:09
VBET Հայաստանի Պրեմիեր լիգան` նոր տարբերանշանով
2021/22 մրցաշրջանը 30-րդն է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունների պատմության մեջ, ինչի կապակցությամբ ՀՖՖ-ն և առաջնության տիտղոսային...
Աղբյուր` Panorama.am
18:07
Հուշ-ցերեկույթ՝ նվիրված պատերազմում զոհված փոխգնդապետ Արմեն Միքայելի Օհանյանի 50-ամյակին
3-րդ զորամիավորման զորամասերից մեկում տեղի է ունեցել հուշ-ցերեկույթ՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված փոխգնդապետ Արմեն...
Աղբյուր` Panorama.am
18:00
Լիա Իվանյան. Արժեզրկման վարպետները
Բայց ինչպիսի՜ սատանայական ունակություններ է  պետք ունենալ  ամեն ինչը արժեզրկելու համար։ Այս իշխանություններին հաջողվեց անգամ պատերազմ...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ավազակային հարձակում ապակե սկահակով
Հուլիսի 24-ին, ժամը 16.20-ին, ոստիկանություն զանգած կինը հայտնել է, որ ժամը 14-ի սահմաններում ենթարկվել է ավազակային հարձակման։ Մի կին մտել էր...
Աղբյուր` Panorama.am
17:50
2 օլիմպիական Հայաստանից՝ վաղը
Հայաստանի ազգային կոմիտեն ներկայացնում է Հայաստանի մարզիկների վաղվա ՝ հուլիսի 27 –ի մրցումային ծրագիրը: Ծանրամարտի կանանց մրցաշարի B...
Աղբյուր` Panorama.am
17:42
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հարաբերական կայուն իրադրություն է. Արցախի ՊՆ
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է.  «Սոցիալական ցանցերում տարածվող լուրերն առ...
Աղբյուր` Panorama.am
17:40
Օլիմպիադայի չորրորդ ոսկե մեդալը Ռուսաստանին
Տոկիոյի Օլիմպիական խաղերում 80 կգ քաշային կարգի եզրափակիչ մենամարտում ռուս թեքվոնդիստ Մաքսիմ Խրամցովը հաղթել է հորդանանցի Սալեհ Ալ-Շարաբատին:Այս...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մարմնամարզիկները Ռուսաստանին բերել են թվով արդեն երրորդ օլիմպիական ոսկին
Ռուս մարմնամարզիկները 1996 թվականից ի վեր առաջին անգամ հաղթել են թիմային բազմամարտում:Այս մասին գրում է Ռիա Նովոստին։   Նիկիտա...
Աղբյուր` Panorama.am
17:30
Ավտովթարի հետևանքով մահացածներից երկուսը անչափահասներ են
2021 թվականի հուլիսի 24-ին, ժամը 18։05-ի սահմաններում, Շիրակի մարզի Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 22-րդ կիլոմետրի հատվածում, 1989թ․  ծնված...
Աղբյուր` Panorama.am
17:19
Ադրբեջանական ԶՈւ-երը վերսկսել են կրակել Երասխի ուղղությամբ. ՊՆ
Ադրբեջանական զինված ուժերն այսօր ժամը 15:30-ից վերսկսել են կրակը Արարատի մարզի Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ։ Panorama.am-ը տեղեկացավ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:15
Կանայք, ովքեր իրենք են որոշում ինչ հագնել
Օլիմպիադայում չորս գերմանուհի մարմնամարզիկները ելույթ են ունեցել ամբողջովին փակ համազգեստներով: Ցույց տալու համար, որ նրանք դեմ են սպորտի...
Աղբյուր` Panorama.am
17:12
Անհասկանալի է՝ ինչպես մակագրվեց վատագույն դատավորին և ոչ թե լավագույն դատավորին. Մանվել Փարամազյանի պաշտպաններ
«Ինքնաբացարկի միջնորդություն ենք ներկայացրել դատարանին մի շարք պատճառաբանություններով և գլխավոր հարցն այն էր, թե ինչպես է այս բողոքը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Հայտնաբերվել է «Ֆ-1» տեսակի նռնակ
Հուլիսի 26-ին, ժամը 11։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Բաբայան փողոցի շենքերից մեկի նկուղում...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հնդկաստանում տեղատարափ անձրևների ու սողանքների պատճառով զոհերի թիվը հասնում է 164-ի
Հնդկաստանի կենտրոնական մասում գտնվող Մահարաշտրա նահանգում անբարենպաստ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է առնվազն 164-ի, անհայտ կորել է մոտ...
Աղբյուր` Panorama.am
16:52
Ակբա բանկ. 5 միլիոն դոլար կուղղվի Հայաստանում «կանաչ» տնտեսությունների ֆինանսավորմանը
Ակբա բանկի, ԱԳԲԱ Լիզինգի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)  GEFF ծրագրի համագործակցության արդյունքում Հայաստանում 5 միլիոն...
Աղբյուր` Panorama.am
16:48
Ամերիաբանկ. Հայաստանի առաջատար հարկատու բանկը` 2021 թ. երկրորդ եռամսյակի տվյալներով
2021 թվականի երկրորդ եռամսյակի տվյալներով Ամերիաբանկը Հայաստանի ամենախոշոր հարկատու բանկն է: Բանկը պետական բյուջե է վճարել ընդհանուր առմամբ 5.74...
Աղբյուր` Panorama.am
16:29
Ամիրյան փողոցի ևս մի «խուլիգան»
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` Երևանի Ամիրյան փողոցում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ...
Աղբյուր` Panorama.am
16:17
Հասարակությունն անտարբեր չէ, պարզապես կայծ տվող չկա, որ առողջ տարրերը բռնկվեն․ Շահե Աճեմյան
«Երեք տարի առաջ ես գիտեի, որ նիկոլենք, իրեն բերող Արևմուտքի մութ ուժերը հանձնելու են Արցախը, Արցախի հարցը լուծելու են ի շահ Ադրբեջանի,...
Աղբյուր` Panorama.am
16:10
Չինաստանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 69-ի
Աղետի պատճառած վնասը գնահատվում է 11 մլրդ դոլար։
Աղբյուր` Panorama.am
16:00
ՌԴ Դաշնության Խորհուրդը գնահատել Է Դոնբասի հարցով Ուկրաինայի նախկին նախարարի հայտարարությունը
Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի առաջին փոխնախագահ Վլադիմիր Ջաբարովը կարծում է,որ Դոնբասի հարցով Ուկրաինայի նախկին նախարար Յուրի...
Աղբյուր` Panorama.am
15:53
Վիվա-ՄՏՍ. Սահմանապահ Ոսկեվանում գործարկվել է LED լուսատուներով աշխատող համակարգ
Հավատարիմ մնալով Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության մշակույթին (ԿՍՊ)՝ Վիվա-ՄՏՍ-ն արդեն 16 տարի ծրագրեր է իրականացնում երկրի տարբեր...
Աղբյուր` Panorama.am
15:44
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի օրակարգը
Նիստը կայանալու է օգոստոսի 2-ին:
Աղբյուր` Panorama.am
15:41
Սամարայում վարորդական իրավունք չունեցող վարորդը տրամվայի և 11 մեքենայի վթարի պատճառ է դարձել
Սամարայում բերման է ենթարկվել առանց վարելու արտոնագրի օտարերկրյա մեքենայի վարորդը, որ  11 մեքենայով և տրամվայով վթարի է ենթարկվել, նա...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված) Ռուբեն Վարդազարյանը կարգապահական պատասխանատվության չի ենթարկվի։ Որոշումը...
Աղբյուր` Panorama.am
15:33
Հունաստանի նախագահ. Թուրքիայի ագրեսիայի դեմ մենք վճռական ենք
Հունաստանի նախագահ Կատերինա Սակելարոպուլուն խոսել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Կիպրոսի խնդրով արած վերջին հայտարարության ու Վարոշան...
Աղբյուր` Panorama.am
15:28
Առաջիկա օրերին սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ
Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Աղբյուր` Panorama.am
15:25
Կոմիտաս ունենալն անիմաստ է դառնում, եթե մենք ազգովի տրվում ենք ռաբիզի. Ռուբեն Բաբայան
«Ինչ է վերջիվերջո ազգային մշակույթ կամ ազգային արժեք: Ըստ իս՝ առաջին հերթին մարդն է»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց Երևանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}