Ռոնալդինյոն վթարի է ենթարկվել
Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի և կատալոնյան «Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Ռոնալդինյոն չի կարողացել վերահսկել մեքենան և դուրս է եկել երթևեկելի գոտուց: Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 1-ին, «Ոսկե գնդակի» տիրակալի հարազատ Պորտու-Ալեգրիում: Բարեբախտաբար, Ռոնալդինոն վնասվածք չի ստացել:
Հիշեցնենք, որ 35-ամյա ֆուտբոլիստը մնացել է առանց ակումբի՝ բոլորովին վերջերս խզելով պայմանագիրը բրազիլական «Ֆլումինենսեի» հետ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին