Իհարկե լինելու են իրավական գործընթացներ․ Ա․ Վարդևանյանը՝ Իոաննիսյանի հայտարարության մասին
Իրավաբանների մոտ գոյություն ունի «մասնագիտական արժանապատվություն» հասկացությունը։ Այն ունեցողներն իրենց թույլ չեն տալիս հերյուրանքներ։ Այս մասին Հայաստան դաշինքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով Դանիել Իոաննիսյանի՝ ««Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները զբաղվում են ընտրողներին կաշառելով» հայտարարությանը վերաբերող հարցին։
«Տվյալ դեպքում,խոսքը մի մարդու մասին է, որը ոչ մի կապ չունի իրավագիտության հետ:Եթե չեմ սխալվում ֆիզիկոս է ։ Ես ինքս լինելով իրավաբան չեմ խոսում ֆիզիկայից։ Կարող եմ ուղղակի ասել , որ այս վիճակի պատճառներից մեկն է ՝ մարդիկ, որոնք ոլորտի հետ առնչությունչունեն, պատկերացում չունեն,բայց ներկայանում եմ որպես մասնագետ»,-ասաց Վարդևանյանն ու հավելեց․
«Իհարկե լինելու են իրավական գործընթացներ։ Կարծում եմ նման տեսակ զրպարտանքները չեն կարող լինել անհետևանք, նույնիսկ այս իրավապահ մարմինների պայմաններում։ որոշակի սահմաններ կան,որոնք չի կարելի անցնել»։