Նորակառույց շենքի շինհրապարակում բռնկված հրդեհը մարվել է
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 16-ին, ժամը 15:40-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Պարույր Սևակի փողոցում՝ նորակառույց շենքի շինհրապարակում։
ԱԻ նախարարության փոխանցմամբ, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «1 ԲԻՍ» կանչի․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, ինչպես նաև Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։25-ին, մարվել՝ 17։05-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում