ՍԱՏՄ. Վերացվել է մի շարք ընկերությունների արտադրական գործունեության կասեցումը
Հիմք ընդունելով ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների կողմից իրականացված վերահսկողության արդյունքները՝ Տեսչական մարմնի ղեկավարը կայացրել է մի շարք ընկերությունների գործունեության կասեցումը վերացնելու որոշումներ:
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ կաթնամթերք արտադրող ԽԱՔ ՍՊԸ-ն (Արարատի մարզ), պանրի արտադրությամբ զբաղվող Ա/Ձ Ռոմիկ Կիրակոսյանը (Լոռու մարզ, գ.Կաթնառատ), ինչպես նաև հացի և խմորեղենի արտադրությամբ զբաղվող «ԱՐՄԻՆԱՇՈՂ» ՍՊ ընկերությունն ու Ա/Ձ Ներսես Քիվոն (Երևան) վերացրել են իրենց արտադրամասերում հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները և համապատասխանեցրել դրանք ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները