Մեր համար ցանկացած նախապայմանի առակայությունն արդեն խնդրահարույց էր․ Վ Սողոմոնյանը՝ Հ1-ի միջադեպի մասին
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ ասուլիսի ընթացքում Վիկտոր Սողոմոնյանն անդրադառնալով Հանրային հեռուստաընկերության հետ տեղի ունեցած միջադեպին, պարզաբանեց․
«Նախնական պայմանավորվածություն ենք ունեցել Պետրոս Ղազարյանի հետ , որ նախագահ Քոչարյանը հարցազրույց կտա և հարցազրույցը պետք է տեղի ունենա նախագահի համար հարմար վայրում։ Պայմանավորվեցինք այդ մասին, ֆիքսեցինք հարցազրույցի օրը, ցավոք սրտի, դրանից մի քանի օր հետո տեղեկացրին, որ Հանրային հեռուստատեսության տնօրինությունը կտրականապես դեմ է, որպեսզի լինի արտագնա հաղորդում։ Այսինքն՝ իրենք դրեցին պայման, որ հաղորդումը պետք է լինի տաղավարում, տեսագրություն պետք է լինի։Մեր համար ցանկացած նախապայմանի առակայությունն այս պարգայում արդեն խնդրահարույց էր։ Բայց այստեղ հասկանալի դարձավ, որ պայմանավորվածությունները չեն պահվում և պարզ էր, որ գուցե պայմանավորվեինք տաղավարային հանդիպման մասին, բայց դա ևս չեղարկվեր ՝ 1-2 օր առաջ։ Այսուհանդերձ, մենք չենք բողոքում, ուղղակի ներկայացնում ենք հանրությանը եղելությունը»,- ասաց Սողոմոնյանը։
Ինչ վերաբերում է դեբատներին, ապա ըստ նրա դեբատները կորցրել են իրենց իմաստը։
«Դրանք չեն կարող լինել բովանդակային,չեն կարող ունենալ առարկայական բնույթ և գործող վարչակազմի և կոնկրետ վարչապետի պաշտոնակատարի պարագայում չեն կարող ունենալ որևէ իմաստ։ Դրանք դուրս են տրամաբանությունից և իմաստազուրկ են։ Նորից ասեմ՝ այդ մարդու հետ նույնիսկ մի սենյակում գտնվելն ամոթալի է»,- նշեց Սողոմոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքական գովազդի բովանդակությունը չի ուսումնասիրվի․Հ1
- Պաշտպանը հարցումներ կուղարկի Հ1 և ՀՌԱՀ
- Փաշինյանը հիստերիկացել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարկանիշի կտրուկ հանրային աճից. Աշոտյան
- Պետք է Հ1-ով նախընտրական բանավեճը կազմակերպվի նոր սկզբունքով, այլապես հրաժարվելու ենք մասնակցել. 10 կուսակցությունների հայտարարությունը
- Հ1-ի կողմից կազմակերպվող ընտրական ցուցակների առաջնորդների բանավեճը խտրական սկզբունքով է պլանավորվում. Նորիկյան