«5165» շարժումը լիովին նոր կետից է տեսնում Հայաստանի զարգացումը
«Նոր իշխանությունը, որ պետք է գա, ուշադրության կենտրոնում պետք է պահի հայ ընտանիքը»,- Սփյուռքից ստացված հարցերին պատասխանելով՝ ասաց Աժ արտահերթ ընտրություններին մասնակցող «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության առաջնորդ Կարին Տոնոյանը:
Նա նշեց, որ պետությունը պետք է ամբողջովին դեմքով շրջվի ընտանիք, որովհետև ընտանիքը պետք է հասկանա, որ պետությունն իր հոգսերի մեծ մասը վերցրել է իր վրա, միայն այդ դեպքում ընտանիքը կբացվի, ընդառաջ կգնա պետությանը, ինքը կսկսի ապրել պետության համար՝ ինչպես պետությունը կսկսի ապրել ընտանիքի համար:
Կ. Տոնոյանն ասաց, որ հատուկ ծրագրերով ապահովելով ծնելիության աճը՝ կնպաստեն նաև դեմոգրաֆիական խնդրի լուծմանը:
«Այս պատերազմը ցույց տվեց, որ մենք կարող էինք մի բան անել, չգիտեմ ինչու, մինչ օրս չի արվել. պետությունը պետք է ունենար 18 տարին լրացած յուրաքանյուր տղամարդու սերմի բանկը, որովհետև միայն մտածում եմ մեր 5000 զավակների մասին, որոնց կյանքը մենք տվեցինք: Կարևոր բան կլիներ, որ կարողանայինք նրանց ժառանգականությունը ապահովել, այսինքն՝ նրանց զավակները կարողանայինք ունենալ, այդքան դժբախտ ընտանիքի ապրելու իմաստ կտար, կլուծեր նաև դեմոգրաֆիական խնդիր: Սա շատ կարևոր խնդիր է, որը պետք է անպայման լուծենք և սրանով նաև նպաստենք այն ընտանիքների երջանկությանը, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում երեխա ունենալ»,- նշեց նա:
Կարին Տոնոյանի խոսքով, Հայաստանում այս պահին կա անվստահություն բոլորի մոտ բոլորի նկատմամբ, ինչը շատ վնասում է համախմբման գործին: Նա ընդգծեց, որ Հայաստանում հավատի պակաս կա, հույս հայտնեց, որ ՀՀ-ում ստեղծված մթնոլորտը՝ չարության, ատելության, անվստահության, կհաղթահարվի ընտրություններից հետո ու շատ ավելի տեսանելի կլինի, թե որ ուժերը կարող են համախմբվել:
Նա նաև նշեց, որ իրենք չեն միանալու այս կամ այն ուժին, ինքնուրույն են կերտում իրենց ճանապարհը, լիովին նոր կետից են տեսնում Հայաստանի զարգացումը:
Հարակից հրապարակումներ`
- Լավ, էդ ծախսը մարդ լինեիք՝ ուղարկեիք դիրքեր. Դավիթ Գրիգորյանը՝ ՔՊ-ին
- Կադրերը, թե ինչպես են այլոց անվտանգության հաշվին ապահովում Փաշինյանի անվտանգությունը. Դավիթ Գրիգորյան
- «5165» շարժումը նպատակ ունի համախմբել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող բոլոր կիրթ մարդկանց
- Այսօր Հայաստանի գոյությունն է վտանգված. ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյան
- Նա որը խոսում է կոնֆետներ ճանկռելու, ելակ բաժանելու մասին, այ էսպես է պահում Հայաստանի ազգային բանակը. Դավիթ Գրիգորյան