Քաղաքական 10:57 17/06/2021 Հայաստան

Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի. Արթուր Վանեցյան

«Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում խոսել է Հայաստանում և Արցախում տիրող իրավիճակի մասին, պատասխանել ներքաղաքական օրակարգին վերաբերող հրատապ և մի շարք այլ հարցերի։

Հարց-Ձեր քաղաքական դաշինքի ներկայացուցիչները մշտապես հայտարարում են, որ Հայաստանը վերջին երեք տարիներին շարունակաբար անդունդն է գլորվում։ Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ է դա տեղի ունենում։ Որո՞նք են հիմնական պատճառները:

Ա.Վանեցյան-Պատճառներն ակնհայտ են, և դրանք դեռևս 2019 թվականի սեպտեմբերին հստակ արտացոլված են եղել իմ հրաժարականի դիմումի մեջ։ Չեմ կրկնի այն, միայն կարճ նշեմ․ անիրազեկություն, քաղաքական և կենցաղային կոռուպցիա, ժողովրդավարության, խոսքի ազատության բացակայություն, իշխանությունների տարանջատման սկզբունքի վիթխարի խախտում, պետական պաշտոններ զբաղեցնող անձանց ագահություն ու եսասիրություն և որևէ էթիկայի բացակայություն։ Սուտ, որը պաշտամունքի աստիճանի է բարձրացվել, և լիակատար անպատասխանատվություն՝ քաղաքական, բարոյական և իրավական։ Եվ որպես հետևանք` կաթվածահար վիճակ, ավելի ճիշտ ՝ պետության բացակայություն, գործող իշխանության ոչ լեգիտիմություն ու ոչ սուբյեկտայնություն։

Հարց- ՀՀԿ ներկայացուցիչներից շատերի նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր հարուցվեցին, երբ ԱԱԾ-ն դուք էիք գլխավորում։ Հայտնում էին, որ դրանցից մեկով անցնում է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Ինչպե՞ս ստացվեց, որ «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական ցուցակում Տարոն Մարգարյանի անունը անմիջապես Ձեր անունից հետո է։

Ա.Վանեցյան- Ցուցակում յուրաքանչյուր թեկնածուի տեղը կշռադատված քաղաքական որոշման արդյունք է։ Ինչ վերաբերում է ԱԱԾ տնօրենի պաշտոնում իմ սկզբունքներին, ապա պետք է հիշեցնեմ՝ ես ԱԱԾ կադրային սպա եմ և երբեք Նիկոլի քաղաքական թիմի անդամ չեմ եղել։ Ես միշտ ջանասիրաբար պայքարել եմ այն բանի դեմ, ինչը մենք անվանում ենք արատավոր երևույթներ։

Ծառայության ընթացքում ինձ համար երբեք որևէ մեկի քաղաքական պատկանելությունը հետաքրքրություն չի ներկայացրել, բայց միշտ առաջին տեղում է եղել քաղաքացիների օրինապաշտությունը, ինչի մասին նույնպես բազմիցս ասել եմ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ։ Իմ ղեկավարությամբ ԱԱԾ-ն պայքարում էր ՀՀ քրեական օրենսգիրքը խախտող մարդկանց, երևույթների և գործողությունների դեմ։

Ինչ վերաբերում է կոնկրետ Տարոն Մարգարյանն, ապա դա իշխանական ԶԼՄ-ների մանիպուլյացիաների հետևանք է: Այն ժամանակ ԱԱԾ-ի հայտարարության մեջ Մարգարյանի մեղավորության մասին ոչ մի խոսք չկար, խոսքը «Երևան» հիմնադրամի մասին էր։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, և «Երևան» հիմնադրամի ղեկավարը պատասխանատվություն կրել է: Նա փոխհատուցել է մայրաքաղաքի բյուջեին հասցված վնասը՝ վճարելով 1.8 մլրդ դրամ։

Գործող օրենսդրության համաձայն՝ քրեական վարույթը կարճվել է։ Ի դեպ, քրեական գործում խոսքը ոչ թե միջոցների յուրացման, այլ պատշաճ ընթացակարգերի խախտման մասին էր։ Տարոն Մարգարյանն այս գործում երբեք չի եղել ո՛չ որպես մեղադրյալ, ո՛չ էլ կասկածյալ։ Ավելին ասեմ՝ եթե նույն խստությամբ ստուգենք Երևանի քաղաքապետարանի գործունեությունն այսօր, ապա վստահ եմ` շատ ավելի լուրջ խախտումներ ի հայտ կգան։

Հարց- Բայց չէ՞ որ մինչև որոշակի ժամանակ դուք խիստ ազդեցիկ անձ եք եղել իշխանության ուղղահայաց համակարգում և ըստ էության կարող էիք ինչ-որ բան փոխել, բայց, այնուամենայնիվ, գերադասեցիք հեռանա՞լ։

Ա.Վանեցյան- Այո, եղել եմ և փոխել եմ։ Եվ ոչ թե «ինչ-որ բան», այլ շատ բան։ Որոշ բաների մասին գուցեև խոսեմ, բայց ոչ հիմա։ ԱԱԾ տնօրենի պաշտոնում արել եմ ամեն հնարավորը իրավական պետության կայացման՝ անվտանգության, իրավակարգի ամրապնդման և ավելի լավ ու ավելի արդար կյանքի մասին մեր քաղաքացիների իղձերի իրականացման համար:

Հիշում եք՝ 2018 թվականի գարնանը մեր ժողովուրդը փոփոխություններ էր ուզում։ Բնակչության մեծամասնությունը սրընթաց փոփոխություններ էր ցանկանում, և այդ ալիքը Նիկոլ Փաշինյանին իշխանության բերեց։ Ի դեպ, ես նրա քաղաքական թիմից դուրս ամենաբարձր վարկանիշն ունեի, և դա նրան խիստ նյարդայնացնում էր։ ԱԱԾ-ում ես պարզապես իմ աշխատանքն էի անում և գոհ էի, որ պատիվ ունեմ ծառայելու պետությանը։

Իմ ղեկավարման մեկուկես տարիների ընթացքում ԱԱԾ-ն գերազանց արդյունքներ է արձանագրել, որոնց մասին շատ բան է ասված։ Նաև բարդ պահեր են եղել, բայց դրանց մասին առայժմ չեմ կարող խոսել։ Թեև շատերն են հիշում, թե ինչպես պետական կառավարումից ոչինչ չհասկացող Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ից պահանջում էր «դևերին գտնել», «ստուգել ՀԴՄ կտրոնների տրամադրումը» և «ֆեյքերի որս սկսել»։ Դա զվարճալի էր։ Բայց այն ժամանակ ինձ թվում էր, որ դրանք իմ ծառայության կողմնակի ազդեցություններն են, որ հանուն հայրենիքին ծառայելու կարելի է և նման բաներ հանդուրժել։

Հարց- Իսկ ե՞րբ հասկացաք, որ ինչ-որ բան այն չէ։

Ա.Վանեցյան- 2019-ի ամռանը ես վերջնական եզրակացության եկա, որ ո՛չ Փաշինյանը, ո՛չ նրա թիմը չեն ուզում որևէ բան սովորել, ենթակա են զանազան ազդեցությունների և երկիրը դեպի անդունդ են տանում։ Պարզվեց, որ նրանցից շատերը ոչ թե պարզապես փողոցից եկած, կյանքում ոչ մի բանի չհասած մարդիկ են, այլև մարդիկ, որոնք իշխանության գալուց առաջ, պայմանական ասած, պետության «դեմ» են աշխատել։ 2018թ․-ին նրանց մտածողությունը չի փոխվել և չի փոխվի։

Իհարկե, Փաշինյանի թիմում կային անհատներ, որոնք սկզբում փորձում էին որոշակի սկզբունքայնություն ցույց տալ՝ հայտարարելով, որ 2018 թ․-ի իրադարձություններն իրենց համար երկրին ու ժողովրդին ծառայելու հնարավորություն են համարում։ Բայց ընտրություններից մոտ կես տարի անց այդ մարդկանց կամքը կոտրվեց, և նրանք, մեծամասամբ սկզբունքները մի կողմ դնելով, սկսեցին ծառայել անձամբ Փաշինյանին։

ս կարծում եմ, որ հեղափոխության իդեալները վերջնականապես անհետացան 2019 թ․-ի ամռանը, իսկ հետագայում մենք բոլորս տեսանք, որ Նիկոլի հայտարարած սկզբունքներն ու արժեքները ֆեյք էին և օգտագործվում էին միայն ուղեղները լվանալու համար։

2019թ․-ի օգոստոսին ես արդեն հասկացա, որ համակարգը ներսից փոխելն իրատեսական չէ: Պետք է հեռանալ և փորձել դրսից աշխատել։ Ցավոք, ո՛չ Նիկոլը, ո՛չ էլ կառավարությունում կամ խորհրդարանում նրա թիմը իմ «կանգ առնելու» կոչը չլսեցին ու չհասկացան։ Պատմությունը «եթե»-ներ չի հանդուրժում, և մենք ունենք այն, ինչ ունենք այսօր. ձախողումներ պետության կենսագործունեության բոլոր ճակատներում, ավելի քան հինգ հազար զոհված հերոսներ, հարյուրավոր գերիներ, հազարավոր անհետ կորածներ, տնից ու ապագայից զրկված տասնյակհազարավոր մարդիկ, տնտեսական կոլապս և այլն։

Այս ամենի գլխավոր պատճառներից մեկը հասարակության մեջ համակարգված և անընդհատ ատելության բորբոքումն է, «բոլորին բոլորի դեմ» տրամադրելը, այլ կերպ ասած ՝ քաղաքական ռասիզմը։ Ինձ հաճախ են հարցնում՝ արդյո՞ք Փաշինյանը դավաճան է, թե՞ նա սովորական արկածախնդիր ապաշնորհ է։ Ամենայն հավանականությամբ, երկուսն էլ միաժամանակ։ Քրեական բաղադրիչի մասով, վստահ եմ, դրանով անպայման կզբաղվեն իրավապահպան մարմինները։ Բայց ամենակարևորը՝ որպես ժողովուրդ, որպես քաղաքացի մենք պետք է հունիսի 20-ին քաղաքական գնահատական տանք «նիկոլիզմին» և մեկընդմիշտ հեռացնենք նրան մեր կյանքից։

Ընտրություններում հաղթելուց անմիջապես հետո անվտանգության համակարգի վերականգնման հետ մեկտեղ մեր ուժի առաջնահերթությունը լինելու է հասարակության համախմբումը համազգային գաղափարի և համազգային նախագծերի շուրջ:

Հարց- Հայաստանը սահմանակից է նավթագազային պաշարներով հարուստ Ադրբեջանին ու Թուրքիային, որը թվաքանակով երկրորդ զինված ուժերն ունի ՆԱՏՕ-ում։ Վերջին պատերազմի պարտությունից հետո ինչպե՞ս եք պատրաստվում վերականգնել անվտանգության համակարգը բուն Հայաստանի համար, էլ չենք խոսում Արցախի մասին։

Ա.Վանեցյան- Ազգային անվտանգության համակարգը բազմաթիվ բաղադրիչներ է ներառում։ Անշուշտ, ուժեղ ու մարտունակ բանակը երկրի պաշտպանության գլխավոր գործոնն է։ Դրա բարեփոխումն ու վերազինումը մեր քաղաքական ծրագրի առանցքային մասն է։ ՀՀ ԶՈւ-ում ծառայող զինվորականի մասնագիտությունը պետք է էլիտար դառնա ընդհանուր համակարգում, իսկ այն մարդը, որ պատրաստ է տարիներ շարունակ հավատարմորեն ծառայել երկրին, ապահովված կլինի արժանավայել կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով:

Անկասկած, այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, և նման բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում անվտանգության համակարգը ներառում է նաև գործընկերների հետ իրավաբանորեն ամրագրված երկկողմ և բազմակողմ պայմանավորվածություններ։ Վերջին պատերազմը հաստատեց, որ տարածաշրջանում անվտանգության ապահովման առումով Հայաստանն ունի հուսալի ռազմավարական գործընկեր՝ Ռուսաստանի Դաշնությունը։ Պատերազմը նաև ցույց տվեց, որ հայ-ռուսական անվտանգության համակարգերը լիարժեք չեն աշխատում, երբ մեր պետության ղեկին ոչ պրոֆեսիոնալներ են կանգնած։ Այս ամենը պետք է վերականգնել ու առաջին հերթին զարգացնել, և դրա համար մենք ռեսուրսներ կգտնենք, իսկ մեր կադրային ներուժը մեծ է։

Առհասարակ ես կտրականապես դեմ եմ մեր հասարակության մեջ անելանելիության տրամադրություններ սերմանելուն։ Հայաստանն ու հայ հասարակությունը շատ ավելի ծանր իրավիճակներում են առաջ շարժվելու ուժ գտել իրենց մեջ։ 1915 թ․-ի Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց մենք ստեղծեցինք Առաջին հանրապետությունը։ Ի դեպ, Առաջին հանրապետության դասերը պետք է ևս մեկ անգամ լավ սովորել։

Հարց- Որո՞նք են լինելու Ձեր առաջին քայլերը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնորդի դերում՝ ներքին խնդիրները լուծելու համար:

Ա.Վանեցյան-Կարծում եմ՝ վերջին երեք տարիների ընթացքում մեզ մոտ այնքան շատ են նոր խնդիրներ առաջացել, որ ստիպված ենք լինելու համալիր լուծում տալ դրանց։ Իհարկե, որոշ ժամանակ կծախսվի կառավարության ձախողումներն ուսումնասիրելու և գործերի իրական վիճակը գնահատելու համար․ ոչ այն վիճակը, որի մասին Նիկոլը մշտապես ստում է, այլ այն, ինչ մենք ունենք իրականում։ Դա պետք է շատ արագ անել, և մենք կանենք։

Կուզեի հատուկ ընդգծել, որ մեր թիմի կադրային պահուստում, ինչպես նաև հենց ընտրական ցուցակում բազմաթիվ պրոֆեսիոնալներ կան, որոն իրենց ոլորտներում բարձր դիրքերի են հասել ինչպես հենց Հայաստանում, այնպես էլ միջազգային մակարդակում։ Կարծում եմ, որ հունիսի 20-ի հաղթանակից հետո մենք պետք է համախմբենք ուժերը մյուս թիմերի հետ և, թևերը քշտելով, անհապաղ ձեռնամուխ լինենք ինստիտուտների վերակենդանացմանը և Հայաստանի Հանրապետության հեղինակության վերականգնմանը։

Իհարկե, ինչպես ներքին, այնպես էլ արտաքին անվտանգության հարցերը մեր ժողովրդի համար առաջնային են։ Մեր տարածքում թշնամական զինված կազմավորումների, ինչպես նաև ադրբեջանական բանտերում հարյուրավոր գերիների առկայությունը հաջորդ կառավարության առջև դրված առաջնահերթ խնդիրն է։ Պետական մեքենան պետք է ամբողջ հզորությամբ աշխատի, և այդ ժամանակ կարծում եմ` այդ հարցերը կսկսեն լուծվել։ Ի վերջո, աշխարհում մենք ավելի շատ ընկերներ ունենք, քան թշնամիները: Համենայնդեպս այդպես էր, նախքան երկիրը ծածկեց նիկոլիզմի մուտացված վիրուսը:

Հարց- Իսկ ի՞նչ նկատի ունեք «ներքին անվտանգություն» ասելով։

Ա.Վանեցյան- Եթե կարճ, ապա դա միջոցառումների, մեթոդների և միջոցների համալիր է, որն ապահովում է ազգային շահերի պաշտպանությունը Հայաստանի տարածքում գտնվող օբյեկտներից բխող սպառնալիքներից։ Դա իմ մասնագիտությունն է։ Սակայն այս պահին կարևոր է նաև մեկ այլ բան։

Կարծեմ ձեր լրատվամիջոցումի լրահոսում նույնպես եղել է այն նորությունը, որ կապիտուլյանտն իր կողմնակիցներին արդեն կոչ է արել ընտրություններին հենց հաջորդ օրը հավաքվել մայրաքաղաքի հրապարակում։ Այդ հավաքի նպատակն անձամբ ինձ համար հասկանալի է և հաստատվում է տեղեկացված աղբյուրներից ստացվող որոշակի տեղեկություններով։

Ուղիղ ասեմ՝ վատ նպատակ է։ Գիտակցելով, որ չնայած հսկայական վարչական ռեսուրսի ներգրավմանը, ընտրություններն իր համար տանուլ են տրված, նա փորձում է խարխլել ներքաղաքական իրավիճակը։

Ինչպես էլ իրադարձությունները զարգանան, պետք է հիշել, որ խոսքը մեր քաղաքացիների մասին է, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ որևէ բախում թույլ չտանք։ Իսկ դրա համար մեզնից յուրաքանչյուրը, առանց ծուլանալու, պետք է գնա ընտրության և իր քվեարկությամբ ընդմիշտ ազատվի Փաշինյանից՝ նրան նետելով պատմության աղբանոցը։ Մենք պետք է ինքներս անենք դա, ոչ ոք մեր փոխարեն չի անի։ Կարևոր է յուրաքանչյուրի ձայնը։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ մեր համաքաղաքացիների մի մասը դեռևս Նիկոլի լկտի ստի ու մանիպուլյացիաների ազդեցության տակ է։ Եվ մենք փորձում ենք քարոզարշավի ընթացքում նման մարդկանց՝ մեր եղբայրներին ու քույրերին, դուրս բերել զոմբիացված վիճակից։ Գուցե դա 100 տոկոսով չհաջողվի, բայց այսօր մեր ժողովրդի ու մեր քաղաքական ուժերի համար այլ ճանապարհ չկա։

Օգտվելով առիթից՝ բոլոր իրավապահ մարմինների սպաներին կոչ եմ անում ուշադիր հետևել իրավիճակի զարգացմանը, պատվով կատարել օրենքներով և Սահմանադրությամբ դրված խնդիրը, եթե Փաշինյանը գործնականում փորձի բախումներ հրահրել: Այս ինստիտուցիոնալ ռասիստին պետք է վերջ դրվի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզնաղբյուր կայքում



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:16
«Հրապարակ». Թուրքիան ցեղասպանությունից հրաժարվելու նախապայման է առաջ քաշել` խաղաղության պայմանագիր ստորագրելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայոց ցեղասպանությունը ժխտելու, կասկածի տակ դնելու, պահանջատիրությունից հրաժարվելու Օվերտոնի...
Աղբյուր` Panorama.am
09:15
«Ժողովուրդ». ՔՊ-ական պատգամավորը ոչ թե իր մտքով ու ցանկությամբ է գործել, այլ իր թիմակիցների ուղղորդմամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանն իր թիմակիցների հորդորով է իրավապահներին դիմել՝ իր...
Աղբյուր` Panorama.am
09:13
«Փաստ». «Փող չունեն» թոշակ բարձրացնելու համար, բայց ոստիկանական զորքերի համար ամսական հավելումը 20 000-ից դարձավ 70 000 դրամ
«Փաստ» թերթը գրում է. «Այն, որ Նիկոլ Փաշինյանի և յուր իշխանության միակ հենարանը մնացել են իրավապահ մարմինները, հատկապես...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». ԵՄ համար հիմք է հանդիսանում Ալմաթիի հռչակագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կողմից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացում մեզ համար հիմք է...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Երեք փաստաբանների նկատմամբ բռնության դեպքերին անդրադարձել է «Freedom House»-ը
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Freedom House» իրավապաշտպան միջազգային կազմակերպությունը հրապարակել է տարեկան...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». ՔՊ-ականին վիրավորած երիտասարդին պատժելը նաև ինքնապաշտպանություն է
«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի հետ կատարվածից հետո ՔՊ ֆրակցիայի ղեկավարությունը նրան հորդորել է դիմել...
Աղբյուր` Panorama.am
09:02
«Փաստ». Ստացվում է, որ հերքելով՝ հաստատեցին
«Փաստ» թերթը գրում է. «Բրիտանական The Times պարբերականին խայտառակագույն մանրամասներ են հայտնի դարձել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Ժողովուրդ». Այսօր կորոշվի, թե որ երեք դատավորները կգնան ՄԻԵԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այսօր որոշվում է, թե ովքեր են այն երեք դատավորները, որոնք կգնան Մարդու իրավունքների եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Հրապարակ». Ովքեր են մասնակցել Աննա Հակոբյանի կազմակերպած «խորհրդավոր» ընթրիքին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Արմաս» գինու գործարանում կիրակի տեղի է ունեցել վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Արարատյան դաշտի 1000 տիրազուրկ հորերից ջուրը հոսում է Թուրքիա
Փաշինյանի ներկայացրած փաստերն ու իրականությունը
Աղբյուր` Panorama.am
08:22
Տեղի է ունեցել առերես հարցաքննություն ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի ու Սամվել Վարդանյանի մասնակցությամբ
ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի մասնակից Սամվել Վարդանյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ խուլիգանության հատկանիշներով...
Աղբյուր` Panorama.am
08:04
Քարի լիճ տանող ավտոճանապարհը փակ է մնում
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
07:58
Ապրիլի 16-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:18
Վրաստանի ՆԳՆ-ն ցուցարարներին կոչ է անում ենթարկվել ոստիկանության, կիրառվել են ջրցան մեքենաներ
Վրաստանի ՆԳՆ-ն Թբիլիսիում արտասահմանյան գործակալների մասին օրինագծի դեմ ցույց անողներին կոչ է արել ենթարկվել ոստիկանությանը և զգուշացրել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:07
Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանի մասնակցությամբ «ASVÖ Pamhagen 1» թիմը ոսկե մեդալ է նվաճել Ավստրիայի կանանց բունդեսլիգայում։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
22:22
Նարեկն ու Վազգենն իրենց ջերմ ողջույններն ու շնորհակալությունն էին փոխանցում. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ ««Արմավիր» ՔԿՀ-ում հանդիպեցի Նարեկ...
Աղբյուր` Panorama.am
22:11
Լեմկինի ինստիտուտն արձագանքել է Ադրբեջանի հայտարարությանը
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանում Ադրբեջանի հայտարարությանը, որում ասվում...
Աղբյուր` Panorama.am
22:08
Այսօր ես իսկապես բավարարված եմ այս միջոցառումով. Աննա Հակոբյանը՝ 1 մլն դրամ տոմսի արժեքով ընթրիքի մասին
«Ինչքան շատ կին կարողանա բարիք ստեղծել, այնքան մեր պետությունը կուժեղանա, այնքան մեր խաղաղությունը մոտ կլինի, իսկ լինելուց հետո երկարատև կլինի»։
Աղբյուր` Panorama.am
21:33
Ալեն Սիմոնյանը կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության բաժնի պետի տեղակալին
Ալեն Սիմոնյանը ապրիլի 12-ին կարգադրել է պարգևատրել պարեկային ծառայության պետին և ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
21:10
Գյուղատնտեսությունն արդեն կործանված է, չկա, սա արդեն վերջին շտրիխներն են. Աշոտ Հարությունյան
2024թ-ին Հայաստանի գյուղատնտեսության ապահովագրության շուկայից վերաապահովագրական ընկերությունը դուրս է եկել և, ըստ կառավարության, ապահովագրական...
Աղբյուր` Panorama.am
20:45
Վրաստանի խորհրդարանի դեմ բողոքի ցույց է տեղի ունեցել
Վրաստանի խորհրդարանի մոտ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագծի ընդունման դեմ բողքի ցույց է ընթանում։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:31
Վանաձոր-Բագրատաշեն ավտոճանապարհի 82-րդ կմ-ն մեկ ժամ փակ կլինի արհեստական քարաթափման պատճառով
Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 82-րդ կմ-ին՝ Նոյեմբերյան համայնքի Լճկաձոր բնակավայրի սողանքային գոտում, ավտոճանապարհի հնարավոր...
Աղբյուր` Panorama.am
20:18
Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում․ Բաբայան
Փաստաբան Արսեն Բաբայանը գրում է․ «Սա հստակ վկայությունն է այն փաստի, որ Սամվել Վարդանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
20:04
Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի հետ, նա Երևանի քննչականում է․ Ռուբեն Մելիքյան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «Վերջապես Սամվելին հնարավորություն տրվեց կապվել փաստաբանի, տվյալ դեպքում՝ ինձ հետ։ Նա Երևանի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Էլմիրա Կարապետյանը կպայքարի նաև 25 մետր ատրճանակ մրցաձևում
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամ Էլմիրա Կարապետյանը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, դարձել է Ռիո դե Ժանեյրոյում ընթացող միջազգային...
Աղբյուր` Panorama.am
19:37
133 խեցգետին ողջ վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Գեղարքունիքի և Կոտայքի մարզային վարչության «Սևան ազգային պարկ»...
Աղբյուր` Panorama.am
19:23
Վայոց ձորի մարզի լեռներում ուղեկցորդը տեսանկարահանել է արջին ու երեք քոթոթներին
Լուսանկարիչ, ուղեկցորդ՝ Գոռ Խալաֆյանն իր  էջում հրապարակել է տեսանյութ, որն արվել է Վայոց ձորի լեռներում։ Տեսանյութում մայր արջը խաղում է...
Աղբյուր` Panorama.am
18:58
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ազատության պողոտա- Վարշավյան փողոց խաչմերուկում
Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. ապրիլի 16-ից երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:43
«Նաիրի» ԲԿ, «Սպայկա»․ ընդդիմադիրները ևս մասնակցել են Աննա Հակոբյանի 1 միլիոնանոց ընթրիքին
Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի կազմակերպած թանկարժեք ընթրիքը շարունակում է մնալ քննարկումների կիզակետում։ Oragir.News-ը  հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:42
Ցանկացած սցենարի դեպքում տեսնում եմ վատ հետևանքներ Հայաստանի համար. Մանրամասներ՝ Իսրայելից
Երեկ գիշեր Իրանի կողմից Իսրայելի դեմ գործողության հետևանքով զոհեր ու վիրավորներ չկան։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Պետահ-Տիկվայի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին
09:54 15/04/2024

STOP NIKOL գրառման համար ոստիկանները բաժին են տարել Վահագն Չախալյանին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}